Լիվանի (լատիշ․՝ Līvāni, լատգ․՝ Leivuons, մինչև 1917 թվականը՝ ռուս.՝ Ливенгоф), քաղաք Լատվիայի արևելքում՝ Լատգալիա պատմամշակութային շրջանում, Լիվանիի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Դաուգավա գետի աջ ափին (Արևմտյան Դվինա)՝ նրա մեջ Դուբնա գետի թափվելու տեղում։

Լիվանի
Դրոշ Զինանշան


ԵրկիրԼատվիա Լատվիա
Կարգավիճակcity under municipality jurisdiction in Latvia?
Մտնում էԼիվանիի շրջան
Բնակչություն6911 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք6,37 կմ² (հունվարի 1, 2023)[2] և 5,8 կմ² (հունվարի 1, 2023)[2]
Հիմնադրված է1926 թ.
Ժամային գոտիEEDT?
Հեռախոսային կոդ653
Փոստային ինդեքսներ5316
livani.lv

Պատմություն խմբագրել

Որպես բնակավայր Լիվանին հիմնադրվել է 11-րդ դարում, երբ առաջին անգամ հիշատակվում է Դուբնա գետի դելտայում վաճառականների և վարպետների բնակեցումը։ Բնակավայրը պատկանել է Հերսիկի իշխանությանը, որի ղեկավարման կենտրոնը գտնվում էր ընդամենը 7 կմ հյուսիս։ Դուբնա անունով բնակավայրի մասին առաջին փաստացի հիշատակությունը վերաբերում է 1289 թվականին։

Լիվենհոֆ խմբագրել

Լիվանի քաղաքի սկիզբը, ինչպես գիտենք այժմ, կապված է 1533 թվականի հետ, երբ տեղական գերմանացի հողատեր Լիվենը հիմնել է այստեղ բնակավայր և այն կոչել իր անունով՝ Lievenhof։ 1677 թվականին Լիվենհոֆը որպես սեփականություն հանձնվել է լեհ մագնատ Լեոնարդ Պոկիջին (լեհ.՝ Leonard Pokidź)։ Լինելով կաթոլիկ՝ 1678 թվականին նա այստեղ կառուցել է կաթոլիկ եկեղեցի։ Եկեղեցին գտնվում էր Դուբնի գետի ափին՝ ներկայիս 1-ին միջնակարգ դպրոցին մոտ։

1824 թվականին Լիվենհոֆը ստացել է ավանի կարգավիճակ։ 1854 թվականին այստեղ բացվել է Լատգալիայի երկրորդ ազգային դպրոցը։ Մյուս կարևոր իրադարձությունը առաջին տեղական դեղատան բացումն էր (1869)։

1897 թվականին Լիվենհոֆում ապրում էր 2668 մարդ, այդ թվում՝ հռոմեա-կաթոլիկ դավանանքի՝ 485, լյութերներ՝ 651, հրեաներ 1406 մարդ։

Քաղաքի կարգավիճակ խմբագրել

Լատվիայի անկախ Հանրապետության ձևավորումից հետո բնակավայրը ստացել է ներկայիս Լիվանի անվանումը, իսկ 1926 թվականին՝ քաղաքի կարգավիճակ։ այդ ժամանակ այստեղ կար մոտ 370 բնակելի տուն (դրանց մեծ մասը փայտե շինություններ էին)՝ կառուցված հիմնականում գլխավոր փողոցի երկայնքով։ Փողոցում գտնվում էին բազմաթիվ փոքրիկ խանութներ, որոնց մեծ մասը պատկանում էր տեղացի հրեաներին։ 1930-ական թվականների կեսերին կար մոտ 180 խանութ։ Քաղաքն ուներ նաև տեղական մշակութային-կրոնական կենտրոնի դեր։

Շրջանի կենտրոն խմբագրել

Խորհրդային տարիներին Լիվանին դարձել է Պրեյլի շրջանի արդյունաբերական կենտրոն, ինչին նպաստել է Ռիգա-Դաուգավպիլս ճանապարհին երկաթուղային կայարանի առկայությունը։

Արդյունաբերություն խմբագրել

Խորհրդային տարիներին Լիվանին զարգացել է որպես տարածաշրջանային արդյունաբերական կենտրոն։ Ստեղծվել կամ խոշորացվել են և հաջողությամբ աշխատել են մի քանի խոշոր ձեռնարկություններ։

Լիվանի ապակու գործարան խմբագրել

Գործարանի հիմքերը գալիս են գերմանացի վաճառական Յուլիուս Ֆոգեսի արհեստանոցից, որը հիմնադրվել էր 1887 թվականին։ 20-րդ դարի սկզբին վերածվել է ապակու խոշորագույն արտադրության։ Սակայն 1903 թվականին Ֆոգեսը պարտքերի մեջ խրված արտադրությունը հանձնել է նոր տերերին՝ Խարկովի առաջին կարգի վաճառական Միխաիլ Յասնիին և հողատեր Վլադիմիր Բորտկևիչին։ Նրանք Ռուսական կայսրության տարածքում գտնվող այլ համանման արտադրությունների օրինակով արդիականացրել են Լիվանում ապակու արտադրությունը[3]։

1904 թվականին հիմնադրվել է «Լիվենգոֆսկի ապակյա-փորձնական արտադրություն» բաժնետիրական ընկերությունը, որի կենտրոնը Սանկտ-Պետերբուրգում էր։ 1908 թվականին հիմք է դրվել շշերի խցանների արտադրությանը, ինչը թույլ է տվել դրանք տեսակավորել պատվիրատուների համար։ Արտադրանքի արտադրությունն աճել է, 1912 թվականին Լիֆլյանդի նահանգի ապակու գործարանում աշխատում էր 513 մարդ։ Նրանք ամսական արտադրել են 22 հազար փութ (32 տոննա) արտադրանք[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց և սարքավորումների տարհանումից հետո Լատվիայում գործարանը կարողացել է վերածնվել 1922 թվականին, սակայն արտադրանքի իրացում չի եղել և 1934 թվականին այն փակվել է։

1944 թվականին Լատվիական ԽՍՀ-ն գերմանա-ֆաշիստական զավթիչներից ազատագրելուց հետո, որոշվել է վերականգնել գործարանն, որը ժամանակի ընթացքում վերածվել է տարայի և գեղարվեստական ապակու գործարանի։ Արտադրանքի ծավալները արդեն 1957 թվականին հասել են տարեկան 1.7 մլնի[5]։ Գործարանի հարյուրամյակին՝ 1987 թվականին, այստեղ աշխատել է 1200 մարդ և այն դարձել է քաղաքի այցեքարտը, քանի որ նրա արտադրանքը հայտնի էր և պահանջարկ ուներ Խորհրդային Միությունում և արտասահմանում[6]։ Արտադրության ծավալները տարեկան կազմում էին 14 մլն ռուբլի, ուներ ավելի քան 250 անուն տեսականի։

Լատվիայի անկախության վերականգնումից հետո գործարանը փակվել է, մնացել է ապակու գործարանի թանգարանը։ Գործարանի տարածքը գնել է գերմանացի գործարարը, որը կազմակերպել է այդտեղ «Летглас» արտադրությունը[7]։ Նա սնանկացել է 2008 թվականին[6], թանկարժեք սարքավորումները տարվել են անհայտ ուղղությամբ, բայց հաջողվել է պահպանել գործարանի թանգարանի եզակի հավաքածուն, որի համար ինքնավարությունը տրամադրել է նոր շինություն։

Լիվանի փորձառու կենսաքիմիական գործարան խմբագրել

Գործարանի շինարարությունը սկսվել է 1965 թվականին լատվիացի ակադեմիկոս Ռիտա Կուկայնի (ով Լատվիայի ԽՍՀ ԱՆ մանրէաբանության ինստիտուտի իր լաբորատորիայում անասնապահության համար լիզինի արդյունաբերական սինթեզի տեխնոլոգիա է մշակել) ձեռքբերումները արտադրության մեջ ներդնելու համար։ Լիզինը պատկանում է անփոխարինելի ամինաթթուների թվին, որոնք կենդանի օրգանիզմը չի արտադրում, այլ ստանում է սննդի հետ։ Կենդանիների կերերում լիզինի ավելացումը զգալիորեն բարձրացրել է դրանց արտադրողականությունը[8].

Լատվիայի անկախության վերականգնումից հետո գործարանը լուծարվել է։

Լիվանի ժամանակակից արդյունաբերություն խմբագրել

Ներկայումս քաղաքում գործում է մի քանի ժամանակակից արդյունաբերություն, որոնց թվում են Բալթյան երկրներում խոշորագույն «Adugs» հրուշակեղենի ֆաբրիկան և SIA «Z-Light» օպտիկական մանրաթելից արտադրատեսակների արտադրության բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունը։

Բնակչություն խմբագրել

2012 թվականի կեսերին քաղաքի բնակչության թիվը կազմել է 8589 մարդ[9] (2010-ի սկզբին՝ 9016[10]

Ճանապարհներ խմբագրել

Տեղական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների խաչմերուկ է, քաղաքի միջով անցել է Ռիգո-Դինաբուրգյան երկաթգիծը։ Լիվենհոֆ կայանը բացվել է 1861 թվականի սեպտեմբերի 12/24-ին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Iedzīvotāju skaits pēc tautības reģionos, pilsētās, novados, pagastos, apkaimēs un blīvi apdzīvotās teritorijās gada sākumā (pēc administratīvi teritoriālās reformas 2021. gadā) 2021 - 2022Central Statistical Bureau of Latvia.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Reģionu, novadu, pilsētu un pagastu kopējā un sauszemes platība gada sākumāCentral Statistical Bureau of Latvia.
  3. «Latgales mākslas un amatniecības centrs | Līvānu stikla muzejs - Ekspozīcija "Līvānu stikla muzejs"» (լատվիերեն). www.livanustikls.lv. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  4. И.Островска, руководитель музея Ливанского стекольного завода (1987 թ․ սեպտեմբերի 26). «Ieskats mūsu fabrikas vēsturē un šodienā». Ļeņina karogs №115, Прейльская районная газета (լատվիերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 15-ին.
  5. Ilona Paukšte История и наиболее значительные объект улицы Заляс в городе Ливаны(լատիշերեն) = Līvānu pilsētas Zaļās ielas vēsture un ievērojamākie objekti // Реферат Ливанской гимназии : Проектная работа / Sandra Maskalāne. — 2003. — С. 6-7.
  6. 6,0 6,1 Bower (2012 թ․ հունիսի 1). «Как жернова независимости раздавили Ливанский стекольный завод» (ռուսերեն). delfi.lv. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  7. «Ливаны: большой успех маленького города» (ռուսերեն). Gorod.lv. 2005 թ․ հուլիսի 6. Վերցված է 2020 թ․ փետրվարի 22-ին.
  8. Латвийский лизин // Ригас Балсс : рижская городская газета. — 1965. — № 88. — С. 2.
  9. «Численность населения в самоуправлениях на 01.07.2012» (PDF) (լատվիերեն). Управление по делам гражданства и миграции. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.
  10. Информация о Ливанах в топонимической базе данных(լատիշերեն)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիվանի» հոդվածին։