Բերձորի մարդասիրական միջանցքի բացում
Բերձորի ազատագրում (Բերձորի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի մարդասիրական միջանցքի բացում, Լաչինի ազատագրում), Արցախյան ազատամարտի ընթացքում հայկական ուժերի (Հայաստանի զինված ուժեր և Արցախի պաշտպանության բանակ) իրականացրած ռազմական գործողություն ընդդեմ Ադրբեջանի զինված ուժերի, որը տեղի է ունեցել 1992 թվականի մայիսի 17-18-ին և որի նպատակն էր Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև ցամաքային կապի ապահովումը, արևմուտքում Հայաստանի Հանրապետության, իսկ արևելքում Արցախի Հանրապետության բնակավայրերի ռմբակոծումը դադարեցնելը[1]։
Բերձորի ազատագրում | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արցախյան ազատամարտ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Հայաստան Արցախ |
Ադրբեջան | ||||||||
Հրամանատարներ | |||||||||
Արկադի Տեր-Թադևոսյան | Սաֆար Աբիև | ||||||||
Կողմերի ուժեր | |||||||||
<2800 | ~3000 |
Իր ռազմավարական նշանակությամբ այս ռազմագործողությունը համարվում է Արցախյան պատերազմի բեկումնային գործողություններից մեկը, որի շնորհիվ ցամաքային կապ ապահովվեց Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի և Հայաստանի Հանրապետության Գորիսի շրջանի միջև, դադարեցվեցին հայկական մի շարք բնակավայրերի ռմբակոծությունները, իսկ ադրբեջանական բանակը կորցրեց ռազմավարական բարձրունքներ և իր հյուսիսային ու հարավային ստորաբաժանումների միջև կապը։
Նախապատմություն
խմբագրելՊատմական ակնարկ
խմբագրելԳործողության նախապատրաստություն
խմբագրելՍտեփանակերտի հարավարևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկել են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։
Մարդասիրական միջանցքի բացում
խմբագրելՀամաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցել են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և Հայաստանից կամավորական տարբեր ջոկատներ։
Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առել Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հին շեն, Եղցահող գյուղերը։ Մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտել են Բերձոր (Լաչին), ապա դուրս եկել Հայաստանի պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը Հայաստանին կապող «Մարդասիրական միջանցքը։
Մայիսի 18-ի վաղ առավոտյան հայկական ուժերը մտնում են Բերձոր քաղաք, որն այդ ժամանակ կոչվում էր Լաչին, իրենց վերահսկողության ներքո վերցնում բնակավայրի ամբողջ տարածքը։ Դրանից հետո հայկական ուժերի վերահսկողության ներքո է անցնում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհն ամբողջ երկայնքով։ Նույն օրը ցամաքային կապը Հայաստանի Հանրապետության հետ կազմակերպվում է Աղավնո գետի վրա կառուցված ժամանակավոր կամրջով, քանի որ հիմնական կամուրջը պայթեցվել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից։ Արդեն մայիսի 19-ին կամուրջը վերականգնվում է[1]։
1992 թվականի հոկտեմբերի մարտեր
խմբագրելՄիջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրել է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցել Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվել է հյուծել թշնամուն, ապա անցնելով հակահարձակման, իրար հետևից գրավել կարևոր դիրքեր և թշնամուն ստիպել նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը, և հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվել են հաջողությամբ։ Դրանից հետո հակառակորդն ակտիվ մարտական գործողություններ է սկսել միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները հաջողությամբ հետ մղելով հակառակորդի բոլոր գրոհները և զարգացնելով իրենց առաջխաղացումն ազատագրել են Խրմանլար գյուղը, ապա վնասազերծել Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։ Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ փաստորեն ապահովվել է Ստեփանակարետ-Լաչին-Գորիս երթևեկությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Արիս Արսենի, «Օր օրի, ժամ առ ժամ։ Արցախյան իրադարձությունների ժամանակագրություն (1988-2022)», Երևան, «Էդիթ-պրինտ» հրատարակչություն, 2022 թվական, 228 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |