Բուրեր (աֆրիկաներներ, հոլ.՝ boeren - գյուղացիներ), գլխավորապես հոլանդական նորաբնակների, ինչպես նաև ֆրանսիական և գերմանական գաղութարարների հետնորդները։

Բուր ընտանիք (վաղ 1900-ականներ)

Բուրերը հիմնականում բնակվում են ՀԱՀնահանգներում (Տրանսվաալ, Նատալ, Կապ և Օրանժ), ինչպես նաև Նամիբիայում և Հարավային Ռոդեզիայում։ Լեզուն՝ աֆրիկաանսը, զարգացել է հին հոլանդական լեզվի հիման վրա (17-րդ դար)։ Հավատացյալ բուրերը պատկանում են հոլանդական բողոքական եկեղեցուն։ Հիմնական զբաղմունքն է երկրագործությունը և անասնապահությունը։ Բուրերի խոշոր ֆերմերները տիրում են ընդարձակ վարելահողերի։

17-րդ դարի կեսերին հոլանդական Արևելա-Հնդկական ընկերությունը հիմնել է Կապ գաղութը։ Բուրերը աստիճանաբար ընդլայնել են գաղութի սահմանները՝ ոչնչացնելով բնիկներին։ 18-19-րդ դարերի սահմանագծին Կապը զավթեցին անգլիացիները, որից հետո բուրերը հիմնեցին մի շարք հանրապետություններ, որոնք միավորվեցին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության և Օրանժի Ազատ Հանրապետության մեջ։ Անգլո-բուրական պատերազմներից հետո այդ հանրապետությունները նորից միացվեցին Մեծ Բրիտանիային։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 620
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրեր» հոդվածին։