1915-1920 թվականներին բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, սակայն, լինելով իր կառավարության քաղաքականության կենսագործողը, ոչ մի գործնական քայլ չի կատարել հանուն հայկական հարցի լուծման։ Արևմտահայերի ծանր կացության փաստն օգտագործել է Մեծ Բրիտանիայի և դաշնակից տերությունների վարած քաղաքականությունը արդարացնելու նպատակով։ 1917 թվականի դեկտեմբերի համաձայնվում է պատերազմում Թուրքիայի դեմ հայկական կամավոր, ջոկատներն օգտագործելու առաջարկությանը, նրանց ֆինանսապես օժանդակելուն, իր կառավարության մյուս անդամների հետ այդ խնդրի շուրջ բանակցություններ վարել Պողոս Նուբարի հետ։ Հայաստանի մանդատը ԱՄՆ-ին տալու առաջին առաջարկողներից էր։ Մասնակցել է 1918 թվականի Մուդրոսի զինադադարի պայմանների մշակմանը։ Պայմանագրի կնքումից հետո հայտարարել է. որ հաշտության կոնֆերանսում կպայքարի Հայաստանի լրիվ անկախության համար։ 1918 թվականի նոյեմբերին Համայնքների պալատում Բալֆուրը պնդել է, որ հայերի ազատագրումը Մեծ Բրիտանիայի մերձավոր-արևելյան քաղաքականության կարևոր մասն է։ 1920 թվականի նոյեմբերին դիմել Է Ազգերի լիգայի Գերագույն խորհրդին առաջարկությամբ, որպես իբրև հայկական հարցի լուծման հնարավոր միջոց, Ազգերի լիգան ինքը վերցնի Հայաստանի մանդատը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է«Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 238)։