Լիլիա Դիներե (լատիշ․՝ Lilija Dinere, սեպտեմբերի 14, 1955(1955-09-14)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի նկարչուհի և նկարազարդող։ Լիտվիայի փոստային նամականիշների պատկերների հեղինակ[2][3][4]։ Ավելի քան 50 գրքերի նկարազարդող։ Լատվիայի նկարիչների միության խորհրդի անդամ (2008-2011)։

Լիլիա Դիներե
Ծնվել էսեպտեմբերի 14, 1955(1955-09-14)[1] (68 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
ՄայրՑեցիլիա Դիներե
ԶավակներRoberts Diners?
Կայքlilijadinere.eu/default.htm

Կենսագրություն խմբագրել

Լիլիա Դիներեն ծնվել է 1955 թվականին Ռիգայում՝ գրող Ցեցիլիա Դիներեի ընտանիքում։ 1973 թվականին ավարտել է Յա. Ռոզենթալի անվան գեղարվեստի միջնակարգ դպրոցը։ 1980 թվականին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական-բեմանկարչական բաժինը։ 1981 թվականից Լատվիայի նկարիչների միության անդամ է, իսկ 2008-2011 թվականներին՝ խորհրդի անդամ։ 1974 թվականից մասնակցել է Լատվիայում և արտերկրում ավելի քան 150 ցուցահանդեսի։

Ստեղծագործություն խմբագրել

Աշխատում է գրաֆիկական տեխնիկայով, ջրաներկով, գեղանկարչությամբ (յուղաներկ, ակրիլ, խառը տեխնիկաներ), պատի գեղանկարչությամբ և վիտրաժներով։ Նկարազարդել է ավելի քան 50 գիրք, մասնակցել ավելի քան 150 ցուցահանդեսների Լատվիայում և արտերկրում։ Ունեցել է 20 անհատական ցուցահանդես։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել տարբեր երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։ Դիներեի գործերը գտնվում են հետևյալ թանգարաններում՝ Լատվիայի արվեստի ազգային գեղարվեստական թանգարան, Տրետյակովյան պատկերասրահ, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Գոթլանդի արվեստի թանգարան, Բոնի կանանց թանգարան, Լատվիայի գեղարվեստի ազգային թանգարան և այլն, ինչպես նաև Կանադայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մասնավոր հավաքածուներում։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 1981` Zinību nama izstāžu zāle (Ռիգա)
  • 1988` Lalit Kala Academy (Ջայպուր, Հնդկաստան)
  • 1989` Rotary Club (Օկաձակի, Ճապոնիա)
  • 1989` Galleria Janus (Հելսինկի, Ֆինլանդիա)
  • 1990` Galleria Janus (Հելսինկի, Ֆինլանդիա)
  • 1991` Latvian Centre Gallery (Տորոնտո, Կանադա)
  • 1991` Hyperion Gallery (Օտտավա, Կանադա)
  • 1991` Reiterna nams (Ռիգա)
  • 1992` «Aktuālais mīts», Frauen Museum (Բոն, Գերմանիա)
  • 1994` Galerie Villa Rolandseck (Ռեմագեն, Գերմանիա)
  • 1994` Art Gallery (Լյուքսեմբուրգ)
  • 1994` Gustav Stresemann Institut (Բոն, Գերմանիա)
  • 1995` Gotlands Konst Museum (Վիսբիյա, Շվեդիա)
  • 1995` «Nezināmā», Galerija G.&G. (Ռիգա)
  • 1996` «Vēstules», Galerija G.&G. (Ռիգա)
  • 1997` «Aizmirsto zemju zīmes», Rīgas Galerija
  • 1999` «Lielā Lelle», Euro Theater Central (Բոն, Գերմանիա)
  • 2000` «Saulrieta priesteriene», Ivonnas Veihertes Galerija (Ռիգա)
  • 2000` «Spēle ar elementiem», Gallery Futura (Բեռլին, Գերմանիա)
  • 2003` «Paradīzes koka ēnā», Rīgas Galerija (Ռիգա)
  • 2006` «Nezināmā dārzā», Latvijas Nacionālais mākslas muzejs (Ռիգա)

Գրքերի համար նկարազարդումներ խմբագրել

  • 1980` Պիեռ Ժան Բերանժե «Dziesmas» (պոեզիա)
  • 1984` Մորիս Կարեմ «Mēness Arlekīns» (մանկական պոեզիա)
  • 1987` Ֆրանսուա Վիյոն «Dzeja»
  • 1990` Լարս Յուլենշտեն «Ačgārnais koks» (երեք վեպ)
  • 1990` Ցեցիլիա Դիներե «Vaga uz Nekurieni» (պոեզիա)
  • 1993` Ջորջ Բայրոն «Ebreju Melodijas» (պոեզիա)
  • 1993, 1994, 1995` vecoguzu eposs «Իմ Կորկուտա պապի գիրքը»
  • 1995` Ķeltu mīti «Druīdu svētbiržu ugunis»
  • 1997` «Ījabs» (grāmata no Vecās Derības)
  • 1999, 2000` «Latviešu mīlas lirikas antoloģija» I, II հավաքածու
  • 2005` Ամանդա Աիզպուրիտ «Krēsla tevi mīl»
  • 2005` «Սաղմոսներ» (Հին կտակարան)
  • 2010` Ռոբերտ Դիներսոնի հետ համատեղ «Երգ Ռոլանդի մասին» (Հին ֆրանսիական էպոս)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել