Մարիա Միխայլովնա Մանասեինա (ռուս.՝ Мария Михайловна Манасеина, աղջկական ազգանունը՝ Կորկունովա, առաջին ամուսնության՝ Պոնյատովսկայա, 1841[1][2] - մարտի 17, 1903(1903-03-17), Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս բժշկուհի, սոմնոլոգիայի և կենսաքիմիայի հիմնադիրներից մեկը։

Մարիա Մանասեինա
Ծնվել է1841[1][2]
Մահացել էմարտի 17, 1903(1903-03-17)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբժիշկ, նյարդակենսաբան, կենսաքիմիկոս և գրող

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1841 թվականին Պետերբուրգում, եղել է ակադեմիկոս Միխայիլ Կորկունովի աղջիկը։ Մարիայի եղբայրը եղել է փաստաբան, փիլիսոփա Նիկոլայ Կորկունովը, իսկ ամուսինը` բժշկական գիտությունների դոկտորն, պրոֆեսոր Վյաչեսլավ Մանասեինը։

Ստաժավորվել է Վիենայի պոլիտեխնիկ ինստիտուտում, բուսաբան Յուլիուսա Վիզների մոտ։ Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիայում՝ Իվան Թարխանովի լաբորատորիաներում սահմանել է նորարարական փորձեր քնի և ալկոհոլի ոլորտում։ Առաջինը եկել է այն եզրակացության, որ խմորիչ բջիջները պայմանավորված չեն ալկոհոլային խմորումով։ Հետագայում այդ հայտնագործության համար Էդուարդ Բուխները ստացել է Նոբելյան մրցանակ։ Մարիան աշխարհում բժշկական տեսանկյունից քնի խնդիրներների մասին պատմող առաջին գրքի հեղինակն է, որը թարգմանվել է եվրոպական մի քանի լեզուներով։

1860-ական թվականների սկզբներին ակտիվորեն համագործակցել է է Պետերբուրգի ռադիկալների կուսակցությանը։ Վերջին տարիներին Պետերբուրգում քանի անգամ ելույթ է ունեցել իր հրապարակային ընթերցումներով, որոնք հետագայում հրապարակվել են։

Մահացել է 1903 թվականին, թաղվել է Սանկտ Պետերբուրգի Նովոդեվիչե գերեզմանատանը։

Աշխատություններ

խմբագրել
  • «О воспитании детей в первые годы жизни» (СПб., 1870; 2 изд., 1874),
  • «К учению об алкогольном брожении» (СПб., 1871),
  • «Заметка по поводу забытого случая Вардрона» (СПб., 1882),
  • «О письме вообще, о зеркальном письме в частности и о роли обоих полушарий большого мозга» (СПб., 1883),
  • «О ненормальности мозговой деятельности современного культурного человека» (СПб., 1886),
  • «Об усталости» (СПб., 1892),
  • «Сон как треть жизни человека, или физиология, патология, гигиена и психология сна» (М., 1888,1892)[3],
  • «Основы воспитания с первых лет жизни и до полного окончания университетского образования. Вып. I. Воспитание религиозное» (СПб., 1895).[4]

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • «Манасеина, Марья Михайловна». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
    • Венгеров, Источники. — Его же, Список. — Нов. энц. словарь. — Петерб. некрополь. — Л. Пантелеев, Из воспоминаний, I, 135, 338—339.
  • В. М. Ковальзон. Забытый основатель биохимии и сомнологии. // "Природа", 2012, №5, с.35-39.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Մանասեինա» հոդվածին։