Իսրայել պետության ստեղծում

Իսրայելի պետականության ստեղծումը քաղաքական գործընթաց է, որը սկսվել է  քաղաքական սիոնիզմի շարժման հայտնվելու հետ միասին` 1897 թվականին և ավարտվել է 1948 թվականի մայիսի 14-ին Իսրայելի անկախության հռչակագրի ընդունումից հետո, անկախության համար մղված պատերազմի հաղթանակով և 1949 թվականի կեսերին ՄԱԿ-ի անդամ դառնալով։

Իսրայելի ստեղծումը  պայմանավորված էր հրեաների դարավոր ձգտումներով։ Նրանց երազանքն էր ստեղծել ազգային օջախ պատմական հայրենիքի  տարածքում։ Հրեաները պահանջում էին քաղաքականապես երաշխավորված և կայուն ապաստան  իրենց  համար։

Հիմնական փուլերն են սիոնիզմի գաղափարախոսության ստեղծումը, Բելֆուրի դեկլարացիան, Պաղեստինի բրիտանական մանդատը, Պաղեստինի բաժանումը ՄԱԿ-ի կողմից և անկախության համար պատերազմը։

Պատմական նախադրյալներ խմբագրել

Հրեաների մոտ, որոնք ապրում էին Սփյուռքում, միշտ էլ եղել է պատմական հայրենիք վերադառնալու ուժեղ ձգտում[1]։ Եվրոպայում հրեաների նկատմամբ հետապնդումները՝ սկսած խաչակրած արշավանքների  դարաշրջանից, նպաստել են եվրոպական երկրներում բնակվող հրեաների հայրենիք վերադառնալուն։ 1492 թվականի Ալգամբրասկիի ակտի ընդունումից հետո մեծաթիվ հրեաներ վերադարձան հայրենիք և հաստատվեցին Ցֆատ քաղաքում[2]։

Հրեաների մոտ միշտ էլ առկա է եղել անկախ պետականություն ստեղծելու գաղափարը։ Անկախ Իսրայելի ստեղծման հարցը բավական արդիական դարձավ 18-րդ դարում։ Ընդ որում, այս հարցը քննարկում էին ոչ միայն հրեաները, այլև բրիտանացիները, որոնց մեջ առանձնանում էր փիլիսոփա և քաղաքական գործիչ Էդմոնդ Բյորկը։ Նա 1781 թվականին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ հրեաների ծանր վիճակի պատճառը սեփական պետական գործիքների և պետականության  բացակայությունն է։ Բյորկը կարծում է, որ այս կապակցությամբ այլ ազգերը պետք է ցուցաբերեն պաշտպանություն և հովանավորչություն հրեաների նկատմամբ։ Այս տեսակետը սուր քննադատության տակ դրեց Յորամ Հանանը, որը անվանեց այն չափից դուրս ուտոպիստական[3]։

Հրեական պետականության ստեղծման առաջին գործնական քայլերի մասին գրված էին 1860 թվականին հրատարակված  Ցվի-Գիրշա Կալիշերի «Սիոնի պահանջները» և 1862 թվականին տպագրված Մոզես Գեսայի «Հռոմ և Երուսաղեմ» գրքերում։ Վերոնշյալ գրքերը և Նաթան Ֆրիդլանդի գրքերը հիմք հանդիսացան քաղաքական սիոնիզմի ստեղծման համար։

Ներգաղթի առաջին հոսքը, որը հայտնի է նաև որպես Առաջին ալիա (‏եբրայերեն՝ עלייה‎‏‎), սկսվել է 1881 թվականին, երբ հրեաների նկատմամբ սկսեցին հալածանքներ կիրառվել Ռուսաստանում[4]։ 1882 թվականին Լեոն Պինսկերը «Ավտոէմանսիպացիա» հոդվածում գրեց, որ անտիսեմիտիզմի միակ լուծումը հրեական պետականության ստեղծումն է[5][6]։

Կան բազմաթիվ տեսակետներ այս հարցի շուրջ։ Նրանցից մի մասի համաձայն Իսրայելի ստեղծման գաղափարը խիստ արդիական դարձավ 1933-1945 թթ., երբ եվրոպական շատ երկրներում հրեաների նկատմամբ կիրառվեցին զանգվածային բռնաճնշումներ և բռնություններ։ Սակայն պատմաբանների ու քաղաքագետների մի ստվար խումբ այն համոզմանն է, որ չնայած այս իրադարձություններն էական ազդեցություն ունեցան այս գործընթացի վրա, սակայն սրանք առաջնային գործոններ չէին[5][7][8]։ Մյուս մասն էլ գտնում էր, որ հենց այս բռնություններն ու հատկապես  հրաների նկատմամբ իրականացված զանգվածային կոտորածները պետականության ստեղծման պատճառ հանդիսացան[9]։ Բռնությունների մասին խոսվում է մասնավորապես Իսրայելի անկախության հռչակագրում։

Քաղաքական սիոնիզմի ստեղծում խմբագրել

 

Թեոդոր Հերցլ Հրեա ժողովրդի հայրենիք վերադառնալու ձգտումը հիմք հանդիսացավ քաղաքական սիոնիզմի ստեղծման համար։ Սիոնիզմը դարձավ նոր ժամանակների անտիսեմիտիզմի պատասխանը, որն իր հերթին մերժում էր հրեաների ձուլումը այլ ազգերի հետ։ Այսպիսով, ինչպես նշում է Բենյամին Նոյբերգերը, սիոնիզմը հակագաղութային շարժում է, քանի որ հանդես է գալիս հրաների դեմ ուղղված խտրականությունների, կեղեքումների, ստորացումների և կոտորածների դեմ։ Վերջինիս հիմքում ընկած է «փոքրամասնության կարգավիճակ, որոնք ենթարկվում են օտար իշխանությանը» արտահայտությունը[10]։ Մյուս կողմից սիոնիստները այս այս ծրագրին տալիս էին գաղութային անվանումը։ Ինչպես նշում է Միխայիլ Ագապովը, սիոնիստնեը հայրենիք վերդառնալը միանգամից կապում էին նաև նրանց արևմտականացման հետ։

Քաղաքական սիոնիզմի հիմնադիրը համարվում է  Թեոդոր (Բենիամին-Զեեվ) Հերցլ[11]։  1896 թվականին Հերցլի հրատարակած գիրքում՝ «Հրեական պետությունը» (գերմ.՝ Der Judenstaat), շարադրված էր հեղինակի ապագայի մասին տեսլականը հրեական պետության համար։ Իր գրքում Հերցլը ոչ միայն նկարագրել է պարզապես որոշակի երազանքը, այլ ծավալուն ծրագիր, որի հիմքում դրված էր պետության ստեղծումը։ Գրված էր նաև նրա սահմանադրությունը, օրենքները, սոցիալ-տնտեսական կառուցվածքը, ռազմական կազմակերպությունը ու նույնիսկ դրոշը։ Ապագա պետությունը Հերցլը տեսնում էր որպես  Մերձավոր Արևելքում եվրոպական քաղաքակրթության ֆորպոստ։ Ըստ Միխայիլ Ագապովի, այսքան կոնկրետ մոտեցումը հանգեցրեց նրան, որ Հերցլի նախագիծը ժամանակակիցների համար ի սկզբանե ընկալվել է  ինչպես ուտոպիստական։ Նա վճռականորեն մերժել է հանրահայտ այն միտքը, որ ազգային պետություն պետք չէ, քանի որ թշնամանքը ժողովուրդների միջև և  ատելությունը հրեաների նկատմամբ խոսում է հակառակի մասին։  Իր նոէերից մեկում Հերցլը գրել է, որ

  Այսպես կարող են խոսել միայն ուտոպիստ երազողները։ Հայրենիքի ստեղծումը և պետականության գաղափարը նրանց համար կլինեն արդիական այն ժամանակ, երբ նրաց ոսկորների մոխիրը կսկսի անհետք կորել։ Հրեաների, ինչպես և մնացած ազգերի մոտ էլ միշտ էլ կլինեն բավականին շատ թշնամիներ, որոնց դեմ պայքարելու համար պետք է ուժեղ պետականություն։  

Արդեն հաջորդ տարի Հերցլը ղեկավարում էր Բազելում հրավիրված առաջին Համաշխարհային հրեական կոնգրես, որտեղ հիմնադրվել է Համաշխարհային սիոնիստական կազմակերպությունը (ՀՍԿ)։ Բազելյան ծրագիրը, որը սիոնիզմի հիմքում դնում էր Պաղեստինի տարածքում հրաների համար ապաստանի ստեղծումը, դարձավ առաջին ուղենիշը Իսրայելի պետականության ստեղծման համար։ 1897 թվականի  սեպտեմբերի 3-ին Հերցլը գրել է .

  … Բազելում ես ստեղծեցի հրեական անկախ պետականությունը… Միգուցը,  դա տեղի կունենա 5 տարուց կամ 50 տարուց, սակայն սրա մասին կիմանան բոլորը։  

Բազելյան ծրագրի նշանակություն այն էր, որ այն փաստորեն վերջակետ դրեց այն քննարկման, թե որտեղ է  գտնվելու ապագա հրեական պետությունը. որոշվեց, որ այդ վայրը լինելու է Պաղեստինի տարածքում[12]:

Ձևավորելով հրեական պետության ստեղծման նպատակները՝ սիոնիստները տեսել են երեք հիմնական խնդիրները։ նվազեցնել հրեաների նկատմամբ կիրառվող խտրականությունները այլ երկրներում, ձևավորել անկախ ազգային մշակույթը և մշակել է ազգային բնավորությունը՝ հստակեցնելով այն  անկախ ժողովրդին նպատակների ու ցանկությունների հետ[9]։

Կարևոր բնագավառներից մեկն այն էր, թե ինչպես պետք է ձևավորվի նպատակը, որն իր հերքին չպետք էր հակասի Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։ Թուրքիայի աջակցությունը ոչ պակաս կարեւոր էր, քան՝ մեծ տերությունների հավանությունը։ Հենց այս պատճառով էլ տարբեր ձևակերպումներ ստացավ պետության ստեղծումը։ Վերջնական փաստաթղթում   «պետություն» եզրույթը փոխարինվել է  «Էվֆեմիզմ» Heimstätte  («տուն», «ապաստան») եզրույթով։ Արդյունքում տարբեր սիոնիստական խմբերի կողմից տարբեր կերպ են մեկնաբանվում են այդ տերմինները. «ինքնիշխան հրեական պետություն»՝ քաղաքական սիոնիզմ, «հրեա ժողովրդի հոգևոր կենտրոն»՝ հոգևոր սիոնիզմ, «աշխատանքային կենտրոն»՝ Պոալեյ Սիոն կամ «Երկիր Իսրայելի ժողովրդի համար»՝ Միզրահների շարժում։  Հարկ է նշել, որ եվրոպական ազգայնականները, առաջին հերթին գերմանացիները, հենց սկզբից այս ծրագիրը ընդունում  էին  որպես հրեական ինքնիշխան պետությանն ուղղաված քայլ  և ողջունել են նման մոտեցումը։

Բալֆուրի հռչակագիր խմբագրել

 
Սըր Արթուր Բալֆուր

Պետականությանն ստեղծմանն ուղղված հաջորդ կարևոր քայլը 1917 թվականին ընդունված Բալֆուրի դեկլարացիան էր։ Եթե մինչև Առաջին համաշխարհային պատերազմը հրեաները իրենց հույս կապում էին Թուրքիայի և Գերմանիայի հետ, ապա պետք է նշենք, որ պատերազմի ընթացքում՝ 1915-1816 թվականներին նրանք իրենց ուղղվածությունը թեքեցին դեպի Արևմտյան Եվրոպա՝ մասնավորապես Մեծ Բրիտանիա։ Բրիտանիայում լոբբիստական գործունեությամբ էին հանդես գալիս Հայմ Վեյցմանը, Նահում Սոկոլովը և Իեհիել Չլենովը։ Նրանք մատնանշում էին, որ Պաղեստինի տարածքում բնակվող հրեաները ի վիճակի են պահպանել Մեծ Բրիտանիայի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքը։ Լոբբիզմը հասավ այն մակարդակի, որ բրիտանացի հայտնի գիտնականները և քաղաքագետները արդեն ամբողջապես տիրապետում էին սիոնիզմի գաղափարախոսությանը և հակված էին քայլեր ձեռնարկել այն իրականացնելու համար[13][14]։

1915 թվականի հունվարին Նախարարների կաբինետի անդամ Գերբերթ Սեմյուելը Արտաքին գոծրերի նախարարությանը ներկայացրեց զեկույց «Պաղեստինի ապագան» թեմայով։ Զեկույցում նա առաջարկում էր բռնի միացնել այդ տարածքները իրար՝ կատարել անեքսիա, և այնտեղ ուղարկել եվրոպական տարբեր երկրներում բնակվող 3-4 միլիոն հրեաների[15]։

1917 թվականի նոյեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Արթուր Բալֆուրը բրիտանա-հրեական համայնքի ներկայացուցիչ լորդ Ռոտշիլդ Ուոլթերին ուղարկեց պաշտոնական հաղորդագրություն՝ Սիոնիստական ֆեդերացիան Մեծ Բրիտանիային փոխանցելու խնդրանքով։ Նրանում ասվում էր, որ Մեծ Բրիտանիան հավանություն է տալիս Պաղեստինի տարածքում «հրեաների համար ազգային տուն» ստեղծելու գաղափարին[16]։ 1917 թվականի նոյեմբերի 9-ին այս հաղորդագրությունը տպվեց «Թայմս» ամսագրում։ Հետագայում այն ստացավ «Բալֆուրի դեկլարացիա» անվանումը։ Ի երախտագիտություն բրիտանացիների այս քայլին, Պաղեստինի տարածքում բնակվող հրեաները ստեղծեցին «Հրեական լեգեոնը», որը մեծ օգնություն ցուցաբերեց բրիտանական զորքերին՝ Պաղեստինը գրավելու ժամանակ։ Սիոնիստական կազմակերպությունները և բրիտանական դիվանագետները ամեն ինչ սկսեցին անել, որպեսզի «Բալֆուրի դեկլարացիան» դառնա միջազգային հարաբերություննրի քննարկման առարկա, ինչպես նաև կարևոր փաստաթուղթ Պաղեստինի ապագան որոշելու ժամանակ[17]։

1918 թվականի փետրվարին դեկլարացիայի վերաբերյալ դրական կարծիք հայտնեց Ֆրանսիան, մայիսի 9-ին՝ Իտալիան։ Նույն թվականի օգոստոսի 31-ին դեկլարացիային հավանություն տվեց նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը, իսկ արդեն 1922 թվականի հունիսի 30-ին դեկլարացիային աջակցեց նաև ԱՄՆ Կոնգրեսը[18]։ 1920 թվականի ապրիլի 24-ին Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ Բելֆուրի դեկլարացիան ընդունվեց որպես Պաղեստինի տարածքում առկա խնդիրների լուծմանն ուղղված բանաձև։ Սան Ռեմոյի կոնֆերանսի ժամանակ մանդատների վերաբերյալ ընդունված բանաևձերը՝ այդ թվում նաև «Բելֆուրի դեկլարացիան», ներառված էին 94-97 հոդվածներում (7-րդ բաժին), որոնք անկատար էին մնացել Սևրի հաշտության բանակցություններից հետո[19]։ Ավելացավ նաև 1919 թվականի Վերսալյան բանակցությունների ժամանակ ընդունված 22-րդ հոդվածը։ Քանի որ Թուրքիան հրաժարվեց կատարել1920 թվականին Սևրի պայմանագրում ամրագրված դրույթները, այդ որոշումները վերջնականապես ամրագրվեցին Ազգերի լիգայի կողմից՝ 1922 թվականի հուլիսի 24-ին[20][21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сионизм՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. Цфат՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  3. Ханани Й. О национальном государстве // Еврейское государство в начале XXI в.: антология современной израильской общественно-политической мысли (избранные публикации иерусалимского журнала «Azure»). — Москва: МГУ, Гешарим, 2008. — С. 17—19. — ISBN 978–5–93273–269–5.
  4. «The First Aliyah». Jewish Virtual Library. The American-Israeli Cooperative Enterprise. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 1 апреля 2012-ին.
  5. 5,0 5,1 {{{վերնագիր}}}.
  6. Пинскер Леон՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  7. Friesel E. «The Holocaust: Factor in the Birth of Israel?» (PDF). The International School for Holocaust Studies. Yad Vashem. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  8. Генис Д. «Государство Израиль не было подарком за Холокост». world.lib.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  9. 9,0 9,1 {{{վերնագիր}}}. — ISBN 978–5–93273–269–5.
  10. Нойбергер Б. Что такое сионизм. — Издание Дипломатической академии МИД РФ, 1995. — (Научные дискуссии).
  11. Герцль Теодор՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  12. Агапов, 2011, էջ 14—19
  13. Носенко Т. Иерусалим. Три религии — три мира. — Olma Media Group, 2003. — С. 315. — 440 с. — ISBN 9785224036363
  14. Агапов, 2011, էջ 28
  15. Агапов, 2011, էջ 23-26
  16. «Balfour Declaration 1917». The Avalon Project at Yale Law School (անգլերեն). Yale University. 2 ноября 1917. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 7 июля 2008-ին.
  17. Агапов, 2011, էջ 32
  18. Абу Салах Абдеррахман. (10.11.2004). «Истоки палестинской проблемы: Декларация Бальфура и Мандат Лиги Наций на Палестину». РУДН. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  19. «The Treaty of Sèvres, 1920. Section I, Articles 1 — 260» (PDF) (անգլերեն). Baskent University Center for Strategic Research. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 11-ին.
  20. Foreign Relations of the United States, The Paris Peace Conference, 1919, Volume XII Treaty Of Versailles, Annotations Of the Text; см.также с. 93, 95—104
  21. The San Remo Conference, 1922, Extract: «Mandate (for Palestine) under the League of Nations to Britain», 24.07.1922 San Remo Convention. Extract: «Mandate (for Palestine) under the League of Nations to Britain», 24.07.1922

Գրականություն խմբագրել

Տես նաև խմբագրել

  • Քնեսեթը 1-ին գումարման

Արտաքին հղումներ խմբագրել