«Սվոբոդնայա Գռուզիա» (ռուս.՝ Свободная Грузия), խորհրդային և հետխորհրդային շրջանի վրացական ռուսալեզու օրաթերթ։ Հանդիսացել է Վրաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի, Վրացական ՀԽՍՀ Գերագույն սովետի և Մինիստրների սովետի օրգանը (1936-1991

Զարյա Վոստոկա
ռուս.՝ Свободная Грузия, ռուս.՝ Вестник Грузии և ռուս.՝ Заря Востока
Տեսակթերթ
Լեզուռուսերեն
Հիմնադրվել էմայիսի 3, 1922
ԳրասենյակԹբիլիսի, Վրաստան
Լուծարվել է2011
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքsvobodnaya-gruzia.info(ռուս.)

Հրատարակվել է 1922 թվականից՝ «Զարյա Վոստոկա» («Заря Востока», «Արևելքի արշալույս») անվամբ, որպես Անդրկովկասի երկրամասի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցության օրգան, Թբիլիսիում։ «Կոմունիստական շինարարության խնդիրների հաջող կատարման գործում հանրապետության աշխատավորներին մոբիլիզացնելու, բեղմնավոր գործունեության համար և հիմնադրման 35-ամյակի կապակցությամբ» պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (1957 թվական

Գործունեությունը դադարեցրել է 2011 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 670