Բատերֆլայ (անգլ.՝ butterfly թիթեռ), սպորտային լողաձև[1][2]։

Բատերֆլայ

Լողորդը, պահպանելով մարմնի հորիզոնական դիրքը, առաջ տարածած ձեռքերով կատարում է թիավարման շարժումներ դեպի ներքև և ետ, իսկ ոտքերը, ծալվելով ծնկային և կոնքազդրային հոդերում, կատարում են հրում։ Արտաշնչելիս գլուխն իջեցվում է ջրի մեջ։ Ծագել է 1934 թվականին[3]։ 1952 թվականիին լողի միջազգային ֆեդերացիան այն ընդունել է որպես առանձին լողատեսակ՝ բաժանելով բրաս լողաձևից[4][5]։ 1953 թվականին առաջացել է Բատերֆլայի ավելի կատարելագործված տարբերակը՝ դելֆին լողաձևը[6]։

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե գոյություն ուներ լողի երեք տեսակ՝ արագալող, գորտնալող, արագալող մեջքի վրա[6][7]։ Բատերֆլայն առաջացել է գորտնալողի «արդիականացումից»։ Ձեռքերը սկսեցին շարժել ջրի մակերեսին, ինչը խթանեց լողորդի առաջխաղացմանը։ Այնուհետև փոխեցին ոտքերի շարժումները, դարձնելով ավելի բնական։

1933 թվականի վերջին Հենրի Մայերսը լողաց այդպիսի բատերֆլայով Կենտրոնական Բրուքլինում։ Բատերֆլայը զարգանում էր գորտնալողից։ Այովա նահանգի համալսարանի լողի մարզիչ Դեվիդ Արմբրուստերը ուսումնասիրեց գորտնալողը։ 1934 թվականին նա կատարելագործեց գորտնալողի ժամանակ ջրի մակերեսին ձեռքերի շարժումների մեթոդը։ Նա նոր ոճը անվանեց «Բատերֆլայ»։ Չնայած այդ ձևը բարդ է, նրանում նկատելի է արագության զգալի բարելավում։ Մեկ տարի անց՝ 1935 թվականին Ջեք Զիգը Այովայի համալսարանից, մշակեց հարվածի տեխնիկա, կապված թիկնալողի հետ Նա այն անվանեց դելֆինի ոճ՝ ինչպես ձկան պոչի հարվածը։ Արմբրուստերը և Զիգը շուտով հայտնաբերեցին, որ այդ տեխնիկաների միաձուլումը ստեղծում են լողի շատ արագ ոճ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. I believe I can butterfly
  2. The Online Etymology Dictionary
  3. id=cSSW4RhZOiwC&pg=PA219&dq=breaststroke&hl=en&sa=X&ei=215ST8raAsK48gPyjL3wBQ#v=snippet&q=butterfly&f=false Maglischo Ernest W. Swimming fastest p. 145
  4. «Техника плавания - Баттерфляй-Дельфин». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  5. «Техника плавания дельфином. С Постовым А.И. Продожительность 34 мин». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  6. 6,0 6,1 Как плавать в стиле Баттерфляй
  7. Техника плавания баттерфляем

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 307