Դե ստիլ
Դե ստիլ (հոլ.՝ De Stijl), 1917 թվականին Լեյդեն քաղաքում ձևավորված նկարիչների խումբ[1]։ Նկարչական այս ուղղությունը հաճախ անվանվում է նեոպլասիցիզմ[2]։
Ստեղծման առանձնահատկություններԽմբագրել
Հիմնադիրների շարքերում են Թեո վան Դուսբուրգը, Պիտ Մոնդրիանը, Բարտ վան դեր Լեկը, ճարտարապետներ Յակոբս Յոհաննես Աուդը, Յան Ուիլսը և Ռոբերտ վան դը Հոֆը, քանդակագործ Ջորջ Վանտոնգերլոն և պոետ Անտոնի Կոկը։ Ավելի ուշ նրանց միացան Ջինո Սևերինին, Ջան Արպը, Հերիթ Ռիթվելդը, Էլ Լիսիցկին, Ֆրիդրիխ Ֆորդեմբերգ֊Հիլդևարտը, Ղազար Դոմելա Նյուվենհեյսը և Կոնստանտին Բրանկուզին։
1917֊1931 թվականներին խումբը տպագրեց Դե ստիլ թերոը, որում նրանք հրապարակում էին նրանց էսթետիկ ծրագիրը[3][4]։ Նրանց գլխավոր առանձնահատկությունը արվեստի ռադիկալ թարմացումն էր հիմքից՝ մարդկանց ներքուստ փոխելու ճանապարհով։ Նրանք ասում էին, որ նկարիչը չպետք է աշխատի իր աշխատասենյակում փակված ու որպես տեխնիկական մասնագետ չպետք է քննադատի իր ժամանակակից հասարակական և տնտեսական հարցերը։ Նկարչական աշխատանքները պետք է ունենան ռացիոնալ֊ուտիլիտարիստական շեշտ, պետք է լինեն խոհեմ, հասկանալի և էներգետիկ։
Սա ստեղծելու համար նկարների հիմնական տարրերը հանդիսանում էին սուր ծայրերը և 3 գույներ՝ կարմիր, դեղին և կապույտ, իսկ հավելյալ գույներ էին հանդիսանում սևը և սպիտակը[5] ։
Ճարտարապետության և դիզայնի մեջ այս սկզբունքները կիրառելով՝ բացահայտվեց հասարակական֊գործառական մի կանոն․ կառուցումը արտահայտվում էր պատկերով, որը կարծես բարձրանում է գետնի տակից։ Դե ստիլ շարժման էսթետիկ և փիլիսոփայական պուրիզմը մեծ ազդեցություն թողեց 20-րդ դարի ճարտարապետության վրա, սկզբում բաուհաուզի միջոցով, որ Թեո վան Դեսբուրգը քարոզում էր 1921֊1923 թվականներին։ Այն շատ վառ կերպով հայտնվում էր Վոլտեր Գրոպիուսի, Միս վան դեր Ռոեի, Լե Կորբուզիեի, Էրիկ Մենդելսոնի, Բրունո Տաուտի աշխատանքներում։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Linduff David G. Wilkins, Bernard Schultz, Katheryn M. (1994)։ Art past, art present (2nd ed.)։ Englewood Cliffs, N.J.: Prentice Hall։ էջեր 523։ ISBN 0-13-062084-X
- ↑ Linduff David G. Wilkins, Bernard Schultz, Katheryn M. (1994)։ Art past, art present (2nd ed.)։ Englewood Cliffs, N.J.: Prentice Hall։ էջ 523։ ISBN 0-13-062084-X
- ↑ «De Stijl»։ Tate Glossary։ The Tate։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-11-ին։ Վերցված է 2006-07-31
- ↑ Curl James Stevens (2006)։ A Dictionary of Architecture and Landscape Architecture (Paperback) (Second ed.)։ Oxford University Press։ ISBN 0-19-860678-8
- ↑ Tate Glossary: Neo-Plasticism