Իվան Շիշմանով (բուլղար․՝ Иван Димитров Шишманов, հունիսի 22 (հուլիսի 4), 1862, Սվիշտով, Օսմանյան կայսրություն - հունիսի 22, 1928(1928-06-22) կամ հունիսի 23, 1928(1928-06-23)[1], Օսլո, Նորվեգիա), բուլղար գրականագետ, ազգագրագետ և քաղաքական գործիչ։

Իվան Շիշմանով
բուլղար․՝ Иван Шишманов
Ծննդյան անունբուլղար․՝ Иван Димитров Шишманов
Ծնվել էհունիսի 22 (հուլիսի 4), 1862
ԾննդավայրՍվիշտով, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 22, 1928(1928-06-22) (65 տարեկան) կամ հունիսի 23, 1928(1928-06-23)[1] (65 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, քաղաքական գործիչ, հոգեբան, բանասեր, դիվանագետ, էսպերանտիստ, գրականագետ և ազգագրագետ
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԼայպցիգի համալսարան
ԱնդամակցությունՄակեդոնիայի գիտական ինստիտուտ և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա
ԿուսակցությունPeople's Liberal Party?
ԱշխատավայրՍոֆիայի համալսարան
ԱմուսինLidia Shishmanova?
ԶավակներDimitar Shishmanov?
 Ivan Shishmanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Իվան Շիշմանովը ծնվել է 1862 թվականի հուլիսի 4-ին Սվիշտովում[2]։ Միխայիլ Դրագոմանովի փեսան, գրականագետ և դրամատուրգ Դիմիտր Շիշմանովի հայրը։

1876 թվականից մինչև 1882 թվականը սովորել է Վիեննայի մանկավարժական ուսումնարանում։ 1884 թվականին փիլիսոփայություն և գրականություն է սովորել Ենայում և 1885-1886 թվականներին՝ Ժնևում։ 1888 թվականին Լայպցիգում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։ 1889 թվալանից մինչև 1902 թվականը եղել է «Ժողովրդական երգերի, գիտության և գրականության հավաքածուի» խմբագիր՝ միաժամանակ 1893-1900 թվականներին լինելով «Բուլղարական տեսության» խմբագիր։

Շիշմանովը համարվում է 1896 թվականի Պետական գեղարվեստի դպրոցի՝ արդյունքում Գեղարվեստի ազգային ակադեմիայի և Սոֆիայի բարձրագույն ուսումնարանի (այժմ՝ Սոֆիայի համալսարան, 1888) հիմնադիրներից մեկը։ 1894 թվականից եղել է ընդհանուր գրականության և մշակութային պատմության, ինչպես նաև համեմատական գրական պատմության Սոֆիայի համալսարանի պրոֆեսոր

Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի անդամ։ Բուլղարիայի կրթության նախարար (1903-1907)։ Տարաս Շևչենկոի անվան գրական հասարակության գործող անդամ։

1918 թվականից մինչև 1919 թվականը Կիևում եղել է Բուլղարիայի Հանրապետության դեսպան։

Պանեվրոպական միության բուլղարական բաժնի հիմնադիր և առաջին նախագահ։

Իվան Շիշմանովը մահացել է 1928 թվականի հունիսի 22-ին կամ հունիսի 23-ին Օսլոյում, Նորվեգիա՝ 65 տարեկան հասակում։

Երկեր խմբագրել

  • Славянски селища в Крит и на другите гръцки острови. - Български преглед, 1897, кн. 3.
  • Наченки на руското влияние в българската книжнина. С., 1899.
  • Критичен преглед на въпроса за произхода на прабългарите от езиково гледище и етимологиите на името «българин». - СбНУНК, XVI-XVII, 1900.
  • Тарас Шевченко - неговото творчество и неговото влияние върху българските писатели преди Освобождението. С., 1914.
  • Роль України в болгарському відродженні. Вплив Шевченка на болгарських поетів передвизвольної доби. Відень, 1916.
  • Дневник 1879-1927 г. С., 2003.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Петров, Калин. «Иван Шишманов». www.bg-istoria.com (բուլղարերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.

Գրականություն խմբագրել

  • Головченко В. І. Шишманов Іван Димитров // Українська дипломатична енциклопедія : у 2 т. / Л. В. Губерський (голова). - К. : Знання України, 2004. - Т. 2 : М - Я. - 812 с. - 966-316-045-4. (ուկր.)
  • Енциклопедія українознавства : Словникова частина : [в 11 т.] / Наукове товариство імені Шевченка ; гол. ред. проф., д-р Володимир Кубійович. - Париж ; Нью-Йорк : Молоде життя ; Львів ; Київ : Глобус, 1955-2003. Словникова частина. - Т. 10. (ուկր.)
  • Матяш І. Роль дипломатичних установ у започаткуванні українсько-болгарських міждержавних відносин (1918-1921 рр.) // Український історичний журнал. - 2018. - № 2 (539) (березень-квітень). - С. 53-73. (ուկր.)
  • Павленко В. Іван Шишманов - повноважний посол Болгарії в Україні // Міжнародні зв'язки України: наукові пошуки і знахідки. - К., 2010. - Т. 19. - С. 59-70. (ուկր.)
  • Шевченківський словник  - С. 389. (ուկր.)
  • Гечева Кр. Иван Д. Шишманов. Биобиблиография. - С., 2003. (բուլղ.)
  • Иван Д. Шишманов - ученият и гражданинът. Шишманови четения. Кн. 2. С., 2007. (բուլղ.)
  • Иван Д. Шишманов - наука и политика. Шишманови четения. Кн. 3. С., 2008. (բուլղ.)
  • Стойчева, Т. Филологът в помощ на министъра: програма на Иван Шишманов за българската култура. - В: Езици и култури в диалог: Традиции, приемственост, новаторство. Конференция, посветена на 120-годишната история на преподаването на класически и нови филологии в Софийския университет «Св. Климент Охридски». С., УИ, 2010, (բուլղ.)
  • Конева, Р. Европейският и паневропейският културен оптимизъм на Иван Шишманов.- Балканистичен форум, кн./1-2-3, 2009, 288-307, (բուլղ.)
  • Конева, Р. Иван Шишманов и Обединена Европа. С., 2011, ИК Гутенберг, 236 с (բուլղ.)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Շիշմանով» հոդվածին։