Բուրատինոյի արկածները (ֆիլմ, 1975)

ֆիլմ

Բուրատինոյի արկածները ( ռուսերեն՝ Приключения Буратино), խորհրդային երկմասանոց երաժշտական հեռուստատեսային կինոնկար, որը նկարահանվել է 1975 թվականին՝ Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին, կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթի հիման վրա։ Համարվում է «պաշտամունքային ֆիլմ»[1]։ Հեռուստատեսությամբ առաջին ցուցադրությունը կայացել է 1976 թվականի հունվարի 1-ին և 2-ին[2]։

Բուրատինոյի արկածները
ռուս.՝ Приключения Буратино
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ, մանկական ֆիլմ, հեքիաթ, մյուզիքլ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՈսկե Բանալին
Թվական1975
Լեզուռուսերեն
ՌեժիսորԼեոնիդ Նեչաև
Սցենարի հեղինակԻննա Վետկինա
ԴերակատարներԴմիտրի Իոսիֆով, Տատյանա Պրոցենկո, Նիկոլայ Գրինկո, Յուրի Կատին-Յարցև, Ռինա Զելյոնայա, Վլադիմիր Էտուշ, Ռոլան Բիկով, Ելենա Սանաևա, Վլադիմիր Բասով, Բաադուր Ցուլաձե և Վալենտին Բուկին
ՕպերատորՅուրի Ելխով
ԵրաժշտությունԱլեքսեյ Ռիբնիկով
ԿինոընկերությունԲելառուսֆիլմ
Տևողություն132 րոպե

Սյուժեն խմբագրել

Ծեր ատաղձագործ Ջուզեպպեն, իր մոտ գտնվող փայտի ճղոնով ցանկանում է սեղանի համար ոտք պատրաստել, սակայն հանկարծ այն սկսում է մարդկային ձայնով ծղրտալ։ Ջուզեպպեն այն նվիրում է իր հին ընկերոջը` Կառլոյին, որպեսզի նա փայտե տիկնիկ պատրաստի։ Կառլոն պատրաստում է տիկնիկը և անվանում Բուրատինո։ Սկզբում Բուրատինոն թեթևամիտ տղայի բնավորություն է դրսևորում։ Երբ Կառլոն նրան փրկում է առնետի ճանկերից, Բուրատինոն խոստանում է վերափոխվել և գնալ դպրոց։ Այբբենարան գնելու համար Կառլոն վաճառում է իր միակ բաճկոնը։

Հաջորդ առավոտ Բուրատինոն գնում է դպրոց, սակայն ճանապարհին վաճառում է այբբենարանը և տիկնիկային թատրոնի տոմս գնում։ Ներկայացման ժամանակ նա միջամտում է Առլեկինոյի և Պիեռոյի կռվին։ Տիկնիկները սկսում են պարել նրա հետ, սակայն տիկնիկային թատրոնի տնօրեն Կարաբաս-Բարաբասը նրան դուրս է հանում բեմից և կախում պատի վրայի մեխից։

Այդ ժամանակ բուժատզրուկներ վաճառող Դուրեմարը վիճում է Տորտիլա կրիայի հետ։ Վերջինս երդվում է, որ ոչ մեկին չի տա երջանկություն բերող ոսկե բանալին։ Կարաբասը Բուրատինոյից տեղեկանում է Կառլոյի խցում գտնվող օջախի մասին, որը նկարված էր կտավի վրա և տալով նրան հինգ ոսկեդրամ, հանձնարարում է դրանք տալ Կառլոյին` պայմանով, որ նա չհեռանա իր խցից։ Տիկնիկները հասկանում են, որ այստեղ ինչ-որ գաղտնիք է թաքնված։

Ճանապարհին Բուրատինոն հանդիպում է երկու խարդախների` Ալիսա աղվեսին և Բազիլիո կատվին։ Նրանք Բուրատինոյին առաջարկում են հարստանալու համար իրենց հետ մեկնել Հիմարների երկիր։ Գիշերը Ալիսան և Բազիլիոն ավազակների տեսքով հարձակվում են Բուրատինոյի վրա, սակայն նա ոսկեդրամները թաքցնում է բերանում։ Որպեսզի դրանք հանեն, Բուրատինոյին գլխիվայր կախում են ծառից և նրան կտրատելու համար գնում են սղոց բերելու։ Բուրատինոյին հայտնաբերում է Մալվինան` երկնագույն մազերով աղջիկը, ով փախել էր Կարաբասի մոտից և իր պուդել Արտեմոնի հետ միասին ապրում էր անտառում։ Բժիշկ Բուն, բուժքույր Դոդոշը և հեքիմ Աղոթարարը Բուրատինոյին խորհուրդ են տալիս տզկանեփի ձեթ ընդունել։ Մալվինան Բուրատինոյին ցանկանում է թվաբանություն և մաքրագրություն սովորեցնել, սակայն անօգուտ և որպես պատիժ, նրան նստեցնում է մութ խորդանոցում։

Այդ ընթացքում Պիեռոն թաքուն լսում է Կարաբասի և Դուրեմարի զրույցը։ Պարզվում է, որ կրիա Տորտիլան ջրամբարի խորքում թաքցրել է ոսկե բանալին։ Կարաբասը նկատում է Պիեռոյին և Դուրեմարի հետ միասին սկսում է փնտրել նրան։

Չղջիկը օգնում է Բուրատինոյին դուրս գալ խորդանոցից և ուղեկցում Ալիսա աղվեսի ու Բազիլիո կատվի մոտ։ Նրանց հետ միասին Բուրատինոն գնում է Հրաշքների դաշտ և հինգ ոսկեդրամները այնտեղ թաղելով, սպասում է, որ դրամի ծառ պետք է աճի։ Ալիսան ոստիկաններին հայտնում է Բուրատինոյի մասին, ովքեր նրան նետում են ջրամբարը։ Բուրատինոն այնտեղ հանդիպում է Տորտիլային, ով ոսկե բանալին տալիս է նրան։

Տուն վերադառնալիս Բուրատինոն հանդիպում է Պիեռոյին։ Պարզվում է, Կարաբասը Հիմարների երկրում վարձել է ոստիկանական բուլդոգների բանակ և ուղարկել իրենց գտնելու։ Բուրատինոն Մալվինային, Պիեռոյին և Արտեմոնին տանում է քարանձավ, իսկ հետո թաքնվելով պանդոկում, Կարաբասի և Դուրեմարի զրույցից իմանում է ոսկե բանալու գաղտնիքը` Կառլոյի խցում նկարված օջախի հետնամասում թաքնված է գաղտնի դուռ։ Պանդոկում Ալիսան և Բազիլիոն Կարաբասին և Դուրեմարին խոստանում են, որ տաս ոսկեդրամով նրանց կհանձնեն Բուրատինոյին։ Կարաբասը կոտրում է կարասը, որտեղ թաքնվել էր Բուրատինոն, սակայն վերջինս փախչում է։

Անտառում Արտեմոնը հաղթում է ոստիկանական շներին, իսկ Բուրատինոն, ժամանակին տեղ հասած Կառլոյի և Ջուզեպպեի հետ միասին` հաղթում է Կարաբասին։ Կառլոյի խցում, Բուրատինոն իր ընկերներին հայտնում է գաղտնիքը և ոսկե բանալիով բացում գաղտնի դուռը։ Կառլոն, Ջուզեպպեն, Բուրատինոն, Մալվինան, Պիեռոն, Արտեմոնը և Առլեկինը մտնում են ներս և հայտնվում հանդիսասրահում։

Դերասանական կազմ խմբագրել

Դերակատար Կերպար
Դմիտրի Իոսիֆով Բուրատինո
Տատյանա Պրոցենկո Մալվինա
Ռոման Ստոլկարց Պիեռո
Տոմաս Աուգուստինաս Արտեմոն
Գրիգորի Սվետլոռուսով Առլեկին
Նիկոլայ Գրինկո հայր Կառլո
Վլադիմիր Էտուշ Կարաբաս Բարաբաս
Յուրի Կատին-Յարցև Ջուզեպպե
Ռինա Զելյոնայա Տորտիլա կրիա
Ռոլան Բիկով Բազիլիո կատու
Ելենա Սանաևա Ալիսա աղվես
Վլադիմիր Բասով Դուրեմար
Բաադուր Ծուլաձե պանդոկապան

Նկարահանող խումբ խմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Իննա Վետկինա սցենարիստ
Լեոնիդ Նեչաև ռեժիսոր
Յուրի Ելխով օպերատոր
Ալեքսեյ Ռիբնիկով կոմպոզիտոր
Բուլատ Օկուջավա և Յուրի Էնտին երգերի տեքստը

Երգերը խմբագրել

Բոլոր երգերի երաժշտության հեղինակն Ալեքսեյ Ռիբնիկովն է։

Երգի անվանում Երգիչներ Տեքստի հեղինակ
1 Բու-րա-տի-նո (նախերգանք) Նինա Բրոդսկայա Յուրի Էնտին
2 Լապտերավառների երգը «Верные друзья» գործիքային համույթ Բուլատ Օկուջավա
3 Հայր Կառլոյի երգը Նիկոլայ Գրինկո Բուլատ Օկուջավա
4 Կարաբասի առաջին երգը Վլադիմիր Էտուշ, կրկներգը` մանկական երգչախումբ Բուլատ Օկուջավա
5 Դուրեմարի երգը Վլադիմիր Բասով, կրկներգը` Պատանի հանդիսատեսի թատրոնի երգչախումբ Յուրի Էնտին
6 Տիկնիկների երգը Մանկական երգչախումբ Յուրի Էնտին
7 Երգ ագահների, պարծենկոտների և հիմարների մասին Ռոլան Բիկով և Ելենա Սանաևա Բուլատ Օկուջավա
8 Կարաբասի երգը Վլադիմիր Էտուշ Բուլատ Օկուջավա
9 Սարդերի և Բուրատինոյի երգը Գարրի Բարդին, կրկներգը` Տատյանա Կանաևա Յուրի Էնտին
10 Երգ Հրաշքների դաշտի մասին Ռոլան Բիկով և Ելենա Սանաևա Բուլատ Օկուջավա
11 Տորտիլայի ռոմանսը Ռինա Զելյոնայա Յուրի Էնտին
12 Պիեռոյի սերենադը Տատյանա Օսմոլովսկայա Բուլատ Օկուջավա
13 Բու-րա-տի-նո (եզրափակիչ) Յուրի Կատին-Յարցև, Նիկոլայ Գրինկո, Գրիգորի Սվետլոռուսով, Տոմաս Աուգուստինաս, Տատյանա Պրոցենկո և Տատյանա Կանաևա Յուրի Էնտին

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пётр Вайль. — программа из цикла «Герои времени»«Герои времени: Буратино». Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 13-ին.
  2. Марта Лаховец. Буратино нашли на катке, а Мальвину - в поезде. Արխիվացված 2010-07-02 Wayback Machine Брестская газета. №26 (393) 25 июня - 1 июля 2010.