Լիլի Էլբե
Լիլի Իլզե Էլվենես (դան․՝ Lili Ilse Elvenes), ավելի հայտնի է որպես Լիլի Էլբե (դան․՝ Lili Elbe, դեկտեմբերի 28, 1882[2][3][4][…], Վայլե, Դանիա[5] - սեպտեմբերի 13, 1931[2][3][6], Դրեզդեն, Վայմարյան Հանրապետություն), դանիացի տրանսգենդեր կին, առաջին մարդկանցից մեկը, ով դիմել է վիրահատության միջոցով սեռափոխության[9][10]։ Ծննդյամբ` Էյնար Մագնուս Անդրեաս Վեգեները[11], դանիացի հայտնի բնանկարիչ։ Այնուհետև սկսել է ներկայանալ որպես Լիլի, լայն հասարակությանը ներկայացել է իբրև Էյնարի քույր։ Սեռի փոփոխման վիրահատական միջամտությունից հետո անունը պաշտոնապես փոխել է Լիլի Իլզե Էլվենես, ինչպես նաև դադարել է զբաղվել նկարչությամբ[12]։
Լիլի Էլբե դան․՝ Lili Elbe | |
---|---|
Ի ծնե | դան․՝ Einar Magnus Andreas Wegener[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1882[2][3][4][…] |
Ծննդավայր | Վայլե, Դանիա[5] |
Վախճանվել է | սեպտեմբերի 13, 1931[2][3][6] (48 տարեկան) |
Մահվան վայր | Դրեզդեն, Վայմարյան Հանրապետություն |
Քաղաքացիություն | Դանիա |
Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Ամուսին | Գերդա Վեգեներ[7] |
Lili Elbe[8] Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵրբեմն որպես Էլբեի ծննդյան թվական նշվում է 1886-ը, սակայն փաստերը ցույց են տալիս, որ նա ծնվել է 1882 թվականին[13]։ Մեծ հավանականություն կա, որ Էլբեն ինտերսեքսուալ է եղել[14][15][16][17], սակայն դա ժխտվում է որոշ ուսումնասիրողների կողմից[18]։
էյնար Վեգեները և Գերդա Գոտլիբը ծանոթացել են Կոպենհագենում, Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում[19]։ Նրանք ամուսնացել են 1904 թվականին, երբ Վեգեները 22 տարեկան էր, իսկ Գոտլիբը՝ 18[20]։ Երկուսն էլ նկարիչ էին։ Վեգեները մասնագիտացված էր բնանկարչության մեջ, Գերդան իլյուստրացիաներ էր անում գրքերի և նորաձևության ամսագրերի համար։ Նրանք լինում են Իտալիայում և Ֆրանսիայում, հաստատվում են Փարիզում։ 1907 թվականին Վեգեներին Նեյհաուզենի մրցանակ են տալիս, նրա նկարները ցուցադրվում են Դանիայում՝ Վայլեի գեղարվեստական թանգարանում, ինչպես նաև Փարիզում[21]։
Մի անգամ, երբ Գերդա Գոտլիբի բնորդուհին չի գալիս աշխատանքի, Գերդան ամուսնուն խնդրում է հագնել զուգագուլպաներ և բարձրակրունկ կոշիկներ, որպեսզի նա կարողանա նրա ոտքերը պատկերել՝ բացակայող մոդելի փոխարեն։ Վեգեներին կանացի հագուստը անսպասելիորեն հարմարավետ է թվում[21]։ Ժամանակի ընթացքում Գոտլիբը հայտնի է դառնում շքեղ հագուստներով գեղեցկուհիների նկարներով։ 1913 թվականին նա ապշեցնում է հանրությանը, խոստովանելով, որ իր մոդելը իրականում իր ամուսինն է եղել[20]։
1920-1930 թվականներին Վեգեները պարբերաբար որպես կին է ներկայանում տարբեր հավաքույթներում, զվարճացնում է իր հյուրերին[22][23]։ Երբ նա կանացի հագուստով է լինում, Գերդա Գոտլիբը ներկայացնում է նրան որպես Էյնարի քույր՝ Լիլի[10], իսկ ճշմարտությունը գիտեին միայն ընտանիքի ամենամոտ ընկերները։
1930 թվականին Վեգեները Վայմար է գնում սեռափոխման վիրահատության համար, որը այդ ժամանակ փորձառական էր։ Երկու տարվա ընթացքում նա չորս վիրահատության է ենթարկվում[23]։ Առաջինը՝ տղամարդկային օրգանների հեռացումը, կատարվում է հայտնի գերմանացի բժիշկ Մագնուս Հիրշֆելդի հսկողությամբ, Բեռլինում[23]։ Մյուս վիրահատությունները կատարվում են Դրեզդենի կանացի մունիցիպալ հիվանդանոցում բժիշկ Վարնեքրոսի կողմից[24]։ Էլբեի պատմությունը սենսացիա է դառնում, տարածվում է դանիական և գերմանական թերթերում։ 1930 թվականի հոկտեմբերին դանիական դատարանը Վեգեների և Գերդայի ամուսնություը չեղյալ է համարում[25]։ Վեգեներին հաջողվում է օրինականորեն փոխել սեռը, ստանալ անձնագիր Լիլի Իլզե Էլվենես անունով։ Նա դադարում է նկարչությամբ զբաղվել՝ համարելով այն իր նախկին անձի մի մասը։ Պաշտոնական ամուսնալուծությունից հետո նա վերադառնում է Դրեզդեն վերջնական վիրահատության համար։
Հույս ունենալով երբևէ երեխա ունենալ՝ Լիլին 1931 թվականին ևս մի վիրահատության է ենթարկվում, որի նպատակն էր արգանդի ստեղծումը (դա իր 5-րդ վիրահատությունն էր և նման վիրահատություններից՝ առաջիններից մեկը աշխարհում)։ Էլբեն մահացավ վիրահատությունից հետո՝ սեպտեմբերի 13-ին, 48 տարեկանում։
Միայն 10 տարի անց Մարոկկոյում Գերդան իմացավ Լիլիի մահվան մասին և ասաց. «Լիլի, իմ խեղճ աղջիկ»։ Գերդան ամուսնացավ իտալական բանակի սպա Ֆերնանդո Պորտայի հետ, նրանք միասին 10 տարի ապրեցին Մարոկկոյում և Կասաբլանկայում, իսկ 1936-ին՝ ամուսնալուծվեցին։ Գերդան այլևս երբեք չամուսնացավ և երեխաներ չունեցավ։ Նա վերադարձավ Դանիա, սկսեց չարաշահել ալկոհոլ, 1940 թվականին մահացավ աղքատության մեջ։
Մշակյութի մեջ
խմբագրելԼիլի Էլբեի մասին 1933 թվականին գրվել է «Man into Woman: The First Sex Change» գիրքը[26]։
2000 թվականին Դևիդ Էբերսհոֆը Էլբեին նվիրված գիրք է գրել «Դանիացի աղջիկը» անվանումով, որը դարձել է համաշխարհային բեսթսելլեր, թարգմանվել է բազմաթիվ լեզուներով։ Այն նաև էկրանավորվել է Թոմ Հուփերի կողմից, Լիլի Էլբեի դերում Էդի Ռեդմեյնն է։ «Դանիացի աղջիկը» ֆիլմը 2015 թվականին լավ է ընդունվել Վենետիկի կինոփառատոնում, ինչպես նաև ստացել է Օսկար մրցանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://es.euronews.com/cultura/2017/01/04/el-arte-mas-alla-del-genero-de-gerda-wegener-se-expone-en-copenhague
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kunstindeks Danmark (դան.)
- ↑ 4,0 4,1 MAK (польск.)
- ↑ 5,0 5,1 5,2 Lili Elbe — 2022.
- ↑ 6,0 6,1 6,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Union List of Artist Names — 2015.
- ↑ 8,0 8,1 Վիքիպահեստ(բազմ․) — 2004.
- ↑ Hirschfeld, Magnus. Chirurgische Eingriffe bei Anomalien des Sexuallebens: Therapie der Gegenwart, pp. 67, 451—455
- ↑ 10,0 10,1 Lili Elbe. andrejkoymasky.com. 17 May 2003
- ↑ Meyer, Sabine (2015), «Wie Lili zu einem richtigen Mädchen wurde» — Lili Elbe: Zur Konstruktion von Geschlecht und Identität zwischen Medialisierung, Regulierung und Subjektivierung, p. 15, pp. 312—313.
- ↑ (Meyer 2015, էջեր 311–314)
- ↑ «Ejner Mogens Wegener, 28-12-1882, Vejle Stillinger: Maler». Politietsregisterblade.dk. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ Hoyer, ed., Niels (2004). Man into woman : the first sex change, a portrait of Lili Elbe : the true and remarkable transformation of the painter Einar Wegener. London: Blue Boat Books. էջեր vii, 26–27, 172. ISBN 9780954707200.
{{cite book}}
:|last1=
has generic name (օգնություն) - ↑ «Lili Elbe's autobiography, Man into Woman». OII Australia – Intersex Australia. OII Australia. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
{{cite web}}
:|first1=
missing|last1=
(օգնություն) - ↑ Vacco, Patrick (2014 թ․ ապրիլի 29). «Les Miserables Actor Eddie Redmayne to Star as Queer Artist Lili Elbe». The Advocate. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Could this be Eddie Redmayne's most challenging role?». Daily Mail. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ Kaufmann, Jodi (2007 թ․ հունվար). «Transfiguration: a narrative analysis of male‐to‐female transsexual». International Journal of Qualitative Studies in Education. 20 (1): 1–13. doi:10.1080/09518390600923768.
- ↑ «Conway's Vintage Treasures». Vintage-movie-poster.com. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ 20,0 20,1 She and She: The Marriage of Gerda and Einar Wegener. The Copenhagen Post. 3 July 2000
- ↑ 21,0 21,1 The Arts and Transgender. renaissanceblackpool.org
- ↑ Gerda Wegener. get2net.dk
- ↑ 23,0 23,1 23,2 «Lili Elbe (1886–1931)». LGBT History Month. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ Brown, Kay (1997) Lili Elbe. Transhistory.net.
- ↑ (Meyer 2015, էջեր 308–311)
- ↑ Hoyer, Niels (1933). Man into Woman: The First Sex Change. Blue Boat Books Ltd. էջ 272. ISBN 0954707206.
Արտաքին հղումներ
խմբագրել- Lili Elbe Biography.com կայքում
- Lili Elbe Արխիվացված 2015-08-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Էլբե» հոդվածին։ |