Իվան Ռոմանի Թարխանով (ռուս.՝ Иван РомановичТарханов, հունիսի 3 (15), 1846, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 24 (սեպտեմբերի 6), 1908, Krzeszowice, Կրակաու շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա), նշանավոր բժիշկ, ֆիզիոլոգ, հոգեբան, Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս։ Գրվել է նաև իշխան Թարխանով Ի. Ռ., Թարխան-Մոուրավի, Իվան Ռամազի Թարխանաշվիլի։

Իվան Թարխանով
Ծնվել էհունիսի 3 (15), 1846
Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 24 (սեպտեմբերի 6), 1908 (62 տարեկան)
Krzeszowice, Կրակաու շրջան, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա
ԳերեզմանՏիխվինսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտություննյարդակենսաբան, ֆիզիոլոգ, հոգեբան, համալսարանի դասախոս, ակադեմիկոս և թարգմանիչ
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ
Գործունեության ոլորտբժշկություն[1], ֆիզիոլոգիա[1], հոգեբանություն[1], հանրամատչելի գիտություն[1] և թարգմանչական գործունեություն[1]
ԱնդամակցությունԼեոպոլդինա և Q12868991?
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ, Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներինռուսերեն[1]
Գիտական ղեկավարԻվան Սեչենով
Հայտնի աշակերտներՄարիա Մանասեինա
 Ivan Tarkhanov (physiologist) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1846 թ. հունիսի 3 (15)–ին, Թիֆլիսում։ Վրացահայ ազնվականներ Թարխանյանների շառավիղն է («Բանբեր Հայաստանի արխիվների», Եր., 1971, 3, 157)։ Ունեցել է իշխանական տիտղոս։

1869 թ. ավարտել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան։ Եղել է նշանավոր ֆիզիոլոգներ Ֆ. Օվսյաննիկովի և Ի. Սեչենովի աշակերտը։ 1869 թ․ Ի. Սեչենովի աշակերտներից առաջինն է, որ գիտական աշխատանք է կատարել զգացող նյարդերում սումմացիայի երևույթների փորձարարա-ֆիզիոլոգիական վերլուծության վերաբերյալ։

1871 թ. Ի․ Սեչենովի ղեկավարությամբ պաշտպանել է դոկտորական թեզ «Արյունաչզրկված և արյունազրկված գորտերի զգացող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության ազդեցության մասին» թեմայով։

1877 թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։

1877-1895 թթ. եղել է նույն ակադեմիայի (1881 թ.-ից ՝ Ռազմա-բժշկական ակադեմիա) ֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսորը։ Երկար տարիներ համատեղությամբ եղել է ակադեմիայի գիտնական քարտուղարը, որն այդ բուհի ամենապատվավոր պաշտոնն էր։

1895 - 1901 թթ. որպես պրիվատ-դոցենտ դասախոսել է Պետերբուրգի համալսարանում։

1895 թ․-ից չունենալով սեփական լաբորատորիա՝ համագործակցել է պրոֆեսոր Պելլի մասնավոր դեղագործական լաբորատորիայի հետ և կատարել նշանավոր գիտական աշխատանքներ սպերմինի վերաբերյալ, ինչը հանդիսանում է ներզատական համակարգի ֆիզիոլոգիայի ամենավաղ ուսումնասիրություններից մեկը։ Ժամանակ առ ժամանակ մեկնել է արտասահման, աշխատել Գրաց քաղաքի համալսարանի լաբորատորիայում։ Ռուսաստանի տարբեր վայրերում, մասնավորապես Սոլյանոյ թաղամասում, հանդես է եկել գիտահանրամատչելի դասախոսություններով, որոնցից մեկի ունկնդիրն էլ եղել է երիտասարդ Լևոն Օրբելին։

1882 թ.-ին ընտրվել է Պետերբուրգի ռազմա-բժշկական ակադեմիայի ակադեմիկոս։ Գիտական աշխատանքները նվիրված են էլեկտրաֆիզիոլոգիային, կնետրոնական նյարդային համակարգի, քնի, հիպնոսի, նարկոզի ֆիզիոլոգիային, մարդու օրգանիզմի վրա արտաքին ազդակների, մասնավորապես ջերմության, ցրտի, լույսի, ռենտգենյան, իոնացնող ճառագայթների ներգործությանը և այլն։ Նա իր գիտական փորձերը կատարել է՝ ելնելով մարդկանց տարիքային առանձնահատկություններից, ինչը կարևոր նշանակություն ունեցավ տարիքային ֆիզիոլոգիայի զարգացման վրա։ Իվան Թարխանովը մանրամասն նկարագրել է մաշկա-գալվանական ռեակցիան, որը բոլոր դասագրքերում կոչվում է նրա անունով՝ Թարխանովի ֆենոմեն։ Զբաղվել է նաև սոցիալական հիգիենայի հարցերով։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների՝ տպագրված մասնագիտական ժողովածուներում, հանդեսներում, թերթերում։ Եղել է հայրենական և արտասահմանյան մի քանի բժշկական ընկերությունների անդամ։ Փարիզի կենսաբանական ընկերության թղթակից անդամ։

 
Իվան Ռոմանի Թարխանովի տապանաքարը Տիխվինսկոյե գերեզմանատանը

1876 թ. Պետերբուրգի բնախույզների ընկերության կենդանաբանության բաժանմունքում ստեղծվել է ֆիզիոլոգիայի սեկցիա, որի հիմքի վրա հետագայում ստեղծվել է Ռուսաստանի առաջին ֆիզիոլոգիական ընկերությունը։

Մահացել է 1908 թ. օգոստոսի 24 (սեպտեմբերի 6)-ին, Պետերբուրգում։

Աշխատություններ խմբագրել

  1. « Արյունաչզրկված և արյունազրկված գորտերի զգացող նյարդերի, ողնուղեղի և գլխուղեղի վրա ջերմության ազդեցության մասին », ՍՊԲ, 1871 թ.
  2. « Տնային բժշկարան », «Անդամազննություն և բնախոսություն » (հայերեն), պրակ Ա., Թիֆլիս, 1903 թ.
  3. « Տնային բժշկարան » (համահեղ. հայերեն). Պրակ Բ, Թիֆլիս, 1903 թ.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Թարխանով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 151