Լատվիական տիկնիկային թատրոն

Լատվիական տիկնիկային թատրոն (լատիշ․՝ Latvijas Leļļu teātris), պրոֆեսիոնալ լատվիական տիկնիկային թատրոն, ստեղծվել է 1944 թվականին Ռիգայում։ Մինչև 1991 թվականը կրել է Լատվիական ԽՍՀ Պետական տիկնիկային թատրոն անվանումը։ Գտնվում է Կրիշյանիա Բարոնի փողոցում, 16/18:

Picto infobox masks.png
Լատվիական տիկնիկային թատրոն
Théâtre de marionnettes à Riga.jpg
Տեսակտիկնիկային թատրոն
ԵրկիրFlag of Latvia.svg Լատվիա
Հիմնադրման ամսաթիվ1944
Կայքlelluteatris.lv/lv/

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, Լատվիական ԽՍՀ Պետական գեղարվեստական անսամբլի կազմում, բանաստեղծներ Յուլի Վանագի, Միրձա Քեմպեի, Ֆրիցիս Ռոկպելնիսի, նկարիչ Ա. Լապինշի, կոմպոզիտոր Յա. Օզոլինշի, դերասաններ Հիլդա Ժիգուրդեի, Միլդա Պուկեի, Մ. Յանսոնի համատեղ ջանքերով ստեղծվել է տիկնիկավարների խումբ։ Խմբի ղեկավարը դարձել է գրող Յա. Ժիգուրսը։

Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղի են ունեցել Լատվիայից տարհանված երեխաների համար ներկայացումներ, հաճախակի եղել են ճամփորդություններ ճակատային բրիգադների կազմում։ 1943 թվականից նոր կոլեկտիվի ստեղծագործական աշխատողները մասնագիտական դասընթացներ անցան Մոսկվայի տիկնիկային թատրոնում և Սերգեյ Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնում[1]։

Առաջին ցուցադրությունը Լատվիայի տարածքում կայացավ 1944 թվականին. հոկտեմբերի 3-ին` Դաուգավպիլսում, նոյեմբերի 7-ին` Ռիգայում։ 1946 թվականից սկսած թատրոնում աշխատում է նաև ռուսական թատերախումբ[2]։

Թատրոնի այսօրվա խաղացանկում կա ավելի քան 30 ներկայացում, որոնք ներառում են համաշխարհային և լատվիական դասական ժամանակակից հեղինակների ստեղծագործությունները։ Թատրոնը մասնակցում է տարբեր փառատոնների, հյուրախաղեր են անցկացվում նախկին ԽՍՀՄ երկրներում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և այլն։ Տիկնիկային թատրոնի գլխավոր ադմինիստրատորը Վիլնիս Բեկարիսն է, գլխավոր տնօրենը` Վիյա Բլուզման։

Թատրոնի գլխավոր ռեժիսորներ և գեղարվեստական ղեկավարներԽմբագրել

  • Միրձա Քեմպե (1944-1947 թվականներ)
  • Յանիս Ժիգուրս (1947-1950 թվականներ)
  • Առնոլդ Բուրովս (1950-1952 թվականներ, 1960-1964 թվականներ)
  • Թինա Խերցբերգա (1955-1960 թվականներ, 1966-1973 թվականներ, 1990-1994 թվականներ)
  • Արվիդս Ցեպուրիտիս (1974-1984 թվականներ)
  • Խերմանիս Պաուկշս (1984-1987 թվականներ)
  • Վլադիսլավ Բոգաչ (1988-1990 թվականներ)
  • Մարիս Կորիստին (1994-1999 թվականներ)
  • Վիյա Բլուզմա (1999 թվական)

Ընտրված բեմադրություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Латвийская Советская энциклопедия», главная редакция энциклопедий, Рига 1985
  2. Ամսաթվերը ներկայացված են ըստ Լատվիական հանրագիտարանի հոդվածի, որը որոշակիորեն տարբերվում է Լատվիական սովետական հանրագիտարանի տվյալներից

ԳրականությունԽմբագրել

  • Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 709. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0

Արտաքին հղումներԽմբագրել