Կանաչ թալա, գյուղ Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում։ Եղցահող, Տասը Վերստ գյուղերի հետ միասին կազմում է Եղցահող համայնքը[2]։

Գյուղ
Կանաչ թալա
ադրբ.՝ Göytala
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շուշի
Համայնք Եղցահող համայնք
Այլ անվանումներԳոյթալա
ԲԾՄ1314 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունկանաչթալեցի
Ժամային գոտիUTC+4
Կանաչ թալա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Կանաչ թալա (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անուն խմբագրել

Գյուղի հայկական անվանումը Կանաչ թալա է, «թալա» նշանակում է բացատ։ Գյուղի ադրբեջանկան անունը Գոյթալա է։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը գտնվում է ԱՀ արևմտյան հատվածում՝ Շուշիի շրջանում՝ նախկին Բերդաձոր գավառում։ Այն տեղակայված է Ղարաբաղի լեռնաշղթայի արևելյան լեռնաճյուղերի լանջերի հարթավայրային մասում, Ստեփանակերտ-Գորիս մայրուղու աջակողմյան հատվածում, Ստեփանակերտ քաղաքից 39 կմ, Շուշի քաղաքից 23 կմ դեպի հարավ-արևմուտք։

Պատմություն խմբագրել

Գյուղը, ըստ պատմագիրների, ունի մինչև հեթանոսական ժամանակները հասնող բազմադարյա պատմություն։ Դրա մասին վկայում է Դաշտահող հանդամասում հայտնաբերված Ք․ա․ 2-1-ին դամբարանաբլուրը, Ք․ա․ 2-1-ին հազարամյակների կիկլոպյան ամրոցի մնացորդները[3]։ Մասնակի պեղումների և գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում հայտաբերվել են կենցաղային իրեր, զարդեր, որոնց մի մասը պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Գյուղն Արցախյան ազատամարտին (1988-1994) խմբագրել

Տեղակայված լինելով կարևոր ռազմավարական կետում՝ Բերդաձորի ենթաշրջան ներխուժած ցեղերն ամեն կերպ փորձել են վերացնել այդ հայկական բնակավայրը։ Եվ ի վերջո այդ գործը 20-րդ դարի 1970-ական թվականներին իր ավարտին հասցրեցին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարները։ Նրանք Լաչինի շրջանի քրդերի և ադրբեջանցիների մի քանի տասնյակ ընտանիքներ տեղափոխեցին Կանաչ թալա և բռնազավթեցին հայերի տներն ու այգիները[4]։

Կանաչ թալա գյուղում 1988-1989 թվականներին կազմավորվել է ինքնապաշտպանական ջոկատ, որն սկզբում առանձին, այնուհետև Արցախի ՊԲ ստորաբաժանումների կազմում մասնակցել է Շուշիի և Արցախի այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին[4]։

Գյուղի ազատագրվելուց հետո Կանաչ թալայի նախկին բնակիչներից վերադարձել են հայրենի գյուղ և փորձում են շենացնել իրենց պապերի օջախները։

Կանաչ թալայի բնակիչները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին։ Նրանց մի մասը ռազմաճակատի տարբեր հատվածներում զոհվել են[4]։

Գյուղում հայտնի են Քափունց տոհմի ներկայացուցիչները։

1992 թվականի մայիսի 17-ին հայկական զինված ուժերը, ոչնչացնելով Լիսագորում տեղակայված թշնամու ռազմական հենակետերը, ազատագրեցին նաև Կանաչ թալան[4]։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Կանաչ թալայում են Օշափի քար կամուրջը (XIII դ.), Եղծահողի եկեղեցին (XII դ.), Խերխան և Ենգիբար տեղամասերում գտնվող խաչքարերը (XII–XIII դդ.)։ արտերին։

Բնակչություն խմբագրել

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 15 16 12

Տնտեսություն խմբագրել

Կոլտնտեսությունն զբաղվում էր անասնաբուծությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ։

Կրթություն խմբագրել

Ուներ ութամյա դպրոց, գրադարան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «2005 թվականի Արցախի Հանրապետության մարդահաշիվ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 19-ին.
  2. Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. Մանուկյան, Մարտին (2020). Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության շրջանները, գյուղերը, քաղաքները. Երևան: ԱՍՈՂԻԿ. էջ 497.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 564–566.
  5. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 135