Լիսանդրո Աբադի (իսպ.՝ Lisandro Abadie, հուլիսի 28, 1974(1974-07-28), Բուենոս Այրես, Արգենտինա[1]), արգենտինացի օպերային երգիչ, բաս բարիտոն։

Լիսանդրո Աբադի
Ծնվել էհուլիսի 28, 1974(1974-07-28) (49 տարեկան)
Բուենոս Այրես, Արգենտինա[1]
Երկիր Արգենտինա
Մասնագիտությունօպերային երգիչ
Երգչաձայնբաս-բարիտոն
Գործիքներվոկալ
Կայքlisandroabadie.com

Կենսագրություն խմբագրել

Լիսանդրոյի առաջին վոկալի ուսուցիչը եղել է Սեռխիո Պելականին։ Իր երաժշտական կրթությունը Աբադին շարունակել է Schola Cantorum Basiliensis Էվելին Թաբբի մոտ` Բազելում (դիպլոմը` 2001 թվականին) և Լյուցեռնի Բարձրագույն երաժշտական դպրոցում Պիտեր Բրեղբյուլեռի (Brechbühler) մոտ՝ ստանալով մենակատարի դիպլոմ 2005 թվականին։

2006 թվականին Լիսանդրո Աբադին հաղթող է դարձել Էդվին Շիֆեռի (Edwin Fischer Gedenkpreis) հիշատակի մրցույթում։ 2008 թվականին՝ Գեբդելական վոկալիստների մրցույթի ֆինալիստ (Prize at the Handel Singing Competition)։

Համագործակցել է այնպիսի դիրիժորների հետ, ինչպիսիք են՝ Վիլիամ Կրիստին (Պյորսել։ «Փերիների թագուհին» ֆեստիվալում Էքս ան Պրովանսում; Ստաֆանո Լանդի; Sant’Alessio; Լամբեռի և Շապանտիեի երաժշտական համերգային ծրագրերին); Ֆակունդո Ագուդին (Agudin) (Մոցարտ «Այդպես են վարվում բոլորը», «Դոն Ժուան», «Կախարդական սրինգ», «Ֆիգարոյի ամուսնությունը», «Ռեքվիեմ» Ֆորե, Լոուրենս Քամինգս, Քրիստոֆ Ռուսե (Պեռգոլյեզի՝ Գուլյելմոյի որդի), Էռվե Նիկե (Մարեն Մարե՝ «Սեմելա»), Էնթոնի Ռուլի (Վիլիամ Հեյս՝ Տառապանքներ, ձայնագրություն СD-ի վրա, լեյբլ Classica Award, Վացլավ Լուկս (Բախ՝ «Տառապանքներն ըստ Մատթեոսի»), Պոլ Էգնյու (Մոնտեվերդի՝ գովասանքներ), Դուգլաս Բոստոկ (Սմետանա՝ «Վաճառված հարսնացուն») և ուրիշներ։ Կանոնավոր կերպով ելույթ է ունեցել համերգներում` դաշնակահար և կոմպոզիտոր Պոլ Սյուտի հետ։ 2010 թվականին գլխավոր դեր է կատարել ֆրանս-արգենտինական կոմպոզիտոր Օսկարա Ստռաստնոյի Cachafaz («Կաչաֆաս») օպերայում Ֆրանսիայում (Կեմպեռ, Ռենն, Փարիզ, Կոմիկ Օպերա)։

2013 թվականին առաջնաելույթ է ունեցել Լոզանի օպերային թատրոնում Նինո Ռոտայի Ալադինը «Կախարդական լամպ» խմբում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #136278280 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ խմբագրել