Դահրավի կամավորական ջոկատ

Դահրավի կամավորական ջոկատ, ստեղծվել է 1989 թվականին՝ գյուղի ինքնապաշտպանության համար (հրամանատար՝ Ս. Առուշանյան)։ Հետագայում ջոկատի հիմքի վրա ստեղծվել է դասակ, ապա՝ վաշտ (հրամանատար Է. Խաչատրյան)։ Ջոկատը առանձին, իսկ 1992 թվականից Ասկերանի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել է Ասկերանի շրջանի գյուղերի ինքնապաշտպանական և Շուշիի, Լաչինի, Քարվաճառի, Աղդամի, Ֆիզուլիի (Հորադիզ), Մարտակերտի շրջանների ազատագրական մարտերին։ Գյուղից Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Է. Խաչատրյանը, Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալով՝ Ռ. Ներսիսյանը, Ա. Սարգսյանը, Մ. Համբարձումյանը, Մ. Խաչատրյանը, Ս. Հովակիմյանը, Ա. Դանիելյանը, Վ. Բարսեղյանը, Վ. Միքայելյանը։ Զոհվել է 7 ազատամարտիկ։

Դահրավի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Արցախ
Անվանված էԴահրավ
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներՍ. Առուշանյան, Է. Խաչատրյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։