Յուլի Վանագ

լատվիացի գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Յուլի Պետրովիչ Վանագ (լատիշ․՝ Jūlijs Vanags, հուլիսի 8, 1903(1903-07-08)[1], Medņi parish, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 12, 1986(1986-10-12)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), լատվիացի գրող, բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։ Լատվիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1953)։ ԽՄԿԿ անդամ 1963 թվականից։

Յուլի Վանագ
լատիշ․՝ Jūlijs Vanags
Ծնվել էհուլիսի 8, 1903(1903-07-08)[1]
ԾննդավայրMedņi parish, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էհոկտեմբերի 12, 1986(1986-10-12)[1] (83 տարեկան)
Վախճանի վայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն[1]
Գրական անունĶeksis
Մասնագիտությունթարգմանիչ, գրող, սցենարիստ, դրամատուրգ և բանաստեղծ
Լեզուլատիշերեն
Քաղաքացիություն Լատվիա և  ԽՍՀՄ
Ուշագրավ աշխատանքներAnthem of the Latvian Soviet Socialist Republic?
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան[2] Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան[1] և «Պատվո նշան» շքանշան

Կենսագրություն

խմբագրել

Յուլի Վանագը ծնվել է 1903 թվականին Եկաբպիլայի նահանգում։ Եղել է «Ռադիո-վոլնա» ամսագրի խմբագիր, «Կարոգս» ամսագրի պատասխանատու քարտուղար, Լատվիայի Գրողների միության վարչության քարտուղար։ Գրական գործունեությունն սկսվել է 1927 թվականից։ 1941 թվականին գրել է (Ֆրիցիս Ռոքպելնիսի հետ համատեղ) «Նրանք հարթեցին ճանապարհը» պիեսը, որը ներկայացնում է Լատվիայի ժողովրդի պայքարը խորհրդային իշխանության համար և «Ռուտա» լիբրետո-օպերան (բեմադրվել է 1943 թվականին)։ «Հանդիպում լողափին» պիեսում (1948) ներկայացրել է Խորհրդային Լատվիայում արդյունաբերության վերականգնումն ու ժողովրդի սոցիալիստական մտքի աճը։ Վանագի պիեսները բեմադրվել են Ռիգայի «Դայլես» գեղարվեվտական թատրոնում և այլ թատրոններում[3]։ Երեխաների համար գրել է «Փոքրիկ կոլտնտեսականներ» (1950), «Կապիտան Ազանը» (1955), «Անտիսի և ծաղիկների հեքիաթը» ժողովածուները։ Հեղինակ է բազմաթիվ պիեսների, պատմվածքների ու վիպակների։

 
Յուլի Պետրովիչ Վանագի (1903-1986) հուշարձանը Լիեպնայում

Պարգևներ

խմբագրել
  • Լատվիայի ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1953)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • «Պատվո նշան» շքանշան

Ստեղծագործություններ

խմբագրել
  • «Խորը հերկում» (1950)
  • «Դառը ծաղիկներ» (1960)
  • «Պոեզիա» (1973)
  • «Հիշի՛ր, իմ երիտասարդություն» (1976)

Պիեսներ

խմբագրել
  • «Նրանք ճանապարհ են հարթել» (1941)
  • «Հանդիպում ափին» (1948)

Կինոսցենարներ

խմբագրել
  • «Գարնանային սառնամանիքներ»
  • «За лебединой стаей облаков»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 literatura.lv (լատիշ.)Literatūras, folkloras un mākslas institūts.
  2. http://podvignaroda.ru/?#id=1518988289&tab=navDetailManUbil
  3. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983

Աղբյուրներ

խմբագրել
  • Ванагс, Юлий Петрович — статья из Большой советской энциклопедии.
  • Литературная газета. - 1986. - 22 окт. (некролог)