Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)

Գերմանիայի տաղավար, Վայմարյան հանրապետության տաղավարը համաշխարհային ցուցահանդեսում, որ անց է կացվել 1929 թվականի մայիսի 20-ից 1930 թվականի հունվարի 15-ը Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում[3]։ Կառուցվել է գերմանացի մոդեռն ճարտարապետ Լյուդվիգ Միս վան դեր Ռոեի նախագծով։

Գերմանիայի տաղավար
Տեսակշենք
Երկիր Իսպանիա[1][2]
ՏեղագրությունՍանտս Մոնտժուիկ[2]
ՎայրՍանտս Մոնտժուիկ[1]
ՀասցեAv. Francesc Ferrer i Guàrdia, 7
Ճարտարապետական ոճֆունկցիոնալիզմ
ՇինանյութՕնիքս (միներալ)
Մակերես1050 քառակուսի մետր
Առաջին հիշատակում1920
Հիմնադրված է1928
Բացվածմայիս 1929
ՃարտարապետԼյուդվիգ Միս վան դեր Ռոե
Քանդվել է1930
Իրադարձություններվերակառուցում
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1] և Կատալոնիայի ազգային մակարդակի մշակութային սեփականություն
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

Տաղավարը գտնվում է Մոնժուիկ լեռան ստորոտին` ցուցահանդեսի կենտրոնական առանցքում` մեծ շատրվանից ու տոնական աստիճաններից աջ, որոնք տանում են դեպի Իսպանիայի տաղավար։ Ճարտարապետը տաղավարը կառուցել է տրավերտինից հիմքի վրա։ Այն ունի երկու ավազան, որոնք սև ապակով են պատված։ Տանիքը հենվում է օնիքսից, տրավերտինից, կանաչ մարմարից ոչ համաչափ պատերի և երկու շարք մետաղյա խաչաձև հատումով քրոմապատ սյուների վրա։ Փայլող պատը ձևավորել են կերագծված ապակու երկու հարթությունները, որոնք լուսավորված են ու տեղադրված ներսում։ Ոսկեգույն օնիքսը, սև գորգը և կարմիր վարագույրները խորհրդանշում են Գերմանիայի դրոշի գույները։ Սև գորգի վրա տեղադրված է կահույքի կոմպոզիցիա, որ բաղկացած է սպիտակ կաշվե բազկաթոռներից, թախտից և թափանցիկ սեղանից։ Կահույքը հատուկ ստեղծվել է տաղավարի համար և այնքան մեծ ընդունելության է արժանացել, որ 1944 թվականին ամերիկյան «Knoll» ընկերությունը սկսել է այն թողարկել «Բարսելոնա» անվանումով։ Այն թողարկվում է մինչ օրս։

Տաղավարում չկան ո'չ փակ սրահներ, ո'չ դռներ։ Ամբողջ կոմպոզիցիայի կենտրոնը Գեորգ Կոլբեի «Պարուհին» քանդակն է` կանաչ մարմարից[4]։ Միս վան դեր Ռոեի պնդմամբ տաղավարում ոչ մի նմուշ չի ցուցադրվել. ցուցանմուշ եղել է հենց ինքը` տաղավարը։

Համաշխարհային ցուցահանդեսի փակումից հետո` 1930 թվականին, տաղավարը ապամոնտաժվել և ուղարկվել է Գերմանիա, ուր անհետ կորել է։ 1980 թվականին Բարսելոնայի իշխանությունները որոշում են ընդունել իր նախնական տեսքով վերականգնել տաղավարը։ Ըստ պահպանված լուսանկարների և Միս վան դեր Ռոեի գծագրերի` տաղավարի վերականգնման աշխատանքները շարունակվել են 1983-1986 թվականներին[3]։ Ներկայումս տաղավարը թանգարան է։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 Zimmerman, Claire (2006). Mies van der Rohe. Hong Kong: Taschen. ISBN 3-8228-3643-5.
  4. "The Mies van der Rohe Pavilion". Miesbcn.com. Archived from the original on 2009-01-25. Retrieved 2012-08-15.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերմանիայի տաղավար (Բարսելոնա)» հոդվածին։