Բրունո Սաուլիտիս (լատիշ․՝ Bruno Saulītis, դեկտեմբերի 20, 1922(1922-12-20), Ռիգա, Լատվիական Հանրապետություն - հուլիսի 9, 1970(1970-07-09)), լատվիացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, քննադատ։

Բրունո Սաուլիտիս
Ծնվել էդեկտեմբերի 20, 1922(1922-12-20)
ԾննդավայրՌիգա, Լատվիական Հանրապետություն
Վախճանվել էհուլիսի 9, 1970(1970-07-09) (47 տարեկան)
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Լատվիա
Պարգևներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Բրունո Սաուլիտիսը ծնվել է 1922 թվականին Ռիգա քաղաքում, բանվորի ընտանիքում։ 1931-1937 թվականներին սովորել է Ռիգայի № 2 տարրական դպրոցում, 1937-1942 թվականներին՝ Ռիգայի № 1 քաղաքային քերականական դպրոցում։ 1943 թվականին լույս է տեսել Սաուլիտիսի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Լուսաբացին ընդառաջ»։ 1946 թվականից հետո աշխատել է տիկնիկային թատրոնում։ 1947 թվականի մայիսի 11-ին ամուսնացել է տիկնիկային թատրոնի դերասանուհի Սքայդրիտի Ռեյմանիի հետ։ Դուստրը՝ Գունդեգան (1948), թատերագետ է։

Մահը խմբագրել

Մահացել է 1970 թվականին։ Թաղված է Ռիգայի Ռայնա գերեզմանատանը[1]։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Բարեկամների շրջանում», 1951
  • «Իմ ձայները», 1955
  • «Սոնյա», 1956
  • «Պատանեկության տարիներ», 1956
  • «Երբ շողում է արևը», 1957
  • «Պրոֆեսորի որդիները», 1957
  • «Բարեկամներ», 1958
  • «Բարի օր», 1960
  • «Ձմեռը եկավ», 1963
  • «Հայրիկը, ես և մեր դասարանը», 1966
  • «Հացենու ներքևի ճանապարհը», 1969
  • «Հավերժական Հույս», 1970

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983

Աղբյուրներ խմբագրել

  • Istoriia latyshskoi literatury, vol. 2. Riga, 1971.
  • Latviešu literatūras vēsture, vol. 6. Riga, 1962.

Արտաքին հղումներ խմբագրել