«Գոյա» (իսպ.՝ Premios Anuales de la Academia "Goya"), Իսպանիայի ազգային կինոմրցանակ։

Գոյա կինոմրցանակ

Նկարագրություն խմբագրել

Տրվում է Իսպանիայի Արվեստի և Կինեմատոգրաֆիայի Ակադեմիայի կողմից (Academia de las Artes y las Ciencias Cinematográficas de España) իսպանական կինոյի տարբեր ոլորտներում տարվա լավագույն կինեմատոգրաֆիստներին։

Անվանվել է իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի պատվին։ Մրցանակը իրենից ներկայացնում է Ֆրանցիսկո Գոյայի բրոնզե արձանիկ։ Առաջին մրցանակաբաշխության արձանիկները պատրաստել է Միգել Բերրոկալը։ Սկսած երկրորդ մրցանակաբաշխությունից հանձնվում են քանդակագործ Խոսե Լուիս Ֆեռնանդեսի կողմից պատրաստված արձանիկները։

Պատմություն խմբագրել

Մրցանակաբաշխությունը տեղի է ունենում ամեն տարի հունվար-փետրվար ամիսներին։ Առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1987 թվականի մարտի 16-ին Մադրիդի Լոպե դե Վեգայի անվան թատրոնում, 15 անվանակարգում։ Ներկայումս այն շնորհվում է 29 անվանակարգերում։

2000 թվականին առաջին և դեռևս միակ անգամ մրցանակաբաշխությունը անցկացվել է ոչ Մադրիդում, այլ Բարսելոնայում։

2003 թվականին իսպանական շատ կինոգործիչներ մրցանակաբախության ժամանակ արտահայտել են իրենց բացասական կարծիքները կապված ԱՄՆ-ի զորքերի Իրաք ներխուժելու հետ։

2004 թվականին Ահաբեկիչների զոհերի իսպանական ասոցիացիան ցույց էր կազմակերպել այն շինության մոտ, որտեղ տեղի էր ունենում մրցանակաբաշխությունը։ Ցույցի մասնակիցների կարծիքով մրցանակաբաշխության ժամանակ ցուցադրվող Խուլիո Մեդեմի վավերագրական ֆիլմում զոհերն ու ահաբեկիչները ցուցադրվում էին որպես հավասար կատեգորիայի։

2005 թվականին մրցանակաբաշխության ժամանակ առաջին անգամ մասնակցում էր նաև Իսպանայի կառավարության ներկայացուցիչ, որից հետո Իսպանիայի սոցիալիստ աշխատողների կուսակցությունը մեղադրեց կառավարությանը մրցանակաբաշխությունը քաղաքական նպատակներով գործածելու համար։

Անվանակարգեր խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել