Տիտոս Լիվիոսը (լատիներեն՝ Titus Livius մ. թ. ա. 59, Պադովա, Հռոմեական Հանրապետություն[1] - 17[1], Պադովա, Հռոմեական կայսրություն[1]), Հին Հռոմի պատմաբան է, որը գրել է ամբողջ Հռոմի պատմությունը իր ստեղծված օրվանից (753 մ.թ.ա.) մինչև Դրուսոսի մահը (9 մ.թ.ա.), 142 գրքով։ Բայց այդ 142-ից ընդամենը 35 են պահպանվել մինչ այսօր։ Գրքի անվանումն է Ab Urbe condita («Հռոմի պատմություն»), բառացի թարգմանություն՝ «Հիմնադրված քաղաքից»։

Տիտոս Լիվիոս
լատին․՝ Titus Livius
Ծնվել էմ. թ. ա. 59
Պադովա, Հռոմեական Հանրապետություն[1]
Մահացել է17[1]
Պադովա, Հռոմեական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունպատմաբան, գրող և բանաստեղծ
Տիրապետում է լեզուներինլատիներեն[2][3]
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Titus Livius Վիքիպահեստում

Նա ծնվել է մ.թ.ա. 59 թ.-ին Պադուա քաղաքում։ Լինելով ազնվականի որդի, կրթվել և դաստիարակվել է որպես իսկական հռետոր։ Տիտոս Լիվիոսը գնում է Հռոմ մ.թ.ա. 30-ին՝ այն ժամանակ, երբ Մարկոս Անտոնիոսը և Օգոստոսը քաղաքացիական պայքարի մեջ էին։ Տեսնելով որ այլևս ոչ մեկ չի պահպանում հին ավանդույթները, նա հրաժարվում է քաղաքական զործիչ դառնալուց և որոշում է օգտակար լինել իր ազգին՝ գրելով Հռոմի պատմությունը։ Այդ տարիների ընթացքում Տիտոսը ընկերանում է կայսր Օգոստոսի հետ և դառնում է հայտնի ամբողջ Հռոմեական կայսրության մեջ։ Իր կյանքի վերջին տարիներին նա վերադառնում է Պադուա և մահանում է 17 թ.-ին։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոս Լիվիոս» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոս Լիվիոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 626