Ցզուն Դաո Լի
(Վերահղված է Լի Ցզուն Դաոից)
Լի Ցզուն Դաո, (չինարեն՝ 李政道, նոյեմբերի 24, 1926[1], Shanghai County, Չինաստանի Հանրապետություն), չին ֆիզիկոս։
Սովորել է Հանկոուի և Կունմինի համալսարաններում, իսկ ԱՄՆ տեղափոխվելուց (1946) հետո՝ Չիկագոյի համալսարանում։ 1953-ից Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր է։ Ցանգ Չժեն-նինի հետ արտահայտել է թույլ փոխազդեցություններում զույգության խախտման վարկածը, որը հետո Փորձերով հաստատել են Վու Ցզյանսյունը և իր աշխատակիցները։ Այդ փորձերի մեթոդիկան մշակել են Լի Ցզուն Դաո և Ցանգ Չժեն-նինը (արժանացել են նոբելյան մրցանակի, 1957)։ Լի Ցզուն Դաո աշխատանքներ ունի նաև դաշտի քվանտային տեսության, վիճակագրական մեխանիկայի, աստղաֆիզիկայի, տուրբուլենտային շարժման տեսության վերաբերյալ։
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 636)։ |