Թայքա Վայթիթի
Թայքա Դևիդ Վայթիթի (/ˈtaɪkə waɪˈtiːti/ ( );[5],օգոստոսի 16, 1975, Raukokore, Ōpōtiki District, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[1] և Վելինգտոն, Նոր Զելանդիա[2]), նաև հայտնի է որպես Թայքա Քոհեն, նորզելանդացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան և կոմիկ։ 2004 թվականին նա առաջադրվել է «Օսկար» մրցանակին իր «Երկու մեքենաներ, Մեկ գիշեր» կարճամետրաժ ֆիլմի համար։ Թայքան ամուսնացած է Չելսի Ուինսթենլիի հետ, ով նրա ֆիլմերից մի քանիսի պրոդյուսերն է։
Թայքա Վայթիթի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 16, 1975 (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Raukokore, Ōpōtiki District, Բեյ օֆ Փլենթի, Նոր Զելանդիա[1] և Վելինգտոն, Նոր Զելանդիա[2] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան, կինոպրոդյուսեր, կատակերգու և հնչյունավորող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0169806 |
Նրա Տղա (2010) և Որս վայրի մարդկանց վրա (2016) ֆիլմերը դարձել են Նոր Զելանդիայի պատմության մեջ ֆինանսապես ամենահաջող ֆիլմերը։ Վերջինս մինչև հիմա կրում է այդ տիտղոսը՝ 2020 թվականի փետրվարի դրությամբ։ Ջեմեյն Քլեմենտի հետ միասին դարձել է «Ինչով ենք մենք զբաղված ստվերներում» (2014) սարսափ կատակերգության ռեժիսորը, որտեղ և կատարել է գլխավոր դերերից մեկը[6]։ Վայթիթիի վերջին ռեժիսորական աշխատանքների ցանկում են նաև Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի «Թոր։ Ռագնարյոկ» (2017) սուպերհերոսական ֆիլմը[7] և «Ջոջո Ճագար» (2019) սև կատագերգությունը։ Վերջինումս նա գրել է սցենարը և կատարել գլխավոր դերերից մեկը։ Նրա աշխատանքը «Ջոջո Ճագար» ֆիլմում բարձր է գնահատվել քննադատների կողմից, առաջադրվելով «Օսկար» մրցանակին «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգերում։
Վաղ տարիներԽմբագրել
Վայթիթին ծնվել է Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու Արևելյան ափի վրա գտնվող Ռոուքոքոր քաղաքում[8]։ Մեծացել է և Արևելյան ափին[9], և Վելինգտոնի Արո հովտում[10]։ Նրա հայրը Մաորի ֆերմեր և նկարիչ էր, իսկ մայրը՝ եվրոպական ծագման ուսուցիչ։ Վայթիթիի պապին մայրական գծով ունի ռուս հրեական ծագում[11][12], իսկ տատին մայրական գծով՝ իռլանդական[13][14][15]։ Վայթիթին կրում է իր մոր ազգանունը՝ «Քոհենը», իր մի շարք աշխատանքների համար գրականության և կինոյի մեջ[16]։ Ինքն իրեն Թայքան անվանում է «Պոլինեզիացի հրեա»[17][18]։
Վայթիթիի ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա մոտ հինգ տարեկան էր[19], և հիմնականում նրան դաստիարակել է մայրը[10]։ Թայքան սովորել է Օնսլոու քոլեջում[20]։ Նա թատրոն է ուսումնասիրել Վելինգտոնի Վիկորիա համալսարանում և 1997 թվականին ավարտել այն Արվեստների բակալավրի աստիճանով[21]։
Անձնական կյանքԽմբագրել
2012 թվականի մայիսին Վայթիթին դուստր է ունեցել[22][23][24]։ Երկրորդ դուստրը ծնվել է 2015 թվականի օգոստոսին[25][26]։
Նոր Զելանդիայում 2017 թվականի առաջիկա ընտրությունների ժամանակ Ուայթիթին հայտարարել է, որ աջակցելու է Ջասինդա Արդերնին և լեյբորիստների կուսակցությանը[27]։
ՖիլմագրությունԽմբագրել
Որպես դերասանԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
1999 | Սքարֆեր | Ալեքս | |
2001 | Օձի մաշկ | Նելսոն | |
Նոր ճանապարհ դեպի տուն | Մաքս | Կարճամետրաժ ֆիլմ | |
2004 | Անօգուտ ուշադրություն | Ուեյթեր | |
2005 | Ինչով ենք մենք զբաղված ստվերներում:Հարցազրույցներ մի քանի վամպիրների հետ | Վիագո | Կարճամետրաժ ֆիլմ |
2007 | Արծիվն ընդդեմ շնաձկան | Գորդոն | |
2010 | Տղա | Ալամեյն | |
2011 | Կանաչ լապտեր | Թոմաս Քալմակու | |
2013 | Կապիտանը[28] | Կապիտան | Կարճամետրաժ ֆիլմ |
2014 | Ինչով ենք մենք զբաղված ստվերներում | Վիագո | |
2016 | Որս վայրի մարդկանց վրա | Մինիսթեր | |
2017 | Թոր․ Ռագնարյոկ | Քորգ
Սուրթուր |
|
2018 | Seven Stages to Achieve Eternal Bliss By PassingThrough the Gateway Chosen By the Holy Storsh | Հոլի Սթորշ | |
Մանր ծովախեցգետին | Բարթենդեր | Կարճամետրաժ ֆիլմ | |
2019 | Վրիժառուները. Վերջնախաղ | Քորգ | |
Ջոջո Ճագար | Ադոլֆ Հիտլեր | ||
2020 | Ազատ տղա | Անտուան | Հետարտադրություն |
2021 | Ինքնասպանների ջոկատ | Ռեժիսոր |
Այլ աշխատանքներԽմբագրել
Տարեթիվ | Ֆիլմ | Դեր |
---|---|---|
2016 | Բժիշկ Սթրենջ | Դարձել է տիտրերի մի մասի ռեժիսոր և սցենարիստ |
Մոանա | Գրել է առաջին սցենարը[29] | |
2018 | The Breaker Upperers | Գործադիր պրոդյուսեր[30] |
ՀեռուստատեսությունԽմբագրել
Որպես դերասանԽմբագրել
Տարեթիվ | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2002 | Ժապավենը | Մոսթին | 13 Դրվագ |
2003 | Բացահայտումներ | Ալի | Մեկ դրվագ |
Տարորինակ | Հավաքարար | Մեկ դրվագ | |
2009 | Ժակ Բրաունի օրագիրները | Ջիփսի | Մեկ դրվագ |
2010 | Ռադիոհաղորդում | տարբեր | 8 դրվագ |
2019 | Ինչով ենք մենք զբաղված ստվերներում | Վիագո | Մեկ դրվագ |
Մանդալորացին | IG-11[31] | Ձայն; 3 դրվագ | |
Ճագարի տարի | Մերիքի կատարող | կամեո | |
Ռիկ և Մորտի | Գլութի | Ձայն
Մեկ դրվագ | |
2021 | Ի՞նչ եթե... | Քորգ[32] | Ձայն |
ՏեսահոլովակներԽմբագրել
- Ladies of the World - Flight of the Conchords (2007)
- Drive By - Flight of the Conchords (2007)
- Leggy Blonde - Flight of the Conchords (2007)
- Shanks’ Pony - Age Pryor (2007)
- Bright Grey - The Phoenix Foundation (2007)
- My Imminent Demise - Լյուկ Բուդա (2008)
- 40 Years - The Phoenix Foundation (2009)
- World Gone Sour (The Lost Kids) - Method Man (2011)
- Main Attraction - Ջերեմի Ռեներ (2019)
Գովազդային տեսահոլովակներԽմբագրել
Վայթիթին նաև հաջող կոմերցիոն ռեժիսոր էր։ Նա նկարահանել է Air New Zealand-ի համար «The Most Epic Safety Video Ever Made» հոլովակը՝ Փիթեր Ջեքսոնի և Էլայջա Վուդի մասնակցությամբ, երբ նրանք գտնվում էին այնտեղ «Մատանիների տիրակալը» ֆիլմի նկարահանումների համար[33]։ Գովազդը մոտ 19 միլիոն դիտում է հավաքել ՅուԹյուբում[34]։ Վայթիթին նկարահանել է Tesco-ի «Borg» հոլովակը Թորի ծիծաղելի կերպարով, որտեղ նա գնումներ է կատարում սուպերմարկետում[35]։ Հետաքրքիր է, որ մի քանի տարից անց Թայքան նկարահանել է Marvel Studios-ի «Թոր․ Ռագնարյոկ» ֆիլմը։
ՔննադատությունԽմբագրել
Ֆիլմ | Rotten Tomatoes | Metacritic |
---|---|---|
Արծիվն ընդդեմ շնաձկան | 54% (107 գնահատականներ)[36] | 55 (25 գնահատականներ)[37] |
Տղա | 87% (70 գնահատականներ)[38] | 70 (19 գնահատականներ)[39] |
Ինչով ենք մենք զբաղված ստվերներում | 96% (163 գնահատականներ)[40] | 76 (33 գնահատականներ)[41] |
Որս վայրի մարդկանց վրա | 97% (178 գնահատականներ)[42] | 81 (30 գնահատականներ)[43] |
Թոր․ Ռագնարյոկ | 92% (335 գնահատականներ)[44] | 74 (51 գնահատականներ)[45] |
Ջոջո Ճագար | 80% (355 գնահատականներ)[46] | 57 (55 գնահատականներ)[47] |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Taika Waititi: ‘My Heart Is Broken’ Over New Zealand Mosque Shootings // IndieWire — 2019.
- ↑ 2,0 2,1 2,2 Czech National Authority Database
- ↑ Thor: Ragnarok Press Kit — The Walt Disney Company. — P. 3.
- ↑ https://dpmc.govt.nz/publications/queens-birthday-honours-list-2020
- ↑ The Art of Creativity | Taika Waititi | TEDxDoha։ TED։ նոյեմբերի 4, 2010։ Վերցված է հունվարի 11, 2020 – via YouTube
- ↑ «Реальные упыри»: Как Джемейн Клемент и Таика Вайтити сняли лучший вампирский фильм последних лет
- ↑ 'Thor 3' Finds Its Director
- ↑ Sharf Zack (մարտի 15, 2019)։ «Taika Waititi: ‘My Heart Is Broken’ Over New Zealand Mosque Shootings»։ IndieWire։ Վերցված է հունվարի 25, 2020
- ↑ Kois Dan (հոկտեմբերի 19, 2017)։ «The Superweirdo Behind ‘Thor: Ragnarok’»։ The New York Times։ Վերցված է հունվարի 25, 2020
- ↑ 10,0 10,1 Buchanan Kyle (նոյեմբերի 1, 2019)։ «Taika Waititi Puts on a Tuxedo»։ The New York Times։ Վերցված է հունվարի 25, 2020
- ↑ Tom Hunt (փետրվարի 7, 2012)։ «Taika Waititi reveals childhood passions»։ The Dominion Post
- ↑ Elizabeth- cawobeth (մարտի 3, 2012)։ «'Boy' movie review, trailer: A charming New Zealand family movie»։ newjerseynewsroom.com։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 6, 2012-ին։ Վերցված է հունիսի 6, 2012
- ↑ Convery Stephanie (2019-07-25)։ «Jojo Rabbit trailer: Taika Waititi plays a paunchy Hitler in 'anti-hate' satire»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Twitter»։ mobile.twitter.com
- ↑ «Twitter»։ mobile.twitter.com
- ↑ Bloom, Nate (հուլիսի 10, 2007)։ «Interfaith Celebrities: Kyra Sedgwick, Baseball's Braun-y Interfaith Rookie and a Jewish Maori director»։ InterfaithFamily.com։ Վերցված է դեկտեմբերի 2, 2012
- ↑ Crucchiola Jordan (սեպտեմբերի 3, 2019)։ «The Jojo Rabbit Trailer Stars Taika Waititi As a Dancing Hitler»։ Vulture։ Վերցված է 2019-07-25
- ↑ «Taika Waititi, a Polynesian Jew, Will Play Hitler in His New Satirical Film»։ Kveller (անգլերեն)։ 2019-07-23։ Վերցված է 2019-07-25
- ↑ Brookes Emily (հունիսի 4, 2019)։ «Taika Waititi: My father was a gang member»։ Stuff.co.nz։ Վերցված է հունվարի 25, 2020
- ↑ Catherall Sarah (դեկտեմբերի 10, 2014)։ «My secret Wellington: Taika Waititi»։ Fairfax New Zealand
- ↑ Fisher Amanda (ապրիլի 14, 2011)։ «Victoria University honour for Taika Waititi»։ The Dominion Post։ Վերցված է հունվարի 25, 2020
- ↑ Waititi Taika (մայիսի 30, 2012)։ «Hello and welcome to Te Hinekāhu, a lovely little 12-day old girl who is gracing us with her presence. Nau mai ki te ao marama! Mauri ora!»
- ↑ Powley Kathryn (հունիսի 3, 2012)։ «Girl, not Boy, for director dad»։ The New Zealand Herald։ Վերցված է փետրվարի 5, 2015
- ↑ Girl, not Boy, for director dad
- ↑ «Taika Waititi Fan Page»։ World of Taika։ նոյեմբերի 27, 2010
- ↑ «Day One on Thor: Ragnarok»։ Taika Waititi։ հուլիսի 6, 2016։ Վերցված է մայիսի 6, 2018
- ↑ «Twitter»։ mobile.twitter.com
- ↑ Horton Perry (դեկտեմբերի 7, 2016)։ «The Captain is a Hilarious and Harrowing Hangover»։ Film School Rejects։ Վերցված է հուլիսի 31, 2017
- ↑ «Taika Waititi behind Disney script 'Moana'»։ The New Zealand Herald։ հոկտեմբերի 21, 2014։ Վերցված է հոկտեմբերի 8, 2015
- ↑ Film NZ (ապրիլի 3, 2017)։ «THE BREAKER UPPERERS BEGINS PRINCIPAL PHOTOGRAPHY»։ NZ FILM։ Վերցված է հուլիսի 31, 2017
- ↑ «'The Mandalorian' is described as Clint Eastwood in 'Star Wars'»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2019-04-15
- ↑ Sciretta Peter (մարտի 12, 2019)։ «Exclusive: Marvel Studios Producing 'What If' TV Series For Disney+»։ /Film։ Արխիվացված է օրիգինալից մարտի 30, 2019-ին։ Վերցված է ապրիլի 13, 2019
- ↑ «The Most Epic Safety Video Ever Made takes flight»։ media.newzealand.com։ հոկտեմբերի 23, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-09-ին։ Վերցված է օգոստոսի 9, 2018
- ↑ New Zealand Air (հոկտեմբերի 22, 2014)։ «The Most Epic Safety Video Ever Made #AirNZSafetyVideo»։ Air New Zealand։ Վերցված է հուլիսի 31, 2017
- ↑ «Tesco - Dot Com»։ themill.com։ Վերցված է օգոստոսի 9, 2018
- ↑ «Eagle vs Shark Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է օգոստոսի 2, 2017
- ↑ «Eagle vs Shark Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ օգոստոսի 2, 2017։ Վերցված է օգոստոսի 2, 2017
- ↑ «Boy Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է օգոստոսի 8, 2018
- ↑ «Boy Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ օգոստոսի 2, 2017։ Վերցված է օգոստոսի 2, 2017
- ↑ «What We Do in the Shadows Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է օգոստոսի 8, 2018
- ↑ «What We Do in the Shadows Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ օգոստոսի 2, 2017։ Վերցված է օգոստոսի 2, 2017
- ↑ «Hunt for the Wilderpeople Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է օգոստոսի 8, 2018
- ↑ «Hunt for the Wilderpeople Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ օգոստոսի 2, 2017։ Վերցված է օգոստոսի 2, 2017
- ↑ «Thor: Ragnarok Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է օգոստոսի 8, 2018
- ↑ «Thor: Ragnarok Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ օգոստոսի 2, 2017։ Վերցված է օգոստոսի 8, 2018
- ↑ «Jojo Rabbit Movie Reviews, Pictures»։ Rotten Tomatoes։ Վերցված է հոկտեմբերի 8, 2019
- ↑ «Jojo Rabbit Reviews, Ratings, Credits, and More at Metacritic»։ Metacritic.com։ Վերցված է հոկտեմբերի 8, 2019