Լինա Պալյուգի (մայիսի 27, 1907(1907-05-27)[1][2], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և ԱՄՆ[3] - հոկտեմբերի 2, 1980(1980-10-02)[1][2] կամ հոկտեմբերի 1, 1980(1980-10-01)[4][5], Գատեո, Ֆորլի Չեզանա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալա-ամերիկացի օպերային երգչուհի։ Կարիերայի մեծ մասն անցկացնելով Իտալիայում՝ կատարել է մի շարք ձայնագրություններ և հաստատել իրեն որպես 1930-ական և 1940-ական թվականների աշխարհի լավագույն կոլորատուրային սոպրանոներց մեկը։

Լինա Պալյուգի
Ծնվել էմայիսի 27, 1907(1907-05-27)[1][2]
ԾննդավայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ կամ ԱՄՆ[3]
Մահացել էհոկտեմբերի 2, 1980(1980-10-02)[1][2] (73 տարեկան) կամ հոկտեմբերի 1, 1980(1980-10-01)[4][5] (73 տարեկան)
Մահվան վայրԳատեո, Ֆորլի Չեզանա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա,  ԱՄՆ և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱմուսինPrimo Montanari?
 Lina Pagliughi Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

Ծնվել է Նյու Յորքի Բրուքլին թաղամասում իտալացի ներգաղթյալների ընտանիքում։ Մանկության տարիներին ծնողների հետ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո և երգելու նկատմամբ հակում դրսևորել վաղ տարիքից։ Նրան նկատել է լեգենդար սոպրանո Լուիզա Տետրացինին, որը հասկացել է նրա պոտենցիալը և խրախուսել կրթություն ստանալ օպերային կարիերայի պատրաստվելու համար։

15 տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա և Միլանում վոկալի դասեր ստացել դիրիժոր/մանկավարժ Գաետանո Բավանյոլիից։ Կատարել է իր դեբյուտը 1927 թվականին Միլանի Teatro Communale թատրոնում «Ռիգոլետտո» օպերայից Գիլդայի դերակատարմամբ։ Հաջողությունն այնքան մեծ էր, որ նրան անմիջապես հրավիրել են երգելու այդ դերը օպերայի ամբողջական ձայնագրության ժամանակ, որտեղ տղամարդկանց գլխավոր դերերը կատարում էին բարիտոն Լուիջի Պիացան և տենոր Տինո Ֆոլգարը։ 1938 թվականին ձայնագրվել է նաև Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի իտալերեն կրկնօրինակման գլխավոր դերում։

Համբավը տարածվել է ամբողջ Իտալիայում և նրան հրավիրել են երգելու բոլոր գլխավոր օպերային կենտրոններում, այդ թվում՝ Թուրինում, Պարմայում, Վենետիկում, Ֆլորենցիայում, Հռոմում և Նեապոլում։ Քննադատները նրան համարել են Տոտի Դալ Մոնտեի (1893–1975) փոխարինողն իր Ռոսսինի-Դոնիցետի-Բելլինի երգացանկով, որտեղ նրա քաղցր թափանցիկ ձայնը, ճկուն տեխնիկան ու արտահայտչականությունը դրսևորվել են լավագույնս։ Սակայն բացի 1932 թվականին դեպի Ավստրալիա կատարած հաջողակ շրջագայությունից ու Մոնտե Կառլոյում և Լոնդոնում ունեցած մի քանի ներկայացումներից բացի Իտալիայից դուրս համարյա ելույթ չի ունեցել։

Տարիքի առաջանալուն զուգահեռ չափազանց գիրացել է, որը սահմանափակել է աղջկական դերերում հանդես գալը՝ անկախ դրանցում լավ երգելուց։ Բեմին հրաժեշտ է տվել 1947 թվականին, սակայն նրան մինչև 1956 թվականը կարելի էր լսել իտալական RAI ռադիոյով, որից հետո ընդմիշտ թողել է երգելն ու սկսել դասավանդմամբ զբաղվել․ ուսանողների թվում էր նաև շվեդ սոպրանո Հյորդիս Շիմբերգը։

Կարիերայի ծաղկման շրջանում ձայնագրել է հանրահայտ օպերային մեներգերի իր մեկնաբանությունները, ինչպես նաև ամբողջական օպերաներ ձայնագրել Cetra Records իտալական ընկերության հետ, այդ թվում այնպիսի բելկանտո գործեր, ինչպիսիք են՝ «Լյուչիա դի Լամերմուր», «Գնդի դուստրը», «Թագավոր մեկ ժամով», «Ռիգոլետտո» և «Լուսնոտը» օպերաները։ Այս ձայնագրությունների մեծ մասն առկա է CD վերաթողարկումներով։

Ամուսնացել է տենոր Պրիմո Մոնտանարիի (1895–1972) հետ։ Մահացել է Հռոմում 73 տարեկանում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #131388991 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.

Աղբյուրներ խմբագրել

  • Dictionnaire des interprètes, Alain Pâris, (Éditions Robert Laffont, 1989). 2-221-06660-X
  • Guide de l’opéra, Roland Mancini & Jean-Jacques Rouveroux, (Fayard, 1995). 2-213-59567-4
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինա Պալյուգի» հոդվածին։