Երգ Ռոլանդի մասին (ֆր.՝ Chanson de Roland), ֆրանսիական միջնադարյան դյուցազներգություն (1100-1125 թթ.)։ Հիմքը կոմս Ռոլանդի անձնուրաց սխրագործությունն է։ Սա 778 թվականին մասնակցել է Կառլոս Մեծի Իսպանիա կատարած արշավանքին և լեռնցի բասկերի դեմ մղված ճակատամարտին։ Ռոլանդը զոհվել է ֆրանսիական զորքերի վերջապահ գունդը պաշտպանելիս։ Էպոսը համաշխարհային դյուցազներգական գրականության գլուխգործոցներից է, որտեղ հայրենիքի սերը, հավատարմության զգացումն ու խիզախության վեհությունն արտահայտված են զուսպ, քնարական շնչով և համապարփակ ընդհանրացումներով։ Այս թեման Վերածննդի դարաշրջանում օգտագործել են Մ․ Բոյարդոն («Սիրահարված Ռոլանդը», 1486 թ.) և Լ․ Արիոստոն («Մոլեգին Ռոլանդը», 1532 թ.)։ «Երգը» առաջին անգամ տպագրվել է Փարիզում, 1837 թվականին։

Երգ Ռոլանդի մասին
ֆր.՝ La Chanson de Roland
Grandes chroniques Roland.jpg
Հեղինակենթդ․ Benjamín Jarnés?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրchanson de geste? և էպոս
Թեմագրականություն, Ֆրանսիական գրականություն, Միջնադարյան գրականություն և chanson de geste?
Մասն էCanon of Dutch Literature (2008, DBNL)?[1] և Dutch literature?
Բնօրինակ լեզուհին ֆրանսերեն
Կերպար(ներ)Ռոլանդ
Ստեղծման տարեթիվ10-րդ դար
Նկարագրում էԻսպանիա
Հրատարակման տարեթիվ11-րդ դար
Թվային տարբերակdbnl.org/tekst/_roe001roel02_01/(նիդեր.)
Commons-logo.svg Chanson de Roland Վիքիպահեստում
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 543 CC BY-SA icon 80x15.png


  1. https://www.dbnl.org/basisbibliotheek/index.php