Պիեռ Ժան Բերանժե
Ուշադրություն։ Այս հոդվածը կարող է պարունակել անձնական տեսություններ, վարկածներ կամ կարծիքներ։ Հոդվածից պետք է հեռացնել բոլոր այն պնդումները, որոնք հիմնված չեն վստահելի աղբյուրների վրա։ Մանրամասների համար տես քննարկման էջը։ |
Պիեռ Ժան Բերանժե (ֆր.՝ Pierre-Jean de Béranger, օգոստոսի 19, 1780[1][2][3][…], Փարիզ[3][2][4][…] - հուլիսի 16, 1857[1][2][5][…], Փարիզ[5]), ֆրանսիացի բանաստեղծ և երգերի հեղինակ, Բերանժեն մեծ ժողովրդականություն էր վայելում իր կենդանության օրոք, սակայն մահվանից մի քանի տասնամյակ անց նրա փառքը խամրեց։ Նրան անվանել են «բոլոր ժամանակների ֆրանսիացի ամենաճանաչված երգահանը» և «ֆրանսիական շանսոնի առաջին աստղը»։ Նրա «Աղքատ կին» և «Վայր ընկնող աստղեր» բանաստեղծությունները հայերեն է թարգմանել Միքայել Նալբանդյանը։
Պիեռ Ժան Բերանժե ֆր.՝ Pierre-Jean de Béranger | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 19, 1780[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[3][2][4][…] |
Վախճանվել է | հուլիսի 16, 1857[1][2][5][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Manuel-Béranger |
Մասնագիտություն | Շանսոնիե, քաղաքական գործիչ, բանաստեղծ, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, գրող և հեղինակ-կատարող |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Գրական ուղղություններ | դասական երաժշտություն |
Ուշագրավ աշխատանքներ | Մալազիայի օրհներգ |
![]() | |
Պիեռ Ժան Բերանժե Վիքիդարանում | |
![]() |
Կյանքի վաղ շրջանը և կարիերան Խմբագրել
Բերանժեն ծնվել է իր պապիկի տանը, Փարիզի Մոնտորգուել փողոցում, այս փողոցը Բերաժեն անվանել է. «Փարիզի ամենակեղտոտ և անհանգիստ փողոցներից մեկը»։ Չնայած այն փաստին, որ իր հոր ազգանվան դիմաց օգտագործվում էր «դը» մասնիկը Բերանժեի ընտանիքը չուներ ազնվական ծագում, իրականում նա սերում էր պանդոկապանների և դերձակների տոհմերից, վերջինիս մասին նա նշել է իր «Դերձակը և փերին» երգում։ Երեխա ժամանակ նա շատ ամաչկոտ էր և թույլ, սակայն կարողանում էր քարից բալեր պատրաստել։ Իր առաջին բանաստեղծությունը՝ «Հուլիսի 14-ը» նա գրել է 1789 թվականին։ 1796 թվականին նա սկսում է աշխատել իր հոր հետ։ Սակայն 1798 թվականին նրանց գործընկերությունը լուծարվում է, և Բերանժեն կրկին սկսում է ստեղծագործել։ Հուսահատված լինելով նա նամակ է գրում Լուսիեն Բոնապարտին, որի հետ կցում է նաև իր աշխատանքներից մի քանիսը։ Լուսիեն Բոնապարտը հետաքրքրվում է երիտասարդ բանաստեղծի աշխատանքով, և նրան իր պանսիոնում հազար ֆրանկի դիմաց աշխատանք է տալիս, և պատվիրում նրան գրել մի բանաստեղծություն «Ներոնի մահը» վերնագրով։ Հինգ տարի անց, 1809 թվականին նա սկսում է աշխատել Ֆրանսիայի կայսրական համալսարանում, որտեղ ստանում է հավելյալ հազար ֆրանկի աշխատավարձ, այս դեպքից հետո նրա կյանք առավել կանոնավոր ձև է ստանում։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Беранже, Пьер-Жан (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. Андреевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. III. — С. 469—470.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 А. Н—ко Беранже (ռուս.) // Энциклопедический лексикон — СПб.: 1836. — Т. 5. — С. 311—312.
- ↑ 4,0 4,1 4,2 R. L. S. Béranger, Pierre Jean de // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 3. — P. 761—763.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Беранже // Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 1.
Արտաքին հղումներ Խմբագրել
- Պիեռ Ժան Բերանժե։ Իմ կյանքը (ռուս.)
Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պիեռ Ժան Բերանժե կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 417)։ |