Տիտոս Մակկիոս Պլավտուս
Տիտոս Մակկիոս Պլավտուս (Titus Maccius Plautus, «Պլաուտուս» բառացիորեն նշանակում է «տափակաոտ»)։ Հռոմեական այս տաղանդավոր դրամատուրգը ծագումով ստրուկ էր։ Նա ծնվել է (մ. թ. ա. 250[1], Սարսինա, Ումբրիա[2] - մ. թ. ա. 184[2], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[3]) Ումբրիայի Սարսինա քաղաքում։ Հռոմեական գրականության մեջ դրամատիկական ժանրի ամենացայտուն դեմքերից մեկն է։ Կյանքը անցել է չքավորության մեջ։ Երիտասարդ տարիքում թողնում է ծննդավայրն ու աշխատանք որոնում մայրաքաղաքում։ Հռոմում նա առաջին անգամ աշխատում է թատրոնում որպես սպասավոր։ Հռոմ վերադառնալով և լինելով զուրկ ապրուստի միջոցներից Պլավտուսը հարկադրվում է աշխատել մի ջրաղացպանի մոտ որպես բանվոր։ Այստեղ նա ազատ ժամանակը գործադրում է ստեղծագործական աշխատանքի վրա և գրում երեք կոմեդիա, որոնցից մեկը խորագրել է «Սատուրիո», իսկ մյուսը «Ադդիկտուս» («Անձնվերը»)։ Այս աշխատանքը ծախում է բեմադրության համար և հաջողություն գտնելով թողնում է ջրաղացպանի գործը ու նվիրվում բեմական ստեղծագործական արվեստին։ Թե ինչ ընթացք է ունենում նրա կյանքը, ոչինչ հայտնի չէ, հայտնի է միայն, որ նա մահացել է (մ.թ.ա. 184.)։
Տիտոս Մակկիոս Պլավտուս Titus Maccius Plautus | |
---|---|
Ծնվել է | մ. թ. ա. 250[1] |
Ծննդավայր | Սարսինա, Ումբրիա[2] |
Վախճանվել է | մ. թ. ա. 184[2] |
Վախճանի վայր | Հռոմ, Հռոմեական Հանրապետություն[3] |
Մասնագիտություն | կատակերգակ, դրամատուրգ և գրող |
Լեզու | լատիներեն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Ուշագրավ աշխատանքներ | Pseudolus?, Menaechmi?, Cistellaria?, Rudens?, Aulularia?, Miles gloriosus? և Mostellaria? |
Տիտոս Մակկիոս Պլավտուս Վիքիքաղվածքում | |
Plautus Վիքիպահեստում |
Կենսագրություն և գրական գործունեությունը
խմբագրելՊլավտուսի կյանքը և գրական գործունեությունը լավագույն կերպով ուսումնասիրել է գերմանացի բանասեր Ֆրիդրիխ Ռիչլը, որն իր ամբողջ կյանքը նվիրել է այդ գործին։ Այս ուղղությամբ Ռիչլը տվել է մի շարք գործեր, որոնք զանազան վերնագրերի տակ լույս են տեսել 1848-1879 թվականներին։ Հնագույն կենսագրական աղբյուր Պլավտուսի մասին հանդիսանում են Հելիուսը և Կիկերոնը։
Կա կարծիք, որ գրել սկսել է 17 տարեկանից, բայց ըստ ուրիշ տեղեկությունների՝ 50 տարեկանից։ Հելիուսի հաղորդումով Պլավտուսի անունով մնացել է 130 կոմեդիա։ Դա բացատրվում է նրանով, որ Պլավտուսը իր ժամանակին վայելել է շատ մեծ համբավ, նրա հեղինակությունն օգտագործել են նրա ժամանակակից անտաղանդ հեղինակները, որոնք շահադիտական նպատակներով իրենց ստեղծագործուրյունները ներկայացրել են հասարակությանը Պլավտուսի անունով և դրամ վաստակել։ Զանազան հեղինակներ զբաղվել են Պլավտուսին վերագրված այդ երկերի իսկության հարցով, դրանց մեջ ամենաարժանահավատը համարվում է հռոմեական մեծ գրականագետ Վարրոի ուսումնասիրությունը։ Վարոն իր «Պլավտուսի կատակերգությունները» աշխատության մեջ հաստատում է, որ վերը նշված 130 կատակերգություններից 21-ը, և լավագույնները անկասկածելիորեն պատկանում են Պլավտուսին, 10-ը կասկածելի են, իսկ մնացած 90-ը՝ նրանը չեն։ Այդ 21 կատակերգությունները տպագրվել են առանձին գրքով, որը մեզ հասել է վարրոյան պիեսներ անունով։ Աղբյուրների օգտագործման պրոբլեմի լուծումը չի վերաբերվում Պլավտուսի բոլոր կատակերգություններին, այլ մի քանիսին, որոնց նախերգանքում ինքը հեղինակը նշում է կատակերգության աղբյուրը։ Նրա կատակերգությունների բեմադրման ժամանակի մասին բացակայում են ստույգ տեղեկությունները։ Հայտնի է միայն, որ «Պսեվդուլուս» կատակերգությունը բեմադրվել է (մ.թ.ա. 191), իսկ «Ստիխուսը»՝ (մ.թ.ա.200)։ «Տրուկուլենտուս» (Անտաշ գռեհիկը) և «Պսեվդուլուս» կատակերգությունները Կիկերոնի վկայությամբ գրվել են հեղինակի ծեր տարիքում։
Ստեղծագործություններ
խմբագրել- «Ամփիտրիո»,
- «Կճուճ»,
- «Բաքոսուհիներ»,
- «Գերիներ»,
- «Վիճակ»,
- «Երկվորյակներ»,
- «Սնապարծ զինվոր»,
- «Տեսիլք»,
- «Վաճառական»,
- «Երեք դրամ»,
- «Խարդավանք»,
- «Պարսիկ»,
- «Էշեր»,
- «Ճամպրուկ» և այլն։
Քաղվածքներ
խմբագրելՊլավտուսի պիեսներից բազմաթիվ հատվածներ վերցվել են թևավոր արտահայտությունների։ Առավել հայտնի է «Էշեր» կատակերգությունեից Homo homini lupus est քաղվածքը որ բառացիորեն թարգմանվում է՝ Մարդը մարդու նկատմամբ գայլ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Любкер Ф. Plautus (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. Канский — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1059.
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոս Մակկիոս Պլավտուս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոս Մակկիոս Պլավտուս» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 324)։ |