Պատրիսա Թոմփսոն

ամերիկացի փիլիսոփա, գրող և մանկավարժ

Հելեն Պատրիսա Թոմփսոն[2](անգլ.՝ Helen Patricia Thompson, հունիսի 15, 1926(1926-06-15)[1], Նյու Յորք, Նյու Յորք - ապրիլի 1, 2016(2016-04-01)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի փիլիսոփա, գրող և մանկավարժ։

Պատրիսա Թոմփսոն
անգլ.՝ Helen Patricia Thompson
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1926(1926-06-15)[1]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Մահացել էապրիլի 1, 2016(2016-04-01)[1] (89 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունգրող, վիպասան և փիլիսոփա
Ծնողներհայր՝ Վլադիմիր Մայակովսկի, մայր՝ Էլլի Ջոնս

Վլադիմիր Մայակովսկու և ռուս էմիգրանտ Ելիզավետա Զիբերտի դուստրը։

Փիլիսոփայության դոկտոր, գրող, ավելի քան 15 գրքերի հեղինակ[2]։

Մանկություն խմբագրել

Ծնվել է 1926 թվականի հունիսի 15-ին Նյու Յորքում։ Մայրը՝ Ելիզավետա Պետրովնա Զիբերտը (1904-1985), գերմանացի մեծ հողատեր Փիթեր Սիբերտի դուստրն է[2]։ Հայրը՝ Վլադիմիր Վլադիմիրի Մայակովսկին (1893-1930), ռուս բանաստեղծ։

1925 թվականին Մայակովսկին ընկերոջ՝ նկարիչ Դեյվիդ Բուրլյուկինի հետ տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ պոեզիայի երեկոյի ժամանակ հանդիպել է Էլի Ջոնսին (ի ծնե՝ Ելիզավետա Սիբերտ)։ Մեկ տարի անց ծնվել է դուստրը։ Նախկին ամուսինը՝ Ջորջ Ջոնսը, աղջկան տվել է իր ազգանունը, որպեսզի իրեն համարեն «օրինածին», և դարձել է նրա օրինական հայրը[3]։

Հանդիպում հոր հետ խմբագրել

Դստեր ծնվելուց հետո Մայակովսկին շատ ուրախացավ և ցանկություն ուներ տեսնելու նրան, բայց դժվար էր կրկին Ամերիկա վերադառնալ։ 1982 թվականին բանաստեղծը ստացավ վիզա՝ Փարիզ ուղևորվելու համար։ Միևնույն ժամանակ, Ելիզավետան և նրա դուստրը հանգստանում էին Նիցայում։ Մայակովսկին եկավ Փարիզ։ Սա նրանց առաջին և միակ հանդիպումն էր[4]։ 1930 թվականի ապրիլի 14-ին Վլադիմիր Մայակովսկին ինքնասպան է եղել։ Ելիզավետան այդ ամենի մասին տեղեկացել է թերթից։

Հետագա կյանք խմբագրել

Երբ աղջիկը դարձավ ինը տարեկան, նրան պատմեցին հոր մասին։ Սակայն այդ ամենը ընտանեկան գաղտնիք էր․ մայրը և խորթ հայրը խնդրեցին նրան մինչ կյանքի վերջ չբացահայտել այդ գաղտնիքը։

15 տարեկանում ընդունվել է գեղարվեստի դպրոց, այնուհետև՝ Բարնարդայի քոլեջ, որը ավարտում է 1948 թվականին։

Քոլեջը ավարտելուց հետո աշխատել է որպես խմբագիր (այդ թվում «Մակմիլան» հրատարակչությունում), կատարել է ֆիլմերի, երաժշտական ձայնագրությունների վերլուծություններ, խմբագրել է վեստերներ, վեպեր, դետեկտիվներ, գիտական ֆանտաստիկա[4]։

1954 թվականին ամերիկացի Ուեյնոմ Թոմփսոն Շերմանի հետ ամուսնությունից հետո նա վերցրեց Թոմփսոն ազգանունը, իսկ իր կրկնակի անունից թողեց միայն երկրորդ մասը։ 1974 թվականին զույգը բաժանվեց։ Ռոջերի որդին, ով փաստաբան էր, ամուսնացած էր, սակայն երեխա չուներ։ Նա Կոլումբիայից որդեգրեց Լոգան անունով մի տղայի (ծնված 1993 թ.)։

Նա դասավանդել է Նյու Յորքի քաղաքային համալսարանի Լեմանի քոլեջում (ռուսերեն)։ Թողարկել է ավելի քան տասնհինգ գիրք, այդ թվում՝ «Մայակովսկին Մանհեթենում, մի սիրո պատմություն», որը պատմում է իր հոր ճանապարհորդության մասին։

Ակտիվորեն մասնակցել է «Ժառանգություն» ռուս-ամերիկյան մշակութային կենտրոնի աշխատանքներին[5]։

2016 թվականի ապրիլի 1-ին մահացել է,  Վ. Վ. Մայակովսկու պետական թանգարանն իր ֆեյսբուքյան էջում գրառել է՝ «Ծանր սրտով մենք մեծ կորուստ ունեցանք ... Հելեն Թոմփսոնը մահացել է ուրբաթ առավոտյան՝ Նյու Յորքում[6]։

Մարմինը դիակիզվել է ԱՄՆ-ում։ Խնդրել է, որպեսզի մահվանից հետո աճյունափոշին շաղ տան հոր գերեզմանին՝ Նովոդևիչյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 VIAF ID
  2. 2,0 2,1 2,2 Фатех Вергасов. Хеллен Патрисия Томпсон — Елена Владимировна Маяковская
  3. Единственная дочь Маяковского=. Комментарии: LiveInternet — Российский Сервис Онлайн-Дневников(չաշխատող հղում)
  4. 4,0 4,1 Маяковская, Елена Маяковская
  5. «Потрясающая Патрисия — Статьи — Русская еженедельная газета «Единение» — Russian newspaper in Australia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  6. «Дочь Маяковского Хелен Патрисия Томпсон скончалась в возрасте 89 лет». ТАСС. 2016 թ․ ապրիլի 4.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել