Լեոնոր Ուոթլինգ (անգլ.՝ Leonor Watling, հուլիսի 28, 1975(1975-07-28)[1][2], Մադրիդ, Իսպանիա[1]), իսպանացի երգչուհի և դերասանուհի։

Լեոնոր Ուոթլինգ
իսպ.՝ Leonor Watling
Ծնվել էհուլիսի 28, 1975(1975-07-28)[1][2] (48 տարեկան)
ԾննդավայրՄադրիդ, Իսպանիա[1]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, երաժիշտ, երգերի հեղինակ, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերփոփ
Ամուսին(ներ)Jorge Drexler?
Լեոնոր Ուոթլինգ

Պատանեկություն խմբագրել

Ուոթլինգը ծնվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Նրա հայրը Կադիսից է, Անդալուզիա, իսկ մայրն անգլուհի է։ Նա ունի երկու եղբայր որոնց հետ խոսում է իսպաներեն և քույր, ում հետ խոսում է անգլերեն։ Լեոնորի հայրը մահացել է, երբ նա 17 տարեկան էր։

Իր մանկության տարիներին Լեոնորը ցանկացել է դառնալ դասական պարուհի, սակայն ծնկի վնասվածքի պատճառով այդ երազանքի իրականացումը դարձել է անհնարին։ Ավելի ուշ նա տեղափոխվում է Լոնդոն, որպեսզի մասնակցի թատերական դասընթացների։

Գործունեություն խմբագրել

Ուոթլինգն իր դերասանական գործունեությունը սկսել է վաղ տարիքից և արդեն 15 տարեկանում նկարահանվել է իր դեբյուտային ֆիլմում։ Դրանից հետո նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, բայց նրա ամենահաջողակ դերը եղել է Raquel busca su sitio հեռուստասերիալում։ 1998 թվականին նա առաջադրվել է Գոյա կինոմրցանակի «Դավաճանության ժամը» հեռուստասերիալում իր դերի համար։ 2002 թվականին ևս առաջադրվում է Գոյայի «Իմ մայրիկը սիրում է կանանց» ֆիլմում իր դերի համար։

2005 թվականին Ուոթլինգը մարմնավորել է Էն Հեթուեյին «Խաբված» ֆիլմում[3]։ Նա նաև նկարահանվել է «Օքսֆորդի մարդասպանությունները» ֆիլմում Էլայջա Վուդի և Ջոն Հըրթի հետ միասին։ 2006 թվականին դերասանուհին հանդես է եկել «Փարիզ, ես սիրում եմ քեզ» ֆիլմի Բաստիլ սեգմենտում։ Ֆիլմի վրա աշխատել են մի քանի անվանի ֆիլմարտադրողներ։ Այդ սեգմենտի սցենարը գրել է իսպանացի գրող Իզաբել Քոիքսիթը։ Այդտեղ Լեոնորը մարմնավորում էր Սերխիո Քաստելիտոյի սիրուհուն, ում հետ և սիրո քաղաք՝ Փարիզ է փախչում Սերխիոն, իր կին Միրանդայի հետ հարաբերությունները դադարեցնելուց հետո։

Ուոթլինգը իր դերասանական գործունեությունը համատեղում է երաժշտություն հետ՝ հանդես գալով Մարլանգո խմբում։ Նա խմբի մենակատարն է և մեծ մասամբ երգում է անգլերեն երգեր։

Անձնական կյանք խմբագրել

 
Լեոնոր Ուոթլինգը և Ջորջ Դրեքսլերը Գոյա կինոմրցանակաբաշխությանը,2018

Ուոթլինգը հարաբերությունների մեջ է օսկարակիր, ուրուգուացի երաժիշտ Ջորջ Դրեքսլերի հետ։ 2009 թվականի հունվարին զույգն ունեցավ որդի, ում անվանեցին Լուկա և երեք տարի անց 2011 թվականի հուլիսին ծնվեց նրանց դուստր Լեան։ Երգչուհի–դերասանուհին երկրպագում է Թոմ Ուեյթսին, Սյուզն Վեգային, Ռադիոհեդ խմբին և Էրիկ Սատին։

Ֆիլմագրություն խմբագրել

  • Jardines colgantes (1993) (Կախովի այգիներ)
  • Todas hieren (1997) (Բոլոր վերքերը)
  • Grandes ocasiones (1998) (Հիանսքանչ պատահականություններ)
  • The First Night of My Life (1998) (Իմ կյանքի առաջին գիշերը)
  • La hora de los valientes (1998) (Խիզախների ժամը)
  • No respires, el amor está en el aire (1999) (Մի շնչիր, օդում սեր կա)
  • La espalda de Dios (2000) (Աստված վերադարձել է)
  • Son de mar (2002) (Ծովի մեղեդին)
  • A mi madre le gustan las mujeres (2002) (Մայրիկս սիրում է կանանց)
  • Talk to Her (2002) (Խոսիր նրա հետ)
  • Deseo (film) (2002) (Ցանկություն)
  • My Life Without Me (2002) (Իմ կյանքն առանց ինձ)
  • En la ciudad (2003) (Քաղաքում)
  • El elefante del rey (2003) (Փիղ արքան)
  • Mala leche (2003) (Վատ կաթ)
  • Bad Education (film)|La mala educación (2004) (Վատ կրթություն)
  • Crónicas (2004) (Ժամանակագրություն)
  • Inconscientes (2004) (Անգիտակից)
  • The Secret Life of Words (2005) (Բառերի գաղտնի կյանքը)
  • Malas temporadas (2005) (Վատ եղանակներ)
  • Tirant lo Blanc (film)|Tirante el Blanco (2005) (Սպիտակ սուտ)
  • Paris, je t'aime (2006) (Փարիզ, ես սիրում եմ քեզ)
  • Salvador (Puig Antich) (2006) (Savior) (Փրկիչ)
  • El carnaval de Sodoma (2006) (Սոդոմի կառնավալը)
  • La Habitación del Niño] (2006) (Երեխայի սենյակը)
  • Teresa, el cuerpo de Cristo (2007) (Թերեզա, Քրիստոսի մարմինը)
  • The Oxford Murders (film)|The Oxford Murders (2007) (Օքսֆորդի մարդասպանությունները)
  • Unmade Beds (2009 film)|Unmade Beds (2009) (Չհավաքված անկողին)
  • Lope (film)|Lope (2010) (Թռիչք)
  • If I Were You (2012 Canadian film)|If I Were You (2012) (Եթե ես լինեի քեզ պես)
  • The Food Guide To Love (2013)
  • Risen (2016 film)|Risen (2016) (Բարձրացած)
  • "Somos Anormales", music video by Residente[4] (2017)
  • Muse (2017 film)|Muse (2017) (Մտախոհություն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #137466056 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. [1] Leonor Watling's voice profile on ElDoblaje.com
  4. Capetillo, Belem (2017 թ․ մարտի 31). «Residente estrena su primer álbum como solista y, no te preocupes, ¡no deja Calle 13!». starMedia (Spanish). Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնոր Ուոթլինգ» հոդվածին։