Լյուդմիլա Վլադիմիրովնա Մայակովսկայա (ռուս.՝ Людмила Владимировна Маяковская, օգոստոսի 24, 1884(1884-08-24), Ֆիոլետովո, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 12, 1972(1972-09-12), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), գործվածքի նկարիչ, մանկավարժ, գյուտարար, ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1961), ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1964), Վլադիմիր Մայակովսկու ավագ քույրը։ Նա միակ էնտուզիաստ մասնագետն էր, որը 1920-ական թվականներին Ռուսաստանում արդյունաբերական լայն մասշտաբներով կիրառել է աերոգրաֆիայի մեթոդը[2]։

Լյուդմիլա Մայակովսկայա
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 24, 1884(1884-08-24)
ԾննդավայրՖիոլետովո, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 12, 1972(1972-09-12) (88 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ս. Ստրոգանովի անվան արվեստի և արդյունաբերության ակադեմիա
Մասնագիտությունtextile designer և նկարչուհի
ԱշխատավայրՄոսկվայի պետական տեքստիլ համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

 
Մայակովսկիների ընտանիքը, Քութայիս, 1905: Լյուդմիլա Մայակովսկայան կանգնած է ձախ կողմում
 
Լյուդմիլա Մայակովսկայան աշխատելիս

Լյուդմիլա Մայակովսկայան ծնվել է 1884 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի Նիկիտինո գյուղում[3]։ 1910 թվականին ավարտել է Ստրոգանովի ուսումնարանը, որպես գործվածքների նկարիչ-դիզայներ աշխատել է Մոսկվայի «Եռալեռ մանուֆակտուրա» (այնտեղ վարել է աերոտպագրության արհեստանոցը[4]) և «Կարմիր վարդ» կոմբինատներում։ Մայակովսկայան գործարանում առաջին կինն էր, որը Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխությունից առաջ վարչական և տեխնիկական պաշտոն էր զբաղեցնում[2]։

Վլադիմիր Մայակովսկուն օգնել է պատրաստելու «Окна РОСТА» պաստառները. տրաֆարետների պաստառների տիրաժավորման եղանակը նման էր դաջովի գործվածքի պատրաստման մեթոդին, և Լյուդմիլան նույնիսկ գործարանից գործիքներ է տարել աշխատանքի համար, ինչը հնարավորություն է տվել մեկ ձևանմուշից պատրաստել մինչև 150 պաստառ[4]։

1925 թվականին մասնակցել է Փարիզի համաշխարհային ցուցահանդեսին[5][6]։ Նույն թվականին Ռուսաստանում հորինել և արտոնագրել է նկարների ստացման նոր եղանակ (գյուտի հայտագրման վկայական № 5047, 1925 թվականի նոյեմբերի 25)[2].

1929-1949 թվականներին դասավանդել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտի գործվածքների ձևավորման ֆակուլտետում, եղել է հատուկ կոմպոզիցիաների ամբիոնի դոցենտ։ Գործվածքի նկարիչներ է պատրաստել Վխուտեմասում։ Նրա աշակերտների թվում են եղել այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են Տատյանա Կլյուկասը, Նատալյա Գանինա-Կրավցովան. Նատալյա Կիսելևան և ուրիշները[7][8][9]։

Վլադիմիր Մայակովսկու մահվանից հետո եղել է նրա աշխատանքների լիակատար ժողովածուի հրապարակման պետական հանձնաժողովի անդամ և նրա խմբագիրներից մեկը (միևնույն ժամանակ, նա կտրականապես դեմ է արտահայտվել եղբոր և Լ. Յու. Բրիկի մտերիմ նամակագրության հրապարակմանը[4]), երկար տարիներ ձգտել է Վ. Վ. Մայակովսկու հուշ-թանգարանը բացել Լուբյանկայի նրա բնակարանում, ավելի քան 15 հազար հիշատակի իրեր է նվիրել այդ թանգարանին։ Եղել է «Մայակովսկին սկսվեց այսպես» (ռուս.՝ «Маяковский начинался так», Грузфильм, 1956) ստեղծման խորհրդատու։

1925-1972 թվականներին մի շարք մասնագիտական և կենսագրական հոդվածներ է տպագրել այնպիսի թերթերում ու ամսագրերում, ինչպիսիք են՝ «Աշխատանք», «Ալթայի երիտասարդություն», «Հոկտեմբեր», «Կալինինյան ճշմարտություն», «Լենինի կայծեր», «Հերթափոխ», «Երիտասարդ գվարդիա», «Զարյա Վոստոկա», «Աշտարակ», «Մանկական գրականություն», «Մոսկվայի կոմերիտական», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Կուբանի նորություններ», «Գրականություն և կյանք», «Կոմսոմոլսկոյե զնամյա», «Լիտերատուրնայա գազետա», «Կուլտուրա» և այլն[2]։

Լյուդմիլա Մայակովսկայան մահացել է 1972 թվականի սեպտեմբերի 12-ին, թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը՝ եղբոր, մոր և քրոջ կողքին։

Ընտանիք խմբագրել

  • Հայրը՝ Վլադիմիր Կոնստանտինովիչ Մայակովսկի (1857-1906), անտառապետ[2]
  • Մայրը՝ Ալեքսանդրա Ալեքսեևնա Մայակովսկայա (1867-1954), գրող[10]
  • Եղբայրը՝ Ալեքսանդր Վլադիմիրովիչ Մայակովսկի (1886-1890)
  • Եղբայրը՝ Կոնստանտին Վլադիմիրովիչ Մայակովսկի (1888-1891)
  • Եղբայրը՝ Վլադիմիր Մայակովսկի (1893-1930), բանաստեղծ
  • Քույրը՝ Օլգա Վլադիմիրովնա Մայակովսկայա (1890-1949), քարտուղար[2]
  • Զարմիկը՝ Նիկիտա Անտոնովիչ Լավինսկի (1921-1986), քանդակագործ
  • Զարմուհին՝ Պատրիսա Թոմփսոն (Ելենա Վլադիմիրովնա Մայակովսկայա) (1926-2016), գրող

Ստեղծագործություն խմբագրել

Կիրառական արվեստ խմբագրել

Լյուդմիլա Մայակովսկայային անվանում են տեքստիլ դիզայնի նշանավոր վարպետ։ Նկարչի գործերը պայմանականորեն կարելի է բաժանել նախահեղափոխական և խորհրդային դարաշրջանների, ընդ որում՝ երկու դարաշրջաններին էլ բնորոշվում են կիրառական արվեստի միտումներով։ Նրա աշխատանքները հիմք են հանդիսացել կիրառական ռուսական ավանգարդի և Ռուսաստանում ֆեմինիստական արվեստի համար։ Նա իր ուսանողներին սովորեցրել է ներկերը փոշիացնելու միջոցով գործվածքներ նկարելու հեղափոխական մեթոդներ, զարգացրել է աերոգրաֆիայի տեխնիկան, օդն օգտագործել տպելու և նկարելու համար։ Մայակովսկայան եղել է աերոգրաֆիայով աշխատելու նոր մեթոդների ակտիվ նախաձեռնող։ Այսպես, օրինակ, գործարանում վարելով աերոտպագրության արտադրամասը՝ նա առաջարկել է օգտագործել «կրապպ ցրցողելու» մեթոդը, որը ենթադրում է ներկերի ցրցողում փոշիացման փոխարեն, ինչը հնարավորություն տալիս ստեղծել անհավատալի, բառացիորեն «տիեզերական» նախշեր։ Նա հնարել է նաև հանգույցների, պարաններով ցանցերի, գործվածքների սեղմումների ու թափանց կարելու միջոցով արվող նկարները։ Լյուդմիլա Մայակովսկայայի աշխատանքները բազմիցս ցուցադրվել են միջազգային, խորհրդային ու ռուսական ցուցահանդեսներում և արժանացել մրցանակների։ Լյուդմիլա Մայակովսկայայի անունը ներառված է «Ռուսական ավանգարդի կանայք» կատալոգում, որը լույս է տեսնում ԱՄՆ-ում։ Ամերիկյան կատալոգի համար Մայակովսկայայի աշխատանքներն անձամբ ընտրել է Ջորջիո Արմանին՝ 1987 թվականին Իտալիայի ցուցահանդեսում դրանք բոլորից առանձնացելով[2][3][8][11]։

Գեղանկարչություն խմբագրել

Լյուդմիլա Մայակովսկայայի գեղանկարչական ժառանգությունը կազմում են մատիտով նկարների երկու ալբոմը (1899), «Տավիղ նվագող ծերունին» բացիկը (1905), որն ստեղծվել է նկարչի ձեռքով, «Путя на диване» ջրաներկով արված նկարը(1936), որը Լյուդմիլա Մայակովսկայան նկարել է Մոսկվայում[2]։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

  • Մոսկվայի Ա. Կոսիգինի անվան տեքստիլ պետական համալսարան դոցենտ (1920)
  • «Խորհրդային կենցաղային տեքստիլ» գեղարվեստական 1-ին ցուցահանդեսի դիպլոմ և 2-րդ մրցանակ (1929)
  • Մեդալ «Ի հիշատակ Մոսկվայի 800-ամյակի» (1948)
  • ԽՍՀՄ նկարիչների միության անդամ (1961)
  • ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1964)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1964)

Հիշատակ խմբագրել

Ցուցահանդեսներ խմբագրել

Մայակովսկու թանգարանում բացվել է Լյուդմիլա Մայակովսկայային նվիրված ցուցադրություն։

Լյուդմիլա Մայակովսկայայի աշխատանքները ցուցադրվել են Իտալիայում և Մեծ Բրիտանիայում 1987 թվականին, ինչպես նաև ներկայացվել են Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի «Աշխատավորը և կոլտնտեսուհին» թանգարանային-ցուցահանդեսային սրահում 2013 թվականի գարնանը տեղի ունեցած «Կանանց միջազգային օր։ Ֆեմինիզմ. ավանգարդից մինչև մեր օրեր» ցուցահանդեսի ժամանակ և 2014 թվականի նոյեմբերից մինչև 2015 թվականի մարտը Մոսկվայի Ռուսական ռեալիստական արվեստի ինստիտուտում անցկացված «Նկարչության դասեր» հետադարձ ցուցահանդեսում, որը նվիրված էր Ստրոգանովի անվան գեղարվեստա-արդյունաբերական ակադեմիայի 190-ամյակին[3][5][6][11]։

2019 թվականի հունվարի 3-ին Վ․ Մայակովսկու պետական թանգարանում բացվել է «Լյուդմիլա Մայակովսկայա։ Հարյուր տղամարդ ու մեկ կին» (ռուս.՝ «Людмила Маяковская. Сто мужчин и одна женщина») վիրտուալ ցուցադրությունը՝ նվիրված Լյուդմիլա Մայակովսկայային[12]։

Լյուդմիլա Մայակովսկայայի դիմանկարներ խմբագրել

Գոյություն ունեն Լյուդմիլա Մայակովսկայայի կենդանության օրոք ստեղծված չորս դիմանկարներ[2].

  • Վլադիմիր Մայակովսկի – ֆոտոպատճեն «Քույր Լյուդմիլայի դիմանկարը» նկարից, ջրաներկ 1911 (բնօրինակը չի պահպանվել)
  • Եվգենի Լանգ – «Լ․ Մայակովսկայայի դիմանկարը», յուղաներկ, 1963
  • Վերա Վարտ-Պատրիկովա – «Լ․ Մայակովսկայայի դիմանկարը», մատիտ
  • Անհայտ նկարիչ – «Լ․ Մայակովսկայայի դիմանկարը», ածուխ

Կինոմարմնավորումներ խմբագրել

  • 1958 – «Մայակովսկին սկսվել է այսպես․․․» (ռուս.՝ «Маяковский начинался так...»), ԽՍՀՄ (Լյուդմիլա Մայակովսկայայի դերում՝ Անտոնինա Մաքսիմովա)
  • 2011-2013 – «Մայակովսկի։ Երկու օր» (ռուս.՝ «Маяковский. Два дня»), Ռուսաստան (Լյուդմիլա Մայակովսկայայի դերում՝ Սվետլանա Ստրոգովա)

Մատենագիտություն խմբագրել

Կատալոգներ
  • Людмила Маяковская. Альбом-каталог. — Москва: ГУК Гос. музей В. В. Маяковского, 2010

Հուշեր խմբագրել

  • Л. Маяковская. «Пережитое. Из воспоминаний о Владимире Маяковском». — Тбилиси: Заря Востока, 1957
  • Л. Маяковская. «О Владимире Маяковском: из воспоминаний сестры». — Москва: Детская литература, 1965

Հարցազրույցներ տպագիր մամուլում խմբագրել

  • Маяковская Л. «Я — дочь лесничего!» (интервью Ю. Голубеву). — Лесная промышленность, 1970
  • Маяковская Л. «Маяковские» (интервью Н. Толченовой). — журнал «Огонёк», 1970

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Коркин В.Д. В.В. Маяковский. В семье поэта
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Людмила Маяковская. Альбом-каталог. // Департамент культуры г. Москвы; сост. А. П. Аксенкин. — Москва: ГУК Гос. музей В. В. Маяковского, 2010. — 240 с. ISBN 978-5-94577-052-2
  3. 3,0 3,1 3,2 rusavangard.ru
  4. 4,0 4,1 4,2 Андрей Мирошкин — Иллюстраторы текстиля Արխիվացված 2017-04-14 Wayback Machine // «Читаем Вместе». Февраль 2016
  5. 5,0 5,1 Уроки рисования Արխիվացված 2017-04-14 Wayback Machine, Vogue, 16 ноября 2014
  6. 6,0 6,1 bulengrin.com Արխիվացված 2018-11-19 Wayback Machine // Женщины еще не все сказали...
  7. «ИРРИ. Арт-ланч «Дизайн тканей»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  8. 8,0 8,1 10 главных экспонатов выставки «Постконструктивизм, или рождение советского ар-деко»
  9. artchive.ru // Татьяна Георгиевна Клюкас
  10. Маяковская Александра Алексеевна (1867–1954)
  11. 11,0 11,1 «art1.ru // «Международный женский день»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 15-ին.
  12. Государственный музей В. В. Маяковского. Людмила Маяковская. Сто мужчин и одна женщина

Արտաքին հղումներ խմբագրել