Իրմա Սթերն

հարավաֆրիկացի նկարչուհի

Իրմա Սթերն (անգլ.՝ Irma Stern, հոկտեմբերի 2, 1894(1894-10-02)[1][2][3][…], Շվեյցեր-Ռենկե, Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվաալ)[4][5] - օգոստոսի 23, 1966(1966-08-23)[6][7][8][…], Քեյփթաուն, ՀԱՀ[4][5]), հարավաֆրիկացի նկարչուհի։

Իրմա Սթերն
Ի ծնեիսպ.՝ Irma Analize Stern
Ծնվել էհոկտեմբերի 2, 1894(1894-10-02)[1][2][3][…]
ԾննդավայրՇվեյցեր-Ռենկե, Հարավաֆրիկյան Հանրապետություն (Տրանսվաալ)[4][5]
Վախճանվել էօգոստոսի 23, 1966(1966-08-23)[6][7][8][…] (71 տարեկան)
Մահվան վայրՔեյփթաուն, ՀԱՀ[4][5]
Ազգությունգերմանացի և South Africans?
Քաղաքացիություն ՀԱՀ
Մասնագիտություննկարչուհի
Ոճմոդերն[9]
Ժանրդիմապատկեր[10], ժանրային նկարչություն[10] և նատյուրմորտ[10]
ԹեմաներՀԱՀ
 Irma Stern Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իրմա Սթերնը ծնվել է Տրանսվաալի Շվեյցեր-Ռենկե փոքրիկ քաղաքում, գերմանացի-հրեա ծնողների ընտանիքում։ Նրա հայրը Հարավաֆրիկյան պատերազմի ժամանակ բրիտանացիների կողմից ներկալվել է համակենտրոնացման ճամբարում իր բուրական հակվածության պատճառով։ Իրման և նրա կրտսեր եղբայրը՝ Ռուդին, մոր հետ տեղափոխվել են Քեյփթաուն։ Պատերազմից հետո ընտանիքը վերադարձել է Գերմանիա և մշտապես ճամփորդել, ինչն իր ազդեցությունն է թողնում Իրմայի ստեղծագործությունների վրա։

1913 թվականին Սթերնը Գերմանիայում արվեստի դասեր է առել Վայմարի ակադեմիայում, 1914 թվականին և հատկապես 1917 թվականին Novembergruppe-ի հիմնադիր Մաքս Պեխշտեյնի հետ՝ Լևին-Ֆունկե ստուդիայում։ Սթերնը միաժամանակ կապված է եղել այդ ժամանակաշրջանի գերմանացի էքսպրեսիոնիստ նկարիչների հետ։ 1919 թվականին Բեռլինում կազմակերպվել է Սթերնի առաջին ցուցահանդեսը։ 1920 թվականին Սթերնն ընտանիքի հետ միասին վերադարձել է Քեյփթաուն, որտեղ նրան ծաղրել են և որպես նկարիչ ընդունել են, երբ նա կայացած արվեստագետ էր։

1926 թվականին Սթերնն ամուսնացել է նախկին ուսուցիչ դոկտոր Յոհաննես Պրինցի հետ, որը հետագայում Քեյփթաունի համալսարանում դարձել է գերմաներենի պրոֆեսոր։ Նրանք ամուսնալուծվել են 1934 թվականին։

Իրմա Սթերնը շատ է ճամփորդել Եվրոպայում, հետազոտել է Հարավային Աֆրիկան, Զանզիբարը և Կոնգոյի շրջանը։ Այս ուղևորությունները նրա համար ապահովել են նկարելու մի շարք թեմաներով և հնարավորություն ընձեռել ձեռք բերելու, հավաքելու նմուշների հավաքածու։ 1930 թվականին եղել է Մադեյրայում, 1937 և 1938 թվականներին՝ Դակարում, Սենեգալում, 1939 թվականին՝ Զանզիբարում, 1942 թվականին՝ Կոնգոյում, 1945 թվականին՝ Զանզիբարում, 1946 թվականին՝ Կենտրոնական Աֆրիկայում, 1952 թվականին՝ Մադեյրայում, 1955 թվականին՝ Կոնգոյում, 1960 թվականին՝ Իսպանիայում և 1963 թվականին՝ Ֆրանսիայում։ Շատ է ճամփորդել Հարավային Աֆրիկայում, օրինակ, 1926 թվականին եղել է Սվազիլենդում և Պոնդոլենդում, 1933 թվականին՝ Նեմակալենդում, 1941 թվականին՝ Արևելյան Կապում։ Իրմա Սթերնը հրաժարվել է 1933-1945 թվականներին ճանապարհորդել կամ ցուցադրվել Գերմանիայում։ Փոխարենը նա մի քանի անգամ ճանապարհորդել է Աֆրիկայում, 1939 և 1945 թվականներին երկու անգամ մեկնել է Զանզիբար, այնուհետև 1942, 1946 և 1955 թվականներին նախատեսել է երեք ուղևորություն դեպի Կոնգոյի տարածաշրջան։ Այս ուսումնասիրությունների արդյունքում կուտակվել է ստեղծագործական և էներգետիկ հարստություն, ինչպես նաև հրատարակվել են երկու պատկերագրքեր, 1943 թվականին՝ Կոնգոյում, 1948 թվականին՝ Զանզիբարում։

Սթերնը գրեթե հարյուր սոլո ցուցահանդեսներ է ունեցել ինչպես Հարավային Աֆրիկայում, այնպես էլ Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Անգլիայում։ Չնայած Եվրոպայում նա ընդունված էր, նրա աշխատանքը Հարավային Աֆրիկայում ի սկզբանե չգնահատվեց, և 1920-ական թվականների վաղ ցուցահանդեսները քննադատները ծաղրեցին, վերնագրելով այն «Միս Իրմա Սթերնի արվեստը՝ տհաճ պաշտամունք»։

Իրմա Սթերնի թանգարան խմբագրել

Իրմա Սթերնի թանգարանը հիմնադրվել է 1971 թվականին այն տանը, որտեղ նկարչուհին բնակվել է գրեթե չորս տասնամյակների ընթացքում։ 1927 թվականին նա տեղափոխվել է Քեյփթաունի Ռոնդեբոշ շրջան (The Firs) և մինչև մահ ապրել այնտեղ։ Սենյակների մեծ մասը կահավորված է այնպես, ինչպես նկարչուհին էր կահավորում։ Վերևի հարկում հարավաֆրիկացի նկարիչների համար գործում է կոմերցիոն ցուցասրահ։

2000 թվականի մայիսի 8-ին Իրմա Սթերնի ստեղծագործություններից մեկը Յոհանեսբուրգի Սոթբիսում վաճառվել է 1,7 միլիոն ռանդ ռեկորդային արժեքով[11]։ Սակայն այս ռեկորդը գերազանցվեց, երբ գործը 2007 թվականի մարտին վաճառվեց 6,6 միլիոն ռանդով[12]։ Սթերնի «Գլադիոլի» աշխատանքը 2010 թվականի հոկտեմբերին վաճառվել է 13,3 միլիոն ռանդով, որին հաջորդել է «Բահորացի աղջիկը» գործի վաճառքը 26,7 միլիոն ռանդով։ 2011 թվականի մարտին Սթերնի կտավներից Լոնդոնի Bonham's-ում վաճառվել է 34 միլիոն ռանդով։

2012 թվականի նոյեմբերի 11-ին Պրետորիայի թանգարանից Սթերնի «Ձկնորսական նավակներ» կտավը գողացել են ևս չորս այլ կտավների հետ միասին։ Ստացված տեղեկատվությամբ ՀԱՀ ոստիկանությունը մեկնեց Պորտ Էլիզաբեթի գերեզմանատուն, որտեղ 5 կտավներից 4-ը թաքցրել էին նստարանի տակ[13]։

Պատկերասրահ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • At home with Irma Stern: A guidebook to the UCT Irma Stern Museum, by Helene Smuts ISBN 978-0-620-39702-5.
  • Irma Stern: The Early Years (1894–1933), by Karel Schoeman ISBN 0-86968-112-5.
  • Paradise, the Journal and Letters (1917–1933) of Irma Stern Edited with a Commentary, by Neville Dubow ISBN 1-874812-08-X.
  • Irma Stern: A Feast for the Eye, by Marion Arnold ISBN 0-620-19014-0.
  • Hidden Treasures: Irma Stern – Her Books, Painted Book Covers and Bookplates, by Irene Below ISBN 0-620-26727-5.
  • Remembering Irma: Irma Stern: A Memoir with Letters. ISBN 1-919930-27-2.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Irma Stern
  2. 2,0 2,1 Irma Stern — 2008.
  3. 3,0 3,1 Irma Stern
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 https://artuk.org/discover/artists/stern-irma-18941996
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://doi.org/10.1093/gao/9781884446054.article.T081345
  6. 6,0 6,1 6,2 http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00175643
  7. 7,0 7,1 7,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  8. 8,0 8,1 8,2 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  9. https://www.jewishbookcouncil.org/book/irma-stern-and-the-racial-paradox-of-south-african-modern-art-audacities-of-color
  10. 10,0 10,1 10,2 https://rkd.nl/explore/artists/75111
  11. «Irma Stern at V Gallery». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  12. Auction action in Cape Town
  13. South Africa art stolen from Pretoria museum recovered, United Kingdom: BBC News, 2012, Վերցված է 15 November 2012-ին

Արտաքին հղումներ խմբագրել