Լորա Բուշ
Լորա Լեյն Ուելչ Բուշ (անգլ.՝ Laura Lane Welch Bush, նոյեմբերի 4, 1946[1][2][3][…], Միդլենդ, Տեխաս, ԱՄՆ), ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Ու. Բուշի կինը:
Լորա Բուշ անգլ.՝ Laura Lane Welch Bush | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 4, 1946[1][2][3][…] (74 տարեկան) |
Ծննդավայր | Միդլենդ, Տեխաս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | սպիտակ ամերիկացի |
Կրոն | Միացյալ մեթոդիստական եկեղեցի |
Կրթություն | Հարավային մեթոդիստական համալսարան և Օստինի Տեխասի համալսարան |
Մասնագիտություն | գրադարանավար, ուսուցչուհի, ինքնակենսագիր, մանկագիր, գրող, քաղաքական գործիչ և HIV activist |
Ամուսին | Ջորջ Վոկեր Բուշ |
Ծնողներ | հայր՝ Harold Welch?, մայր՝ Jenna Welch? |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Նահանգների առաջին տիկին |
Քաղաքական կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | Նիկոլսի անվան Վանդերբիլդի համալսարանի կանցլերի մեդալ և Կոնգրեսի գրադարանի կենդանի լեգենդ[5] |
Անդամություն | Ամերիկյան հեղափոխության դստրեր |
Երեխաներ | Բարբարա Պիրս Բուշ և Ջենա Բուշ Հագեր |
Ստորագրություն![]() | |
Laura Bush Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ստացել է մանկավարժական կրթություն Դալասի Հարավային մեթոդական համալսարանում: Այնուհետ ընդունվել է Օսթինի Տեխասի համալսարան, որտեղ սովորել է գրադարանային գործ մասնագիտությամբ: 1977 թվականի նոյեմբերի 7-ին ամուսնացել է Ջորջ Ու. Բուշի հետ: Նախկին նախագահը հարցազրույցներից մեկում նշել է, որ ի շնորհիվ կնոջ, դադարել է ալկոհոլ օգտագործել: Նրանք ունեն դուստր երկվորյակներ՝ Բարբարան և Ջենան:
Լորա Բուշը ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ և բարեգործությամբ: 1990-ական թվականներին, երբ Ջորջ Բուշը Տեխասի նահանգապետն էր, Լորայի նախաձեռնությամբ կազմակերպվել է Տեխասի գրական փառատոնը, ինչպես նաև «Պատրաստ եմ կարդալ, պատրաստ եմ սովորել» ծրագիրը, որը օգնում էր ծնողներին՝ նախապատրաստելու իրենց երեխաներին դպրոցական կյանքին: Դրանից հետո Լորա Բուշը հիմնել է հրատարակիչների օգնության ֆոնդ, ովքեր տպագրում են գրքեր՝ նախատեսված ընտանեկան ընթերցանության համար: Դառնալով ԱՄՆ առաջին տիկին, նա շարունակել է օժանդակել այս ծրագրերին: Տեխասի գրական փառատոնի օրինակով՝ Լորա Բուշը ստեղծել է ազգային գրական փառատոնը: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո, Լորա Բուշը ղեկավարում է կամավորների ջոկատներից մեկը, ովքեր պայքար են ծավալում՝ կանխելու ահաբեկչական տրամադրությունները հասարակության շրջանում:
Քերթիս Սիթթենֆիլդի բեսթսելլեր «American Wife»-ը հիմնված է Լորա Բուշի կենսագրության վրա:
Վնասակար հատկանիշներԽմբագրել
Քիթի Քելին իր «Ընտանիք. Բուշերի դինաստիայի կեղծ պատմությունը» աշխատության մեջ վկայում է, որ Լորան թմրանյութ է օգտագործել երիտասարդ տարիքում: Միևնույն ժամանակ, անդադար ծխախոտ է ծխել:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank
- ↑ LIBRIS — 2010.
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/laura-bush/