Լիթլ Ռիչարդ (անգլ.՝ Little Richard, ի ծնե՝ Ռիչարդ Ուեյն Փենիման (անգլ.՝ Richard Wayne Penniman), դեկտեմբերի 5, 1932(1932-12-05)[1][1][2][…], Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ[3] - մայիսի 9, 2020(2020-05-09)[4][5][6], Tullahoma[7]), ամերիկացի երգիչ, դաշնակահար և երգահան։

Լիթլ Ռիչարդ
Բնօրինակ անունանգլ.՝ Richard Penniman
Ի ծնե անունանգլ.՝ Richard Wayne Penniman
Նաև հայտնի է որպեսLittle Richard
Ծնվել էդեկտեմբերի 5, 1932(1932-12-05)[1][1][2][…]
Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ[3]
Երկիր ԱՄՆ
Մահացել էմայիսի 9, 2020(2020-05-09)[4][5][6] (87 տարեկան)
Tullahoma[7]
ԳերեզմանOakwood Memorial Gardens Cemetery[8]
Ժանրերռոք, սոուլ, ռոքնռոլ[9], գոսպել, ռիթմ էնդ բլյուզ և Ֆանկ
Մասնագիտություներգիչ, դաշնակահար, երգերի հեղինակ, քահանա, ստուդիական երաժիշտ, կոմպոզիտոր և երաժիշտ
Երգչաձայնտենոր
Գործիքներդաշնամուր[9] և վոկալ[9]
ԼեյբլRCA, Brunswick Records, Specialty?, Մերկուրի Ռեքորդս, Vee-Jay Records, Ռեփրայզ Ռեքորդս, Apple Records և Manticore
ԿրթությունBallard-Hudson High School?
ԱնդամակցությունLittle Richard and His Band?
Պարգևներ
 Little Richard Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հաջողության առաջին տարիներ խմբագրել

 
1957 թվական

Լիթլ Ռիչարդը ծնվել է բազմազավակ սևամորթների ընտանիքում, Մեյկոնում (Ջորջիա)։ Մանուկ հասակից նա լավ գիտեր հոգևոր երաժշտությունը (նրա ընտանիքը Յոթերորդ օրվա Ադվենտիստների եկեղեցում էր ընդգրկված, նա նաև Հոգեգալստականների եկեղեցի էր հաճախում) և հետևաբար բնական է, որ նրա ամենավաղ (և քչերի կողմից նկատված), 1951-1953 թվականների ձայնագրությունները՝ RCA-յի և Peacock-ի համար, կատարված են բուգի-վուգիի և ռիթմ ընդ բլյուզի ոճերով, իրենց մեջ գոսպելի հնչյողություն էին ներառում։ Երաժշտի վրա մեծ ազդեցություն են ունեցել՝ Ռոյ Բրաունը և Բիլլի Ռայտը։

1955 թվականին, Specialty Records-ի հետ կնքած պահմանագիրը ճակատագրական դարձավ Լիթլ Ռիչարդի համար։ Նոր Օռլեանում գտնվող Nergal լեյբլի ստուդիայում ձայնագրվեց «Tutti Frutti» երգը, որը, ըստ պրոդյուսերի, պետք էր հեղաշրջեր ամբողջ երաժշտական արդյունաբերությունը։ Երգը զարգացավ իմպրովիզացիայից. Լիթլ Ռիչարդը ավելացրեց ռոքնռոլի ամենահայտնի բացականչությունը և հարավային ժարգոնով տեքստ գրեց, որը, անսովոր ունկնդիրների համար, ոչ մի իմաստ չէր արտահայտում։ Լիթլ Ռիաչարդի դաշնամուր նվագելու արտահայտիչ շարժումները, ագրեսիվ ռիթմը և էներգետիկ բացականչությունները հարստացրեց վաղ ռոքնռոլի ձևը։ Ռիչարդը միշտը համոզված էր, որ, հենց ինքն է «ռոքնռոլի ճարտարապետը», ուստի, բազմիցս իրեն անվանել և անվանում է «ռոքնռոլի իսկական արքա» (ինչպես նաև «բացականչությունների թագուհի»)։ Հարկ է նշել, որ Լիթլ Ռիչարդը  աշխատել է նույն սեսիոն երաժիշտների, որոնց հետ աշխատում էր Ֆեթսի Դոմինոն։

1955 թվականի նոյեմբերին թողարկված «Tutti Frutti» երգից հետո, մեկը մյուսի հետևից սկսեցին այլ երգեր թողարկվել, որոնք դարձան ռոքնռոլի դասական երգեը`՝ «Long Tall Sally» (1956), «Rip It Up» / «Ready Teddy» (1956), «She’s Got It» (1956), «The Girl Can’t Help It» (1956), «Lucille» (1957), «Jenny, Jenny» (1957) և «Keep A-Knockin’» (1957): Այս բոլոր երգերը բազմիցս երգվել են ժանրի կոլեգաների՝ Էլվիս Փրեսլիի, Բադի Հոլիի, Ջերի Լի Լյուիսի, Ջին Վինսենթի կողմից, իսկ «Tutti Frutti» երգը, էստրադային երգիչ Փետ Բունի համար հիթային դարձավ։ Այդ տարիներին երաժիշտը նկարահանվեց երկու երաժշտական ֆիլմերում՝ «Don't Knock the Rock» և «The Girl Can't Help It»: 1957 թվականին Լիթլ Ռիչարդի առաջին և ամենաշահույթաբեր և հաջողված ալբոմը դարձավ «Here’s Little Richard»-ը, որը կազմված էր իր վերջին հիթ սինգլներից և էմոցիոնալ ռիթմ ընդ բլյուզերից։ Նույն բաղադրությամբ կազմված են նրա հաջորդ՝ 1958 և 1959 թվականներին թողարկված ալբոմները։

Դա ամենահարուստ ժամանակաշրջանն էր, երբ իմ հիթային սկավառակները վաճառվում էին ամբողջ երկրով, իսկ ես, խմբի հետ միասին, ամեն գիշեր աշխատում էի։ Իմ կարիերայի գագաթնակետին, մեր առաջնային երաշխիքը աճեց մինչև 2,5 հազար՝ մեկ համերգի համար, գումարած 50% գանձումը։ Հաճախ, մենք հեռանում էինք մոտավորապես 10-15 հազար դոլարով։ Եվ հիշեք, որ այդ դարաշրջանում համերգների տոմսերը առավելագույնը 3,5 դոլար արժեին: - Լիթլ Ռիչարդ

Քարոզչության տարիներ խմբագրել

1975 թվականի հոկտեմբերին, գտնվելով Ավստրալիայում, տեսնելով վառվող գիսաստղ և այն որպես ԽՍՀՄ-ում Երկրի առաջին արհեստական արբանյակի թողարկման օրվա հետ կապելով, Լիթլ Ռիչարդը անսպասելի որոշեց թողնել շոու բիզնեսը և դիմել Աստծուն։ Հաջորդ օրը, Սիդնեյի ծովագնացությունից առաջ, նա մամուլի ասուլիս տվեց, որտեղ հայտարարեց, որ ավարտում է իր ռոքնռոլյան կարիերան և իր կյանքը նվիրում է քրիստոնեությանը։ Երբ Քլիֆորդ Բյորկս խմբի սաքսոֆոնիստը հարցականի տակ դրեց նրա անկեղծությունը, Ռիչարդը, իր ադամանդյա մատանին նետեց Հարբոր բրիջից։ Ջին Վինսենթի և Էլիս Լեսլիի հետ շրջագայությունները չեղարկելու համար Ռիչարդը, պրոմոութերների կողմից, դատական գործընթացների հրավիրվեց։ Ռիչարդի համար պատվիրված շրջագայությունների ինքնաթիռն օվկիանոսն ընկավ` բոլոր ուղևորներին տանելով օվկիանոսի խորքը։

Ամերիկա վերադառնալով և, չնայած լեյբլի հետ կնքած պայամանագրի, նրան դժվարությամբ, սակայն հաջողվեց համոզել մի քանի նոր երգեր ձայնագրել։ Դրանից հետո, արդեն նախկին երաժիշտը ընդունվեց Ալաբամա նահանգի Հանտսվիլ քաղաքում գտնվող Օկվուդական քոլեջ, որը ավարտելուց հետո նա դարձավ Հոգեգալստական եկեղեցու քահանա։ Այնուամենայնիվ, Specialty Records-ը շարունակում էր թողարկել Լիթլ Ռիչարդի կողմից, լեյբլի համար, 28 ամիսների ընթացքում ձայնագրված երգերով ալբոմը և սինգլները։ Այդպես, 1958 թվականին թողարկվեցին «Good Golly Miss Molly», «Ooh! My Soul» և «Baby Face» սինգլները։ Լիթլ Ռիչարդը դադարեց ելույթ ունենալ 1958—62 թվականներին, եկեղեցական հիմներից բացի ոչինչ չէր ձայնագրում, որոնք գոսպելի կատարողների կողմից բարձր գնահատականներ էին ստանում (օրինակ՝ Մահալիա Ջեքսոնի)։

Վերադառնալով ռոքին խմբագրել

 
1967 թվական

1962 թվականին Լիթլ Ռիչարդը վերադարձավ ռոքնռոլին, որոշելով ընդունել Եվրոպայում շրջագայություններով ելույթ ունենալու առաջարկը։ Մեծ Բրիտանիայում նրան ոգևորող խումբը, այդ ժամանակ դեռ անհայտ The Beatles-ն էր, ովքեր շատ էին սիրում նրա արտահայտիչ կատարումները և ում հետ դեռ Համբուրգից էին ծանոթ (Ռիչարդը նրանց մասին ոգևորիչ տոնով էր խոսում և նշում էր, որ նրանք ձայնագրել են «Long Tall Sally»-ի լավագույն տարբերակը)։ 1963 թվականին, Մեծ Բրիտանիայի նրա հետագա համերգները բացում էր The Rolling Stones խումբը։ Հենց այդ ժամանակ սկվեց ամերիկյան ռոքնռոլի երկրորդ կյանքը, որը աշխուժացել էր 60-ական թվականների բրիտանական ռոքի շնորհիվ։ Լիթլ Ռիչարդի երգերը արդեն հավասարապես մոտ էին երիտասարդ անգլիացի կատարողների բնօրինակ ստեղծագործություններին (The Swinging Blue Jeans, The Kinks, Թոմ Ջոնս, The Beatles և ուրիշներ)։

1964 թվականին Լիթլ Ռիչարդը, կարճ ժամանակահատվածով, վերադարձավ Specialty Records, որտեղ նոր ռոքնռոլներ ձայնագրեց՝ «Bama Lama Bama Loo», «Poor Boy Paul» և «Annie Is Back», մի քանիսը, չնայած ռոքնռոքլի ձևաչափին վերադառնալը, սպասված հաջողությունը չբերեցին։ Դրանից հետո, Լիթլ Ռիչարդը տեղափոխվեց Vee-Jay Records լեյբլ, որի համար վերաձայնագրեց իր հին՝ 50-ական թվականների ռոքնռոլները։ Տարբեր լեյբլների համար վերաձայնագրելով իր հին երգերը, նա շարունակեց աշխատել ամբողջ 60-ական թվականների երկրորդ կեսից։ Լիթլ Ռիչարդը նաև նոր նյութեր է ձայնագրում, որոնք ավելի մոտ էին սոուլին և ֆանկին։ Երաժիշտը պայմանագիր է կնքում Reprise Records-ի հետ և ներկայանում է արտասովոր կերպարով՝ «Let the Good Times Roll» ֆիլմում, ինչպես նաև շարունակում է շրջագայել։

1977 թվականին երաժիշտը կրկին հեռացավ ռոք երաժշտությունից և երկար ժամանակ դիմեց Աստծուն։

Վերջին տարիներ խմբագրել

1986 թվականին, Լիթլ Ռիչարդի կյանքի մասին պատմող գրքի հաջողության ընթացքում թողարկվում է նրա նոր՝ «Lifetime Friend» ալբոմը, համադրելով գոսպելը և ռոքը։ Նույն թվականին, երաժիշտը առաջիններից էր, ով ներառվեց Ռոքնռոլի փառքի սրահում։ Այդ ժամանակից սկսած երաժիշտը սկսեց ավելի հաճախ հայտնվել ֆիլմերում՝ էպիզոդիկ դերերով, համերգներում դուետով շատ կատարողների հետ էր ձայնագրվում (Էլթոն Ջոն, Ջոն Բոն Ջովի, Ջերի Լի Լյուիս, Սոլոմոն Բյորկ և ուրիշներ), նոր նյութեր նա այլևս չէր ձայնագրում, չնայած երբեմն համերգներ էր տալիս։ Միևնույն ժամանակ, Լիթլ Ռիչարդը շարունակում էր քարոզչությունը և կատարում է քահանայի պարտականությունները՝ մի քանի անգամ պսակադրելով հայտնիներին (Բրյուս Ուիլիսի, Բրյուս Սպրինգստինի և այլոց հարսանիքները)։ 2000 թվականին Լիթլ Ռիչարդի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել։ Լիթլ Ռիչարդը մահացել է 2020 թվականի մայիսի 9-ին` 87 տարեկան հասակում։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • Here's Little Richard (1957)
  • Little Richard (1958)
  • The Fabulous Little Richard (1958)
  • Pray Along with Little Richard (1960)
  • Pray Along with Little Richard (Vol 2) (1960)
  • The King of the Gospel Singers (1962)
  • Little Richard Is Back (And There's A Whole Lotta Shakin' Goin' On!) (1964)
  • Little Richard's Greatest Hits (1965)
  • The Incredible Little Richard Sings His Greatest Hits - Live! (1967)
  • The Wild and Frantic Little Richard (1967)
  • The Explosive Little Richard (1967)
  • Little Richard's Greatest Hits: Recorded Live! (1967)
  • The Rill Thing (1970)
  • Mr. Big (1971)
  • The King of Rock and Roll (1971)
  • Friends from the Beginning` Լիթլ Ռիչարդ և Ջիմի Հենդրիքս (1972)
  • Southern Child (1972) (չթողարկված)
  • Second Coming (1972)
  • Right Now! (1974)
  • Talkin' 'bout Soul (1974)
  • Little Richard Live (1976)
  • Going All The Way With Little Richard (կենդանի կատարում) (1979)
  • God's Beautiful City (1979)
  • Lifetime Friend (1986)
  • Shake It All About (1992)
  • Little Richard Meets Masayoshi Takanaka (1992)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիթլ Ռիչարդ» հոդվածին։