Լեոն (Եհուդա Լեյբ) Պինսկեր կամ Լեո Պինսկեր, Լև Սեմյոնի Պինսկեր (եբրայերեն՝ יהודה לייב פינסקר‎, դեկտեմբերի 25, 1821(1821-12-25), Տոմաշուվ Լյուբելսկի, Տոմաշուվ Լյուբելսկի շրջան, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան - դեկտեմբերի 21, 1891(1891-12-21), Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն), հրեա բժիշկ, փիլիսոփա սիոնականության գաղափարախոս և գործիչ, Հովեվեյ Ցիոն սիոնիստական շարժման առաջնորդ։

Լեոն Պինսկեր
יהודה לייב פינסקר
Ծնվել էդեկտեմբերի 25, 1821(1821-12-25)
Տոմաշուվ Լյուբելսկի, Տոմաշուվ Լյուբելսկի շրջան, Լյուբլինի վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էդեկտեմբերի 21, 1891(1891-12-21) (69 տարեկան)
Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանTomb of Nicanor և Օդեսա
ՔաղաքացիությունԼեհաստան և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբժիշկ, լրագրող, գրող և քաղաքական ակտիվիստ
Գործունեության ոլորտբժիշկ
Ալմա մատերՕդեսայի ազգային համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1] և ռուսերեն[1]
ՀայրSimhah Pinsker?
 Leon Pinsker Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Եհուդա Լեյբ Պինսկերը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 13-ին Տոմաշով-Լյուբելսկի քաղաքում հրեա մանկավարժ և գրող Սիմխա Պինսկերի ընտանիքում։ Սիմխան ծագումով Գալիցիայից էր, նրա տանը խոսում էին գերմաներեն։ Վաղ մանկության ժամանակաշրջանում Եհուդա Լեյբ պինսկերի ընտանիքը տեղափոխվում է օդեսա, որտեղ նա սովորում է իր հոր մասնավոր դպրոցում, ապա՝ տեղական միջնակարգ դպրոցում։

Ստանալով միջնակարգ կրթություն, Եհուդա Լեյբ Պինսկերը ընդունվում է Ռիշելիեի վարժարանի իրավագիտության ֆակուլտետ և դառնում Ռուսական կայսրության բուհ ընդունված առաջին հրեաներից մեկը։ Ուսանողության տարիներին Պինսկերը հրեական Հասկալա լուսավորական շարժման և հրեաների ձուլման կողմնակից էր։

Վարժարանը ավարտելուց հետո նրան չեն թողնում փաստաբան դառնալ[2] և Եհուդա Լեյբ Պինսկերը որոշում է դասախոսական գործունեությամբ զբաղվել։ Տեղափոխվելով Քիշնև, նա սկսում է հրեական դպրոցում ռուսերեն դասավանդել։ Այդպես աշխատելուց մեկ տարի անց նա տեղափոխվում է Մոսկվա, որտեղ 1843 թ. ընդունվում է Մոսկվայի համալսարանի բժշկության ֆակուլտետ և 1848 թ. ավարտում է այն։ Ստաժավորում է անցնում Գերմանիայում և Ավստրիայում, որտեղ ծանոթանում է Հասկալայի առաջնորդների հետ։

Օդեսա վերադառնալով Պինսկերը սկսում է բժշկական գործունեությամբ զբաղվել։ Ղրիմյան պատերազմի սկսումից հետո կամավոր բանակ է գնում որպես բժշիկ, ծառայության համար ստանալով մեդալ։

1860-1862 թթ. Օդեսայում հրատարակվող «Ռասսվետ» և «Սիոն» հանդեսների համահիմնադիրներից և խմբագիրներից էր։ Հետագայում համագործակցում է արդեն Սանկտ Պետերբուրգում 1879-1883 թթ. լույս տեսնող «Ռասսվետ» հանդեսի հետ, որտեղ 1882 թ. հրապարակվում է Պինսկերի «Ավտոէմանսիպացիա» աշխատության ռուսերեն թարգմանությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ռուսաստանում հրեաներին թույլ են տվել իրավաբան աշխատել միայն 1864 թ.:
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոն Պինսկեր» հոդվածին։