Լյուդմիլա Պուտինա
Լյուդմիլա Ալեքսանդրովնա Պուտինա (ի ծնե՝ Շկրեբնևա, երկրորդ ամուսնու ազգանվամբ՝ Օչերետնայա, հունվարի 6, 1958[1], Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2], Կալինինգրադ[3], ԽՍՀՄ, ՌԽՖՍՀ), ռուսաստանցի մշակույթի և կրթության գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախկին կինը, ում[4][5], հետ շուրջ երեսուն տարի եղել է քաղաքացիական ամուսնության մեջ[6]։ Եղել է Ռուսաստանի Դաշնության առաջին տիկին 2000 թվականից 2008 և 2012 թվականից մինչև 2013 թվականները։
Լյուդմիլա Պուտինա | |
![]() | |
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ (1986) |
---|---|
Մասնագիտություն՝ | համալսարանի դասախոս, ուղեկցորդ և քաղաքական գործիչ |
Դավանանք | Ռուս ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 6, 1958[1] (67 տարեկան) |
Ծննդավայր | Կալինինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ի ծնե անուն | ռուս.՝ Людмила Александровна Шкребнева |
Հայր | Aleksander Shkrebnev? |
Մայր | Yekaterina Shkrebneva? |
Ամուսին | Artur Ocheretny? և Վլադիմիր Պուտին |
Զավակներ | Katerina Tikhonova? և Maria Vorontsova? |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1958 թվականի հունվարի 6-ին Կալինինգրադում, Ալեքսանդր Աբրահամիչի (1925-2000) և Եկատերինա Տիխոնովնա Շկրեբնևաների (ծնվ. 1926) ընտանիքում[7]։ Նրա հայրը Ստարոդուբսկի շրջանի Բրյանսկի մարզի Գարցևի համայնքի Շնյակի գյուղից էր[8]։
1975 թվականին ավարտել է Կալինինգրադի № 8 միջնակարգ դպրոցը, եղել է Կենտրոնական կոմիտեի (ՀԼԿԵՄ) ակտիվ անդամ[9]։ Աշխատել է փոստատար, այնուհետև խառատ՝ Կալինինգրադի «Թորգմաշ» գործարանում, որտեղ ստացել է խառատի որակավորում։ Եղել է քաղաքային հիվանդանոցի սանիտարուհի, Պիոներների տան դրամատիկական խմբակի ղեկավար, նվագակցող, Կալինինգրադի օդային զորքերի ներքին գծի ստյուարդ[10]։
1986 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը՝ բանասերի մասնագիտությամբ։ Դիպլոմային նյութի թեման եղել է «Ժամանակակից իսպաներենի դերբայներ»-ը։ 1986 թվականից 1990 թվականներին ամուսնու հետ ապրել և աշխատել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում։ 1990 թվականից 1994 թվականներին Լենինգրադի պետական համալսարանի ամբիոնից՝ դասախոսների կատարելագործման համար դասավանդել է գերմաներեն լեզու։
2008 թվականից հետո սկսում է հաճախ հայտնվել հասարակության մեջ[11], որն էլ առիթ է հանդիսանում այն խոսակցություններին, որ երկրի առաջին տիկինը դարձել է միանձնուհի կամ բաժանվել է ամուսնուց[12][13]։ Այս երկու տարբերակներն էլ պաշտոնապես հերքվում են նրանց կողմից. Պուտինը նախկինի պես կրում էր ամուսնական մատանին[14]։
2012 թվականի մարտի 4-ի նախագահական ընտրություններին ամուսնու հետ քվեարկել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թիվ 2079 ընտրատեղամասում։ Ի տարբերություն ամուսնու, նա ներկայացնում է իր հաշվառման վկայագիրը։ Վլադիմիր Պուտինն ինչպես նախագահական, այնպես էլ Մոսկվայի Գագարինի շրջանի ՏԻՄ ընտրություններին մեկ անձնագրով ընտրում է երկու քվեաթերթիկներում[15]։
2013 թվականի մարտի 26-ին, առաջին անգամ հայտնվելով հասարակության մեջ, ընդունում է «Գարկովի անվան գրականության մրցանակաբաշխության» հրավերը, որը 2012 թվականին տեղի էր ունեցել Մոսկվայում[16][17]։
2013 թվականի հունիսի 6-ին Վլադիմիր և Լյուդմիլա Պուտինները Կիևում ներկայացվող «Էսմերելդա» բալետի ընդմիջման ժամանակ տված հարցազրույցում հայտարարում են իրենց ամուսնալուծության մասին[5]։
2014 թվականի ապրիլի 1-ին հանրապետության մամլո քարտուղարը հաստատում է զույգի բաժանման փաստը[18]։
Անձնական կյանք
խմբագրելԱռաջին ամուսնու՝ Վլադիմիր Պուտինի հետ ամուսնացել է 1983 թվականի հուլիսի 28-ին[7]։ Բաժանման մասին պաշտոնապես հայտարարել են 2013 թվականի հունիսի վեցին[4][5]։
Երկրորդ ամուսինն Արթուր Սերգեևիչ Օչերետնին է (ծնվել է 1978 թվականի մարտի 29-ին)[19][20]։
Առաջին ամուսնությունից Լյուդմիլան ունի երկու դուստր՝ Մարիան (ծնվել է 1985 թվականի ապրիլի 28-ին, Սանկտ Պետերբուրգ[21]) և Կատերինան (ծնվել է 1986 թվականի օգոստոսի 31-ին, Դրեզդեն[21]): Երկու երեխաներին էլ կոչել են տատիկների՝ Մարիա Պուտինայի և Եկատերինա Շկրեբնևայի պատվին։ Սովորել են Պետերշուլի (Peterschule) մասնավոր գիմնազիայում։
Անվանակարգեր և մրցանակներ
խմբագրել- Կալինինգրադի պատվավոր քաղաքացու կոչում (2007 թվականի հուլիսի 4)։
- Համարվում է Յակոբ Գրիմի անվան մրցանակի դափնեկիր (Գերմանիա, 2002 թիվ) «Ռուսաստանում գերմաներեն լեզվի դարերով ուսուցմանն օժանդակելու ու շարունակելու համար» անվանակարգում։
Դրամական մրցանակ է հանձնել Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի ազգային դեկորատիվ-կիրառական արվեստի դպրոցին[22]։
- Եվրասիական ազգային համալսարանի պաշտոնական պրոֆեսորի կոչում և «Ոսկե մարտիկ» մեդալ (Ղազախստան, 2005 թվական)։
- Ալեքսանդր Պուշկինի անվան մեդալ «Ռուսաց լեզվի տարածմանն ուղղված աշխատանքների համար» անվանակարգում (2003 թվական)[23]։
- Կիրգիզ-ռուսական համալսարանի և «Կուրմաջան Դատկա» մրցանակների դափնեկիր (Ղրղզստան, 2002 թվական)։
- Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Ձիթենու ճյուղ» շքանշան (Երևան, Հայաստան, 2002 թիվ)։
- «Սանկտ Պետերբուրգի համալսարանի 270 ամյակ» միջոցառման հոբելյանական հուշամեդալ (ՍՊՊՀ, 1997 թվական)։
- «Կոմսոմոլսկայա պրավդա» մրցույթի «Տարվա մարդ» (2002) անվանակարգում «Տարվա լուսավորիչ» կոչման դափնեկիր[24]։
Ֆիլմագրություն
խմբագրել- Դարյա Միխայլովան «Համբույր՝ ոչ մամուլի համար» գեղարվեստական ֆիլմում (Ռուսաստան, 2008 թիվ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://cn.ieonline.microsoft.com/knows/search?mkt=zh-cn&q=Lyudmila+Putina
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.telegraph.co.uk/news/worldnews/vladimir-putin/10107804/Lyudmilla-Putin-from-the-shadows-to-the-wilderness.html
- ↑ «Биография Людмилы Путиной» (ռուսերեն). ՌԻԱ Նովոստի. 2013 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 4,0 4,1 Владимир и Людмила Путины: развод был нашим общим решением
- ↑ 5,0 5,1 5,2 Президент РФ Владимир Путин разводится с женой
- ↑ Владимир и Людмила Путины официально сообщили о разводе
- ↑ 7,0 7,1 Людмила Александровна Шкребнева (Путина) р. 6 январь 1958 — Родовод
- ↑ Шкребнев Александр Аврамович(չաշխատող հղում)(չաշխատող հղում)
- ↑ Зенькович Н. А. Астанькович Александра Георгиевна // Путинская энциклопедия. Семья. Команда. Оппоненты. Преемники. — М.: ОЛМА-ПРЕСС, 2006. — С. 35. — 569 с. — ISBN 5-94850-329-1
- ↑ Агентство федеральных расследований
- ↑ «Пропала Людмила Путина, «Свобода», 19.05.2009». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Людмила Путина не является настоятельницей Спасо-Елеазаровского монастыря — Псковская Епархия, «Псковская Лента Новостей», 24.09.2010.
- ↑ «Путин всё-таки развёлся с женой, утверждают таблоиды, 19.10.2010». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Пострадают ли шансы Путина на избрание от слухов «о жене, заточённой в монастырь»? — [Ольга Крыштановская журналу The Guardian
- ↑ Путин вместе с супругой проголосовали на участке в Академии наук
- ↑ «Объявлены лауреаты Горьковской литературной премии | РИА Новости». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Новости Уходящая из СФ Журова выложила фото жены Путина, появившейся на публике после долгого перерыва, NEWSru.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.
- ↑ В Кремле подтвердили, что Путин официально развёлся
- ↑ http://whoiswho.dp.ru/cart/person/1935873/
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 21,0 21,1 Дочки № 1. Путин / Рита Болотская, Инга Земзаре. Собеседник, 12.08.2002
- ↑ «Какие драгоценности накопили Людмила Путина и Светлана Медведева - Политическая жизнь России - МК». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Медаль А. С. Пушкина на сайте МАПРЯЛ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «13 декабря в Государственном Кремлёвском дворце состоялась церемония награждения лауреатов конкурса «Комсомольской правды» «Лица года 2002»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Данные на сайте Президента Российской Федерации
- «Люди»
- Агентство федеральных расследований (www.FLB.ru)
- Людмиле Путиной присвоено звание почётного гражданина Калининграда Արխիվացված 2017-12-01 Wayback Machine
- Жёны политиков: Людмила Путина Արխիվացված 2020-07-08 Wayback Machine
- Людмиле Путиной вручена премия имени Якоба Гримма Արխիվացված 2018-06-29 Wayback Machine
- Людмила Путина приняла участие в научной конференции в Астане Արխիվացված 2009-06-20 Wayback Machine
- C берегов Ганга в туманный Бишкек
- Россия и русский язык в моей жизни
- Фотоальбом на сайте Президента России Արխիվացված 2009-08-18 Wayback Machine
- Екатерина Деева. Испытание чувств. Первая леди продолжает сдавать экзамены // «Московский комсомолец», 22.09.2002.
- «Людмила уже не Путина. Чью фамилию теперь носит экс-первая леди» (ռուսերեն). «Собеседник». 19 января 2016. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդմիլա Պուտինա» հոդվածին։ |