Բացել գլխավոր ցանկը

Բելլա Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը

Բելլա Լևոնի Քոչարյան (հունվարի 31, 1954(1954-01-31), Ստեփանակերտ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կինը։

Բելլա Քոչարյան
Bella Kocharyan.jpg
Ծնվել էհունվարի 31, 1954(1954-01-31) (65 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինՌոբերտ Քոչարյան
Bella Kocharyan Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Բելլա Քոչարյանը ծնվել է Ստեփանակերտում։ 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում աշխատել է որպես բժիշկ-մանրէաբան, այնուհետև` բժիշկ հակահամաճարակաբան, եղել է մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանի գլխավոր բժշկի տեղակալ, 1991-1993 թվականներին՝ ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը[1][2][3]։

Հասարակական գործունեությունԽմբագրել

Բելլա Քոչարյանը ոսկրածուծի տրանսպլանտացիայի դոնորների համահայկական ռեեստրի պատվավոր նախագահն է, 2006 թվականից՝ նաև Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:

ԾանոթագրություններԽմբագրել