Լանա Պուդար ( սերբական կիրիլիցա՝ Лана Пудар. հունվարի 19, 2006(2006-01-19)[1], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա[1]), բոսնիա-հերցեգովացի լողորդուհի մարզիկ, ով մասնագիտացել է բատերֆլայ ոճով լողում։ Ջրային մարզաձևերի Եվրոպայի 2022 թվականի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել 200 մ և բրոնզե մեդալ՝ 100 մ մրցատարածությունում։ Մրցանակային երրորդ տեղն է գրավել և բրոնզե պարգևի արժանացել նաև ՖԻՆԱ-ի լողի աշխարհի 2021 թվականի առաջնությունում, կանանց 200 մ մրցատարածությունում։ Լանան մասնակցել է 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին[2][3]։

Լանա Պուդար
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 19, 2006(2006-01-19)[1] (18 տարեկան)
Ծննդավայր՝Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա[1]

Պուդարը ազգային ռեկորդակիր է բատերֆլայ ոճով լողի բոլոր վեց մրցաձևերում[4] և Միջերկրածովյան խաղերի ռեկորդակիր՝ կանանց 100 մ բատերֆլայ ոճով լողի մրցատարածությունում[5]։

Կարիերա խմբագրել

2021 թվականին Եվրոպայի պատանեկան առաջնությունում Պուդարը ոսկե մեդալ նվաճեց բատերֆլայ ոճով լողի 100 մ մրցատարածությունումյ և արծաթե մեդալներ՝ այդ նույն ոճով լողի 50 մ և 200 մ մրցատարածություններում[6]։

2020 թվականի ամառային օլիմպիական խաղերում լինելով երկրորդ ամենաերիտասարդ լողորդուհին՝ նա զբաղեցրեց 19-րդ տեղը կանանց բատերֆլայ ոճով լողի 100 մետր մրցատարածությունում[7]։

2021 թվականին կարճ լողավազանում լողի FINA-ի աշխարհի առաջնությունում Պուդարը բրոնզե մեդալ վաստակեց 200 մ մրցատարածությունում և Բոսնիա և Հերցեգովինային բերեց պատմության մեջ մեծահասակների լողի միջազգային մրցումներում նվաճված առաջին մեդալը[8]։ 2022 թվականին Հռոմում անցկացված ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում նա ոսկե մեդալի արժանացավ բատերֆլայ ոճով լողի 200 մ և բրոնզե մեդալի՝ 100 մ մրցատարածությունում ՝ երկու եզրափակիչներում էլ սահմանելով ազգային ռեկորդներ։

Արդյունքներ խմբագրել

Անհատական խմբագրել

Երկար լողավազանում խմբագրել

Ներկայացնելով   Բոսնիա և Հերցեգովինան
2021 2020 թվականի ամառային օլիմպիական խաղեր   Տոկիո, Ճապոնիա[9] 19-րդ (h) 100 մ բատերֆլայ 58.32
2022 Աշխարհի 2022 թ. առաջնություն   Բուդապեշտ, Հունգարիա 29-րդ (h) 50 մ բատերֆլայ 27.14
8-րդ 100 մ բատերֆլայ 58.44
6-րդ 200 մ բատերֆլայ 2:07.58
2022 թ. միջերկրածովյան խաղեր   Օրան, Ալժիր 5-րդ 50 մ բատերֆլայ 26.77
1-ին 100 մ բատերֆլայ 57.55 GR
1-ին 200 մ բատերֆլայ 2:09.18
Ջրային մարզաձևերի Եվրոպայի 2022 թ. առաջնություն   Հռոմ, Իտալիա 10-րդ (sf) 50 մ բատերֆլայ 26.56
3-րդ 100 մ բատերֆլայ 57.27 NR
1-ին 200 մ բատերֆլայ 2:06.81 NR
2023 Աշխարհի առաջնություն   Ֆուկուոկա, Ճապոնիա 10-րդ (sf) 100 մ բատերֆլայ 57.34
4-րդ 200 մ բատերֆլայ 2:07.05
2024 Աշխարհի առաջնություն   Դոհա, Քաթար 3-րդ 200 մ բատերֆլայ 2:07.92

Կարճ լողավազանում խմբագրել

Ներկայացնելով   Բոսնիա և Հերցեգովինան
2021 Եվրոպայի առաջնություն   Կազան, Ռուսաստան[10][11][12] 15-րդ (sf) 50 մ բատերֆլայ ոճով 26.40
6-րդ 100 մ բատերֆլայ ոճով 56.78
5-րդ 200 մ բատերֆլայ ոճով 2:05.89
Աշխարհի առաջնություն   Աբու Դաբի, ԱՄԷ[8] 23-րդ (h) 50 մ բատերֆլայ ոճով 26.37
7-րդ 100 մ բատերֆլայ ոճով 56.51
3-րդ 200 մ բատերֆլայ ոճով 2:04.88
2022 Աշխարհի առաջնություն   Մելբուրն, Ավստրալիա[13][14][15] 33-րդ (h) 100 մ ազատ ոճով 54.76
10-րդ (sf) 100 մ բատերֆլայ ոճով 56.71
5-րդ 200 մ բատերֆլայ 2:05.23
2023 Եվրոպայի առաջնություն   Օտոպենի, Ռումինիա[16][17] 6-րդ 100 մ բատերֆլայ ոճով 56.91
3-րդ 200 մ բատերֆլայ ոճով 2:04.55 EJR

Անձնական լավագույն ցուցանիշները խմբագրել

մրցաձևը Արդյունքը ԼՄ Մրցումները Մրցավայրը Ամսաթիվը
Երկար լողավազանում
50 մ բատերֆլայ ոճով 26.10 NR 820 Եվրոպայի պատանեկան առաջնություն[18]   Սերբիա, Բելգրադ 9 հուլիսի 2023
100 մ բատերֆլայ ոճով 56.95 NR 924 Եվրոպայի պատանեկան առաջնություն[19]   Սերբիա, Բելգրադ 7 հուլիսի 2023
200 մ բատերֆլայ ոճով 2:06.26 NR 897 Եվրոպայի պատանեկան առաջնություն[20]   Սերբիա, Բելգրադ 8 հուլիսի 2023
Կարճ լողավազանում
400 մ ազատ ոճով 4:10.83 NR 811 Mladost Grand Prix[21]   Խորվաթիա, Զագրեբ 13 նոյեմբերի 2022
50 մ բատերֆլայ ոճով 26.09 NR 815 FINA-ի աշխարհի գավաթի խաղարկություն[21]   Ռուսաստան, Կազան 29 հոկտեմբերի 2021
100 մ բատերֆլայ ոճով 56.28 NR 912 Աշխարհի առաջնություն[22]   ԱՄԷ, Աբու Դաբի 20 դեկտեմբերի 2021
200 մ բատերֆլայ ոճով 2:04.55 NR 886 Եվրոպայի առաջնություն   Ռումինիա, Օտոպենի 7 դեկտեմբերի 2023
  • Այս ցանկը ներառում է միայն լողի 800 միավորից բարձր ժամանակներ:

Անձնական կյանք խմբագրել

Լանան նախկին ֆուտբոլիստ Վելիբոր Պուդարի դուստրն է[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://web.archive.org/web/20210805151423/https://olympics.com/tokyo-2020/olympic-games/fr/resultats/natation/profil-de-l-athlete-n1420743-pudar-lana.htm
  2. «Lana Pudar swam the Olympic A Norm and broke the BIH Record». www.sarajevotimes.com. 2021 թ․ մարտի 13. Վերցված է 2021 թ․ հունիսի 14-ին.
  3. «Lana Pudar». olympics.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.
  4. Dornan, Ben (2021 թ․ հոկտեմբերի 30). «15-Year-Old Lana Pudar Breaks 3 Butterfly Bosnia and Herzegovina NRs in Kazan». SwimSwam.
  5. «Swimming – 100m Butterfly Women – Final – Results» (PDF). Oran 2022. 2022 թ․ հուլիսի 4. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.
  6. «Bosnian swimmers earn 1st-ever medals at Euro Juniors». swimswam.com.
  7. Šljivak, M. (2021 թ․ հուլիսի 24). «Lana Pudar bez polufinala Olimpijskih igara!». sportsport.ba (բոսնիերեն).
  8. 8,0 8,1 Race, Retta (2021 թ․ դեկտեմբերի 17). «15-Year-Old Lana Pudar Gives Bosnia & Herzegovina First Senior Int'l Medal». SwimSwam.
  9. «Tokyo 2020 Summer Olympics - Women's 100m Butterfly Heats Results Summary» (PDF). IOC. 2021 թ․ հուլիսի 24. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 24-ին.
  10. «LEN EUROPEAN SHORT COURSE SWIMMING CHAMPIONSHIPS - Women's 50m Butterfly Semi-Final Summary» (PDF). kazan2021.microplustiming.com. 2021 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  11. «LEN EUROPEAN SHORT COURSE SWIMMING CHAMPIONSHIPS - Women's 100m Butterfly Final Results» (PDF). kazan2021.microplustiming.com. 2021 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 7-ին.
  12. «LEN EUROPEAN SHORT COURSE SWIMMING CHAMPIONSHIPS - Women's 200m Butterfly Final Results» (PDF). kazan2021.microplustiming.com. 2021 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  13. «16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS) December 13 - 18 - Women's 100m Freestyle Heats Summary» (PDF). omegatiming.com. 2022 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  14. «16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS) December 13 - 18 - Women's 100m Butterfly Semi Finals Summary» (PDF). omegatiming.com. 2022 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  15. «16th FINA World Swimming Championships (25m) Melbourne (AUS) December 13 - 18 - Women's 200m Butterfly Final Results» (PDF). omegatiming.com. 2022 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
  16. «European Short Course Swimming Championships 2023 Results». heraklion23.gr. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 9-ին.
  17. «European Short Course Swimming Championships 2023 Results». heraklion23.gr. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 9-ին.
  18. «Women's 50m Butterfly Final Results» (PDF). swimrankings.net. 2023 թ․ հուլիսի 9. Վերցված է 2023 թ․ հուլիսի 9-ին.
  19. «Women's 100m Butterfly Final Results» (PDF). swimrankings.net. 2023 թ․ հուլիսի 6. Վերցված է 2023 թ․ հուլիսի 7-ին.
  20. «Women's 200m Butterfly Final Results» (PDF). swimrankings.net. 2023 թ․ հուլիսի 8. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  21. 21,0 21,1 «Lana Pudar Personal bests on Swimranks». www.swimrankings.net. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 22-ին.
  22. «15th FINA World Swimming Championships (25m) - Women's 100m Butterfly Semi-finals Summary» (PDF). www.omegatiming.com. 2021 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  23. «Velibor Pudar: Moja je Lana svjetsko čudo, Mostar večeras neće spavati». Moj Cazin (բոսնիերեն). 2021 թ․ մարտի 13. Վերցված է 2021 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լանա Պուդար» հոդվածին։