Իսրայելի անկախության հռչակագիր

Իսրայելի անկախության հռչակագիր (եբրայերեն՝ מְגִלַּת הָעַצְמָאוּת‎‏‏‎ [Մեգիլաթ հա-ացմաութ] «Անկախության թղթագլան»), իրավական փաստաթուղթ, որը հռչակում է Իսրայել պետության ստեղծումը և սահմանում նրա կառուցվածքի հիմնական սկզբունքները։

Իսրայելի անկախության հռչակագիր
եբրայերեն՝ הכרזה על הקמת מדינת ישראל
Տեսակhistorical document?, անկախության հռչակագիր, proclamation? և resolution?
ԵրկիրՊաղեստին
Իրավասությունը տարածվում էՊաղեստին
Լեզուեբրայերեն
Մասն էdeclaration of Israeli independence?
ՕրենսդիրProvisional State Council?
Հրատարակվածմայիսի 14, 1948
ՏեղանքՊաղեստին
ՍտորագրողներDaniel Auster?, David Remez?, Յիցակ Բեն Ցվի, Eliezer Kaplan?, Մեիր Վիլներ, Պինխաս Ռոզեն, Herzl Rosenblum?, Meir Argov?, Haim-Moshe Shapira?, Մոշե Շարեթ, Mordechai Bentov?, Եհուդա Լեյբ Մայմոն Ֆիշման, Avraham Granot?, Ռախել Կոհեն-Կագան, David-Zvi Pinkas?, Ահարոն Ցիզլինգ, Yitzhak Gruenbaum?, Avraham Katznelson?, Saadia Kobashi?, Berl Repetur?, Eliyahu Berligne?, Kalman Kahana?, Zerach Warhaftig?, Yitzhak-Meir Levin?, Moshe Kol?, Meir David Loewenstein?, Zvi Lurie?, Zvi Segal?, Mordechai Shatner?, Eliyahu Dobkin?, Bechor-Shalom Sheetrit?, Գոլդա Մայեր, Ben-Zion Sternberg?, Nahum Nir?, Peretz Bernstein?, Wolf Gold? և Դավիդ բեն Գուրիոն
Հիմնական թեմաՊաղեստին և Իսրայել պետության ստեղծումը

Նախապատմություն խմբագրել

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի ենթամանդատային Պաղեստինը երկու անկախ, հրեական և արաբական պետությունների բաժանելու վերաբերյալ որոշումից հետո, հինգ ամիսների ընթացքում ինտենսիվ նախապատրաստական աշխատանքներ էին տարվում պետության հռչակման ուղղությամբ։ Բրիտանիան հրաժարվեց համագործակցել բաժանման ծրագրի իրագործման հարցում և հայտարարեց իր զորքերը և քաղաքացիական անձնակազմին ենթամանդատային տարածքից մինչև 1948 թվականի մայիսի կեսերը դուրս բերելու մտադրության մասին։

Ամերիկյան դիվանագիտությունը փորձեց ճնշում գործադրել Հրեական գործակալության և Իշուվի վրա` հրեական պետության հռչակումը հետաձգելու նպատակով։ ԱՄՆ-ը կասկածում էր, որ իշուվը կարող է դիմակայել արաբների դեմ պայքարում, ինչպես նաև հրաժարվեց Պաղեստինի բաժանման ծրագրին աջակցելուց և առաջարկեց այն հանձնել ՄԱԿ-ի խնամակալությանը, մինչև հրեաների և արաբների միջև համաձայնության հաստատումը[1]։

Չնայած Արևմտյան Եվրոպայի երկրների կառավարությունների առարկություններին և ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի ճնշումներին, հաղթահարելով Ժողովրդական կառավարման և ՄԱՊԱՅ կուսակցության միջև ներքին տարաձայնությունները, Դավիդ Բեն Գուրիոնը պնդեց, որ Բրիտանական մանդատի ժամկետի լրանալու նախօրյակին հռչակվի հրեական պետության անկախությունը։ Մայիսի 12-ին Ժողովրդական կառավարությունը վեց կողմ չորս դեմ ձայներով որոշեց երկու օրվա ընթացքում հռչակել հրեական պետության անկախությունը[2]։ Այս որոշման ընդունման վրա էական ազդեցություն ունեցավ Հագանայի ղեկավարության կարծիքը, նաև հաշվի առնվեց նոր պետության հնարավորությունն արաբական պետությունների զինված հարձակումներին դիմակայելու հարցում[1]։

Անկախության հռչակում խմբագրել

1948 թվականի մայիսի 14-ին Դավիդ Բեն Գուրիոն հանդիսավորապես հայտարարեց անկախ հրեական պետության ստեղծման մասին[3][4]։

Հանդիսավոր հայտարարությունը կատարվեց 1948 թվականի մայիսի 14-ին ժամը 16:00-ին Պաղեստինի բրիտանական մանդատի ժամկետը լրանալուց ութ ժամ առաջ, Թել Ավիվի Ռոտշիլդի բուլվարի վրա գտնվող Մեիր Դիզենգոֆի նախկին տանը։ Ժամանակը ընտրվել էր այնպես, որ արարողությունն ավարտվեր մինչև շաբաթ օրը։ Տեղի ընտրությունը կատարվել էր կրոնական և կուսակցական դրդապատճառներից խուսափելու նպատակով` նախապատվությունը տալով քիչ նկատելի և ոչ շքեղ շինության, երկյուղելով հնարավոր ռմբակոծությունից[2][5]։ Անկախության հանդիսավոր արարողության հրավիրատոմսերը ուղարկվել էին սուրհանդակների միջոցով, մայիսի 14-ի առավոտյան, խնդրանքով, որ իրադարձությունը գաղտնի պահվեր։

Անկախության հռչակագրի վերջնական տեքստը հաստատվել է արարողությունից մեկ ժամ առաջ, շտապ տպագրվել է և տեղ է հասցվել համընթաց մեքենայով ժամը 15:59-ին: Ճանապարհին մեքենան կանգնեցվել է արագությունը գերազանցելու համար և վարորդական իրավունք չունեցող վարորդը խուսափել է տուգանքից, ոստիկանին հայտարարելով, որ նա ուշացնում է նոր պետության հռչակումը։ Անկախության հռչակագրի ընթերցումից հետո այն ստորագրվեց Ժողովրդական խորհրդի 25 անդամների կողմից, տեղ թողնելով խորհրդի ևս 12 անդամների ստորագրության համար, ովքեր գտնվում էին շրջափակված Երուսաղեմում։ Արարողությունը հեռարձակվում էր «Կոլ Իսրայել» ռադիոկայանով[6]։

Հռչակագրի տեքստ խմբագրել

1948 թվականի մայիսի 9-ից հետո, հինգ օրերի ընթացքում Ժողովրդական կառավարման անդամների կողմից քննարկվել է Անկախության Հռչակագրի մի քանի խմբագրումներ։ Վերջնական խմբագրված տարբերակը ընդունվեց Ժողովրդական խորհրդի նստաշրջանում, 1948 թվականի մայիսի 14-ին, ժամը 15:00-ին, անկախության հռչակումից մեկ ժամ առաջ։ Քննարկման թեմաներն էին. հռչակագրում սահմանների հարցի ընդգրկումը (ՄԱԿ-ի սահմանած սահմանների նախնական հիշատակումը հանվեց, ռևիզիոնիստների կողմից առաջարկվող «պատմական սահմաններում» ձևակերպումը մերժվեց), պետության անվանումը (առաջարկվում էին նաև Էրեց-Իսրայել (Իսրայել երկիր), Սիոն, Հրեաստան և այլն, «Իսրայել պետություն» անվանումը ընտրվել է անձամբ Բեն Գուրիոնի կողմից), եզրափակիչ մասում Աստծո հիշատակումը (որոշվել է օգտվել «Իսրայելյան ամրոց» արտակրոնական ձևակերպումից), ի լրումն երաշխավորված ազատությունների առաջարկվել է լեզվի ազատ ընտրության իրավունքը[2][7]։

Պետության ստեղծման մասին 1948 թվականի հռչակագիրը կոչ էր անում գումարել սահմանադիր ժողով, որը պետք է ընդուներ սահմանադրություն։ 1949 թվականի հունվարին ընտրվեց Սահմանադիր ժողովը, որը շուտով կոչվեց 1-ին գումարման Կնեսեթ։ 1-ին գումարման Կնեսեթը որոշեց, որ պետք է ընդունվեն հիմնական օրենքները, որոնք էլ հետագայում կկազմավորեն պաշտոնական սահմանադրությունը։

Հետևանքներ խմբագրել

Հաջորդ օրը Արաբական պետությունների լիգայի անդամ հինգ պետությունների (Սիրիա, Եգիպտոս, Լիբանան, Իրաք և Տրանսհոդանան) զինված ուժերը ռազմական գործողություններ սկսեցին ինքնահռչակ պետության դեմ` կանխելով Պաղեստինի բաժանումը և անկախ հրեական պետության ստեղծումը։

Պաղեստինցիների համար այս իրադարձությունները դարձան «Նակբա»-ի (Աղետի) օր, որը նշվում է մայիսի 15-ին։

ԱՄՆ-ը առաջին երկիրն էր, որ դե-ֆակտո ճանաչեց Իսրայելի անկախությունը։ Այդ մասին Թրումանը հայտարարեց մայիսի 14-ին ժամը 18:11-ին Բեն Գուրիոնի կողմից Անկախության հռչակագրի հրապարակումից 11 րոպե հետո։ Հրեական պետությունն ամբողջությամբ ճանաչած առաջին երկիրը, դե յուրե, Խորհրդային Միությունն էր, որը ճանաչեց անկախությունը, հռչակումից 3 օր հետո, մայիսի 17-ին[5]։

Անկախության հռչակման օրը Իսրայելում համարվում է տոնական օր։ Իսրայելի անկախության օրը, ինչպես մյուս տոները նշվում են ոչ թե Գրիգորյան, այլ հրեական օրացույցով, իյարի 5-ին։

Հռչակագրի իրավական կարգավիճակ խմբագրել

Անկախության հռչակագիրը բաղկացած է երեք մասից։ Երկրորդ մասի իրավական ուժը, որը սկսվում է «մենք հռչակեցինք Էրեց-Իսրայելում Հրեական պետության, Իսրայել պետության ստեղծումը» բառերով և ավարտվում է «Պետություն, որը պետք է կոչվի Իսրայել», բառերով, համարվում է կոնսենսուսային։ Սա հռչակագրի գործադիր մասն է, որտեղ հռչակվում է պետության ստեղծումը, սահմանվում է անվանումը և որոշվում իշխանության հիմնական օրգանների կազմը։ Հռչակագրի երկրորդ մասը համարվում է պետական իրավունքի առաջին աղբյուրը[8][9]։

Գերագույն դատարանի առաջին որոշումներից մեկում, «Զիվը ընդդեմ Գուբերնիկի»[10] գործով, դատավոր Մոշե Զմորան որոշել է «Հռչակագիրը արտահայտում է ժողովրդի տեսլականը և նրա հավատամքը, բայց այն չի պարունակում սահմանադրական իրավունքի որևէ նորմ, որը հստակ ուղեցույց կարող է լինել տարբեր օրենքների և որոշումների կիրառման կամ դրանց վերացման վերաբերյալ»[9][11]։

Հռչակագրի առաջին մասը ավարտվում է «ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի որոշման հիման վրա» բառերով, իրենից ներկայացնում է պատմա-գաղափարական նորամուծություն, որն արտացոլում է հրեական ժողովրդի պատմությունը և նրա «բնական իրավունքը լինել իր ճակատագրի տերը իր ինքնիշխան պետությունում»։ Հռչակագրի երրորդ մասը սկսվում է «Իսրայել պետությունը պետք է բաց լինի հրեական հայրենադարձության համար» բառերով, հայտարարում է պետության կառուցման և քաղաքականության հիմնարար սկզբունքները, ներառյալ «ազատության, արդարության և խաղաղության» սկզբունքները, ինչպես նաև նրա վերաբերմունքը մարդու իրավունքների հանդեպ[8][9]։ Օրենքների մեկնաբանության ժամանակ դատարանը պետք է հիմնվի Հռչակագրի ոչ միայն երկրորդ, այլև առաջին և երրորդ մասերի վրա[9]։

Հռչակագրի իրավական կարգավիճակը հստակեցվեց դատավոր Ցվի Բերենզոնի կողմից «Ռոգոզինսկին և մյուսները ընդդեմ Իսրայել պետության» գործով 1971 թվականին կայացված որոշմամբ[12]։ Համաձայն այդ որոշման «Յուրաքանչյուր օրենք, հնարավորության դեպքում պետք է մեկնաբանվի, անկախության Հռչակագրի լույսի ներքո և նրա առաջնորդող սկզբունքներով»։ Այնուամենայնիվ դատավոր Բերենզոնը այդ գործով որոշեց, որ եթե Կնեսետի օրենքը պարունակում է հստակ կարգ, որը չունի այլ մեկնաբանություններ, ապա պետք է գործել այդ կարգի համապատասխան, եթե նույնիսկ այն հակասում է Անկախության հռչակագրին[9][11]։

Գերագույն դատարանի նախադեպային որոշումները հիմնված են եղել Իսրայելի անկախության Հռչակագրի սկզբունքների վրա և հիմք են հանդիսացել մարդու իրավունքների պաշտպանության համար, մինչև այդ իրավունքների հիմնական օրենքներով ամրագրումը։ «Իսրայելական ժողովրդավարություն» գրքի հեղինակ դոկտոր Զեէվ Սեգալը կարծում է, որ Հռչակագիրը հնարավորություն է տալիս որոշ դեպքերում մեկնաբանել օրենքները, դրանում ամրագրված սկզբունքներին համապատասխան, չնայած այն բանին, որ Հռչակագիրը ոչ սահմանադրություն է, ոչ էլ օրենք։ Որպես օրինակ Զեէվ Սեգալը մեջբերում է «Կոլ հա-Ամ»-ի գործով դատարանի որոշումը, որտեղ խոսքի ազատությունը հայտարարվել է իսրայելական իրավունքի բարձրագույն արժեքներից մեկը[13]։ Այնուհետև նա նշում է, որ «Կոլ հա-Ամ»-ի գործով դատարանի որոշումը ոչ միայն համարվում է խոսքի ազատությունը պաշտպանելու կարևորագույն դատական նախադեպ, այլև հիմք է ծառայում մի շարք դատական որոշումների համար, հիմնվելով Հռչակագրի առաջին և երրորդ մասերի վրա[8]։

1992 թվականին «Մարդու արժանապատվության և ազատության մասին հիմնական օրենքի » և 1994 թվականին «Գործունեության ազատության մասին հիմնական օրենքի » ընդունումից հետո Անկախության հռչակագրում ամրագրված որոշ սկզբունքներ դարձան գործող օրենսդրության մի մասը[14], սակայն մարդու ոչ բոլոր իրավունքներն են ամրագրված օրենքներում և դրանք դեռևս հիմնվում են Գերագույն դատարանի նախադեպային որոշումների վրա։

Չնայած այն բանին, որ Անկախության հռչակագրի սկզբունքների և արժեքների իրավական ուժը իր լայն արտացոլումն է գտել օրենսդրության մեջ և դատական նախադեպերում, դեռևս շարունակվում է Հռչակագրի իրավական կարգավիճակի մասին բանավեճերը։ 2005-2006 թվականներին Կնեսեթին հերթական անգամ ներկայացվեցին Իսրայելի սահմանադրության նախագծեր։ Այս նախագծերը, ի թիվս այլ բաների տարբերվում էին նրանով, թե ինչ տեղ էին հատկացնում Անկախության հռչակագրին, եթե Սիոնիստական ռազմավարության ինստիտուտի նախագծում Անկախության հռչակագիրը համարվում էր սահմանադրության անբաժանելի մասը, ապա Ժողովրդավարության իսրայելական ինստիտուտի նախագծում Հռչակագրի տեքստը ներկայացվում է որպես ներածություն, որը պարտադիր ուժ չուներ[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Слуцкий Й. От Хаганы к Армии обороны Израиля // Хагана - еврейская боевая организация в Эрец-Исраэль. — 1979. — Т. 2. — С. 390—392. — 475 с. — (Библиотека Алия).
  2. 2,0 2,1 2,2 The State of Israel Declares Independence(անգլ.)
  3. «Part 3: Partition, War and Independence». The Mideast: A Century of Conflict (անգլերեն). National Public Radio. 02-10-2002. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 13-07-2007-ին.
  4. Период британского мандата՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  5. 5,0 5,1 Израилю — 60 лет. // The New Times, 12.05.2008
  6. One Day That Shook The World Արխիվացված 2012-01-12 Wayback Machine(անգլ.)
  7. The Israeli Declaration Of Independence Արխիվացված 2011-06-07 Wayback Machine(անգլ.)
  8. 8,0 8,1 8,2 Д-р Зеэв Сегаль. Израильская демократия (ивр.). — Израиль: Издательство министерства обороны, 1988. — С. 15—35. — ISBN 965-05-0379-X
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Бениамин Нойбергер Проблема конституции в Израиле. — Израиль: издательство Открытый университет, 1997. — Т. 3. — С. 88—97. — (Власть и политика в Государстве Израиль). — ISBN 965-06-0342-5
  10. «Дело Багац 10/48 (ивр.)» (PDF). Конституционное право на сайте Междисциплинарного центра. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հուլիսի 30-ին.
  11. 11,0 11,1 Цви Берензон. Декларация независимости, видение и действительность (ивр.). — Израиль: Министерство образования и культуры, информационно-разъяснительный центр, 1988. — С. 22—25.
  12. Две еврейские пары, мужчины и женщины члены кибуцев движения Ха-шомер ха-цаир заявили, что на них не распространяется Закон о судопроизводстве раввинатских судов (брак и развод) от 1953 года, так как они не исповедуют никакой религии. Своё право на признание брака, противоречащего требованиям закона, они мотивировали Декларацией независимости, гарантирующей свободу вероисповедания и совести. В 1971 году Верховный суд отклонил апелляцию этих пар (Дело гражданская апелляция 450/70).
  13. Решение Верховного суда по делу Багац 73/53 (ивр.)(չաշխատող հղում)), где сказано, что свобода слова может быть ограничена лишь в случае непосредственной угрозы общественной безопасности.
  14. Prof. E. Gutmann (29.9.2002). «The Declaration of the Establishment of the State of Israel. (англ.)». Министерство иностранных дел Израиля. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին.
  15. «Сравнение проектов конституции Института сионистской стратегии и Израильского института демократии. (ивр.)». Сайт Института сионистской стратегии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել