Ջոել Քինաման (շվեդ.՝ Joel Kinnaman, լրիվ անունը Չարլզ Ջոել Նորդսթրեմ; նոյեմբերի 25, 1979(1979-11-25)[1], Ստոկհոլմ, Շվեդիա[2]), շվեդական ծագմամբ ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է դարձել Վիշապի դաջվածքով աղջիկը և Երեխա-44 ֆիլմերում մարմնավորած իր դերերով։ Ջոելի հայրը ամերիկացի է, իսկ մայրը՝ շվեդ։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 2002 թ-ից։

Ջոել Քինաման
Ծնվել է25.11.1979
ԾննդավայրՍտոկհոլմ, {{{2}}} Շվեդիա
ԿրթությունՍյոդրա Լատին
Քաղաքացիություն{{{2}}} Շվեդիա
ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ազգությունշվեդ
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
Մասնագիտությունդերասան
Ակտիվ շրջան2002 թ. — մինչ մեր օրերը
Համատեղ ապրող(ներ)Քելլի Գեյլ
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Քինամանը ծնվել է Ստոկհոլմում Բիթ և Սթիվ Քինամանների ընտանիքում։ Նրա մայրը հրեուհի է, իսկ հայրը ամերիկյան, անգլիական, իսպանական, շոտլանդական և գերմանական ծագում ունի, ով հեռացել է Միացյալ Նահանգներից Վիետնամի պատերազմի ժամանակ[3][4][5]։ Դրա պատճառով էլ նրա հայրը ուներ երկքաղաքացիություն` Միացյալ Նահանգների և Շվեդիայի[6]։ Նրա քույրը` Յուլիա Մելինդան, նույնպես դերասանուհի է[7]։ Քինամանը մեկ տարի անցկացրել է Տեխասում որպես ուսանող, ինչն օգնել է նրան կատարելագործել իր անգլերենի իմացությունը[8]։

Կարիերա խմբագրել

Դերասանական կարիերան Քինամանը սկսել է 2002 թվականից։ Հաջող էր Քինամանի դերը «Ձեր երակները» ֆիլմում և Յոհան Ֆալկեի մի քանի ֆիլմերում[9]։ «Հեշտ գումար» ֆիլմում նկարահանվելուց հետո նրա վրա ուշադրություն դարձրին ոչ միայն Շվեդիայում, այլ նաև ամբողջ աշխարհում[10]։ Որպեսզի հետագայում զարգացներ իր դերասանական կարիերան, Քինամանը գործակալ է վարձում ԱՄՆ-ում։ Այդ նույն գործակալը ներկայացնում էր նաև Ջոնի Դեփի շահերը։ 2010 թվականի գարնանը Քինամանի միջազգային նորամուտը եղավ «Фантом» ռուս-ամերիկյան ֆիլմում։ Այս ֆիլմի նկարահանումներն սկսվել են Մոսկվայում 2010 թվականին, իսկ պրեմիերան եղել է 2011 թվականի դեկտեմբերին։ 2011 թվականաի ապրիլի սկզբին Քինամանը հանդես է եկել որպես դետեկտիվ Սթիվեն Հոդլերի «Սպանություն» հեռուտասերիալում[11][12]։

Քինամանը «Թոր»[13] և «Խելագար Մաքսը. կատաղության ճանապարհ»[14] ֆիլմի գլխավոր դերակատարի հավակնորդներից էր։ Östran օրաթերթի հետ հարցազրույցում նա հայտարարել է.

«Ես շատ մոտ եմ եղել «Խելագար Մաքս» ֆիլմում դեր ստանալուն։ Կատարվեց ընտրություն իմ և երկու թեկնածուների միջև, որոնցից մեկը Թոմ Հարդերն էր, ով «Բրոնսոն» ֆիլմում խաղացել է գլխավոր դեր։ Ես ուղևորվեցի Լոնդոն և մոտավորապես վեց ժամ մասնակցեցի մի քանի դրվագների այլ դերասանների հետ։ Դրանից հետո ես ունեցա մի քանի դրվագ Ջորջ Միլլերի («Խելագա Մաքս» ֆիլմի բոլոր մասերի ռեժիսոր) հետ։ Նրանք (նկարահանող խումբ) շատ գոհ էին, սակայն նրանցից պահանջվում էր ավելին։ Բայց ինձ համար բավարար էր, որ իմ անունը փայլեց Թոմ Հարդերի անվան կողքին»։

«Թոր» ֆիլմում ընտրության վերաբերյալ Քինամանն ասել է.

«Նրանց պետք է սկանդինավյան ոճով մեկը։ Վերջապես եղավ ընտրություն հինգ թեկնածուների միջև, որոնցից մեկն Ալեքսանդր Սքարսգորդն էր։ Ցավոք սրտի, ես չկարողացա թռչել` ունկնդրելու Նաթալի Փորթմանին, և այդպես նրանք անցել էին «Հեշտ գումար» ֆիլմի նկարահանմանը»։

Քինամանը խոստովանում է, որ նա պատրաստ է աշխատել և հայտնի դառնալ ԱՄՆ-ում, ասելով.

«Ես ընդհանրապես չեմ զգում, որ պետք է ընդունեմ յուրաքանչյուր դեր միայն նրա համար, որ այդ ֆիլմը ամերիկյան է։ Ես փնտրում եմ այն, ինչ հետաքրքիր է, ես դեռ նորեկ եմ դերասանական խաղում և դրա համար պետք է անեմ այնպիսի բաներ, անգամ եթե կա ձախողման ռիսկ, այսինքն, երբ ամեն ինչ ձախողվում է` չնայած բոլոր ջանքերին»։

Անձնական կյանք խմբագրել

Նա հանդիպել է ամերիկացի դերասանուհի Օլիվեյ Մաննի հետ[15]։ 2014 թվականի կեսին Ջոելը սկսել է հանդիպել դաջվածքներ նկարող Քլեո Վոտտենստրոմի հետ։ 2016 թվականի ապրիլին զույգն ամուսնացել է։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարեթիվ Բնօրինակ անվանում Դեր
2006 Vinnarskallar Գուրրա
2005 Tjenare kungen Դիկան
2011-2014 The Killing Սթիվեն Հոլդեր
2011 The Girl with the Dragon Tattoo Քրիսթեր Մալմ
2011 The Darkest Hour Սքայլեր
2016 Suicide Squad Րիկ Ֆլագ
2005 Storm Բարմեն
2012 Snabba cash II Յոհան Վեսթլունդ
2013 Snabba cash - Livet deluxe Յոհան Վեսթլունդ
2010 Snabba cash Յոհան Վեսթլունդ
2009 Simon och Malou Ստեֆան
2012 Safe House Քելլեր
2015 Run All Night Մայք Քոնլոն
2014 RoboCop Ալեքս Մորֆի/ Րոբոքոփ
2012 Lola Versus Լյուկ
2015 Knight of Cups Էրրոլ
2009 Johan Falk: Vapenbröder Ֆրանկ Վագներ
2012 Johan Falk: Spelets regler Ֆրանկ Վագներ
2012 Johan Falk: Organizatsija Karayan Ֆրանկ Վագներ
2009 Johan Falk: Operation Näktergal Ֆրանկ Վագներ
2009 Johan Falk: National Target Ֆրանկ Վագներ
2009 Johan Falk: Leo Gaut Ֆրանկ Վագներ
2012 Johan Falk: Kodnamn: Lisa Ֆրանկ Վագներ
2009 Johan Falk: GSI - Gruppen för särskilda insatser Ֆրանկ Վագներ
2009 Johan Falk: De fredlösa Ֆրանկ Վագներ
2012 Johan Falk: Barninfiltratören Ֆրանկ Վագներ
2012 Johan Falk - De 107 patrioterna Ֆրանկ Վագներ
2009 I skuggan av värmen Էրիկ
2016 House of Cards Ուիլ Քոնվեր
2003 Hannah med H Անդրեաս
2016 Edge of Winter Էլլիոթ
2002 Den osynlige Քալլե
2006 Chiuhuahua Վիլլե
2015 Child 44 Վասիլիյ Նիկիտին
2008 Arn - Riket vid vägens slut Սվերքեր Կարլսսոն
2010 Arn Սվերքեր Կարլսսոն
2008 Andra Avenyn Գուստավ
2009 183 dagar Բայրոն

Ծանոթագրություններ խմբագրել