Անգլո-բուրական պատերազմ

Անգլո-բուրական պատերազմ՝ 1880–1881 (Առաջին Անգլո-բուրական պատերազմ) և 1899–1902 (Երկրորդ Անգլո-բուրական պատերազմ), Անգլիայի նվաճողական պատերազմներ ընդդեմ հարավաֆրիկյան Օրանժ և Տրանսվաալ բուրական հանրապետությունների։

Բուրերը համառ դիմադրություն ցույց տվեցին, սակայն հետագայում պարտվեցին հակառակորդի գերակշռող ուժերից և հաշտության պայմանագիր ստորագրեցին (1902 թվական), որով Տրանսվաալն ու Օրանժը դարձան անգլիական գաղութներ։ 1910 թվականին բուրական հանրապետությունները մտցվեցին նոր կազմակերպված Հարավ-Աֆրիկյան Միություն դոմինիոնի մեջ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 383
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգլո-բուրական պատերազմ» հոդվածին։