Ինքնասպանների ջոկատ (ֆիլմ, 2021)

ֆիլմ, 2021

«Ինքնասպանների ջոկատ» (անգլ.՝ The Suicide Squad), նաև հայտնի է որպես «Ինքնասպանների ջոկատ 2» (անգլ.՝ Suicide Squad 2), ներկայացվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics հրատարակչության համանուն կոմիքսի վրա։ Ֆիլմը, որը թողարկվելու է Warner Bros. Pictures ընկերության կողմից և համարվում է «Ինքնասպանների ջոկատ» ֆիլմի սիքվելը հանդիսանում է DC-ի ընդարձակ տիեզերքի տասնմեկերորդ ֆիլմը։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ջեյմս Գանն Է, իսկ դերասանական կազմում հանդես են գալիս Իդրիս Էլբան, Ջոն Սինան, Մարգո Ռոբին, Ջայ Քորթնին, Ջոել Քինամանը, Նեյթան Ֆիլիոնը, Մայքլ Ռուքերը, Պիտ Դևիդսոնը, Սթորմ Ռիդը, Թայկա Վայտիտին, Շոն Գանը, Դևիդ Դաստմալչյանը, Պիտեր Կապալդին և Վիոլա Դևիսը։

Ինքնասպանների ջոկատ
անգլ.՝ The Suicide Squad
Երկիր ԱՄՆ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ, ֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ և կինոկատակերգություն
ՀիմքԻնքնասպանների ջոկատ
Թվականհուլիսի 30, 2021, օգոստոսի 5, 2021[1], օգոստոսի 5, 2021 և օգոստոսի 6, 2021
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Գան
ՊրոդյուսերՉարլզ Ռովեն և Փիթեր Սաֆրան
Սցենարի հեղինակՋեյմս Գան
ԴերակատարներԻդրիս Էլբա[2], Ջայ Քորթնի, Մարգո Ռոբբի, Մայքլ Ռուքեր, Շոն Գան, Դևիդ Դասթմալչյան, Ջոն Սինա, Խոակին Կոսիո, Նաթան Ֆիլիոն, Ջոել Քինաման, Ֆլուլա Բորգ, Խուան Դիենո Բոտտո, Սթորմ Ռիդ, Փիթ Դևիդսոն, Թայքա Վայթիթի, Ալիսե Բրագա, Սթիվ Էյջի, Տինաշե Կայեսե, Դանիելա Մելխիոր, Փիթեր Քափալդի, Ջենիֆեր Հոլանդ և Վիոլա Դևիս
ՕպերատորՀենրի Բրեհեմ
ԵրաժշտությունՋոն Մերֆի
ՄոնտաժՖրեդ Ռասկին և Քրիստիան Վագներ
Պատմվածքի վայրԿորտո Մալտեզե[3], Լուիզիանա[3], Բել Ռիվ[3] և Valle Del Mar?[3]
Նկարահանման վայրԱտլանտա և Պանամա
ԿինոընկերությունDC Studios, Atlas Entertainment և The Safran Company
Տևողություն132 րոպե
Բյուջե185 000 000 $[4]
Շահույթ55 817 425 $[4], 168 717 425 $[4] և 26 205 415 $[4]
ՆախորդԻնքնասպանների ջոկատը և Հրաշք կին 1984
ՀաջորդԽաղաղապահը և Սևամորթ Ադամը
Պաշտոնական կայքէջ
 The Suicide Squad (film) Վիքիպահեստում

«Ինքնասպանների ջոկատ»-ը շարունակելու պլանները հայտնվել են դեռ ֆիլմի թողարկումից առաջ և հաստատվել են 2016 թվականի մարտին։ Թեև Դեյվիդ Էյերը սկզբնական շրջանում պետք է վերադառնար ռեժիսորական աթոռին, նա նախագծից դուրս էր մնացել 2016 թվականի դեկտեմբերին։ Warner Bros-ի կողմից դիտարկվել են մի քանի ռեժիսորներ, այդ թվում՝ Մել Գիբսոնին և Դանիել Էսպինոսին, նախքան 2017 թվականի սեպտեմբերին Գևին Օ’Քոնորի վարձելը։ Սակայն մեկ տարի անց Օ’Քոնորը լքել է նախագիծը ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։ 2018 թվականի հոկտեմբերին Ջեյմս Գանը, որին The Walt Disney Company-ն հեռացրել էր Marvel«Գալակտիկայի պահապանները. մաս 3» ֆիլմի ռեժիսորի պաշտոնից։ Գանը ոգեշնչվել է 1980-ական թվականների «Ինքնասպանների ջոկատ»-ի մասին կոմիքսներով, ինչպես նաև որոշել է կենտրոնանալ նոր կերպարների վրա, քան շարունակել 2016 թվականի ֆիլմի պատմությունը։ Նկարահանումները սկսվել են 2019 թվականի սեպտեմբերին՝ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։

ԱՄՆ-ում ֆիլմի թողարկումը նախատեսվել է 2021 թվականի օգոստոսի 6-ին։

Դերերում խմբագրել

  • Մարգո Ռոբի՝ Հարլին Քուինզել/Հարլի Քուին, խելագար հանցագործ և նախկին հոգեբան։
  • Վիոլա Դևիս՝ Ամանդա Ուոլեր, կառավարական պաշտոնյա, որը հիմնել է Ինքնասպանների ջոկատը և հրամաններ է տալիս թիմին։
  • Ջոել Քինաման՝ Րիկ Ֆլեգ, ինքնասպանների ջոկատի առաջնորդը[5]։
  • Քորթնի Ջայ՝ Ջորջ «Դիգեր» Հարկնես/Նավապետ Բումերանգ, խելագար գող, որը օգտագործում է բումերանգները որպես զենք։
  • Իդրիս Էլբա` Ռոբերտ Դյուբա/Բլադսպորտ, ֆիլմի բոլոր հերոսներից ամենաշատ զենքով զինված դատապարտյալ հանցագործ, որը բանտարկվել է Սուպերմենի վրա Կրիպտոնի գնդակից կրակելու համար։
  • Ջոն Սինա` Քրիստոֆեր Սմիթ/Խաղարարար, անխիղճ մարդասպան, որը հավատում է ամեն գնով խաղաղության հասնելուն։
  • Փիթեր Կապալդի` Քլիֆորդ Դևո/Մտածող, սուպերչարագործ տելեպատիկ ունակություններով և նոր «Ինքնասպանների ջոկատ»-ի անդամ։
  • Ալիսա Բռագա` Սոլ Սորիա, հարավ-ամերիկացի հեղափոխական և նոր «Ինքնասպանների ջոկատ»-ի դաշնակից։
  • Փիթ Դևիսոն` Ռիչարդ Հերց/Բլեկգարդ, վարձկան և նոր «Ինքնասպանների ջոկատ»-ի անդամ։
  • Դավիթ Դաստմալչյան` Աբներ Քրիլ/Կետերով-մարդ
  • Մայքլ Ռուկեր` Բռայան Դյոռլին/Սավանտ, համակարգչային հաքեր և «Ինքնասպանների ջոկատ»-ի նոր անդամ։
  • Նաթան Ֆիլոն` Ֆլոյդ «ՏԴԿ» Բելկին/Ձեռքերը պոկող տղա, սուպեր չարագործ որը կարողանում է պոկել իր ձեռքերը և դրանք որպես զենք օգտագործել։
  • Սթորմ Ռիդ` Թիլա. Դյուբայի դուստրը։
  • Դանիելա Մելշիոր` Առնետ որսացող 2։
  • Սթիվ Էիջի` Ջոն Էկոնոմոս և Նեունե/Շնաձուկ Արքա, մետամարդ շնաձկանը բնորոշ ունակություններով։
  • Շոն Գան` Ջոն Մոնրո/Աքիս, սարսափեցնող կես առնետ, կես մարդ։
  • Խոակին Կոսիո` Մատեո Սուարես/Լուսնի օգնականը։
  • Խուան Դիեգո Բոտտո` Սիլվո Լուսին, հարավ-ամերիկացի բռնապետ։
  • Ֆլուլա Բոռգ` Նիզակ, գերմանացի մարզիկ, որը դարձել է սուպերչարագործ, նա օգտագործում է նետերը որպես զենք։
  • Մեյլին Ին` Մոնգալ, այլմոլորակային և նոր «Ինքանասպանների ջոկատ»-ի անդամ։
  • Ջենիֆեր Հոլլանդ` Էմիլիա Հարկորտ, Ամանդա Ուոլերի օգնականը։

Թողարկում խմբագրել

Warner Bros.-ը մտադիր է թողարկել «Ինքնասպանների ջոկատ 2»-ը 2021 թվականի օգոստոսի 6-ին ԱՄՆ-ում[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.)NMHH.
  2. https://variety.com/2019/film/news/idris-elba-will-smith-deadshot-suicide-squad-sequel-1203154025/
  3. 3,0 3,1 3,2 3,3 The Suicide Squad — 2021.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Box Office Mojo — 1999.
  5. Hough, Q.V. (2019 թ․ մայիսի 29). «Joel Kinnaman Returning As Rick Flag in James Gunn's Suicide Squad». Screen Rant. Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  6. D'Alessandro, Anthony (2019 թ․ հունվարի 30). «Warner Bros. Release Dates Galore: 'Doctor Sleep' Checks In This November, 'The Witches' Oct. 2020; 'The Suicide Squad' Returns In 2021». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հունվարի 30-ին.

Արտաքին  հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինքնասպանների ջոկատ (ֆիլմ, 2021)» հոդվածին։