«Հրաշք կին 1984» (անգլ.՝ Wonder Woman 1984), սպասվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հինված է DC Comics-ի Հրաշք կին կերպարի վրա։ Այն համարվում է 2017 թվականի «Հրաշք կին» ֆիլմի սիքվելը և լինելու է «DC-ի ընդարձակ տիեզերք»֊ի ութերորդ ադապտացիան։ Ֆիլմի ռեժիսորը Փեթի Ջենքինսն է, իսկ սցենարիստներն են Ջենքինսը, Ջեոֆ Ջոնսը և Դեյվիդ Քալեմը։ Գլխավոր դերակատարներն են Գալ Գադոտը, Քրիս Փայնը և Քրիստեն Ուիգը։ Այն Հրաշք Կին կերպարի չորրորդ ներկայացումն է ֆիլմերում։ Նախորդները եղել են «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին», «Հրաշք կին» և «Արդարության լիգա» ֆիլմերը։

Հրաշք կին 1984
անգլ.՝ Wonder Woman 1984
Երկիր ԱՄՆ
Ժանրֆիլմ սուպերհերոսների մասին, մարտաֆիլմ[1], արկածային ֆիլմ[1], դրամա, ֆենթեզի ֆիլմ և ռազմական ֆիլմ
ՀիմքՀրաշք կին
Թվական2 հոկտեմբերի 2020 և 3 հոկտեմբերի 2020
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓեթի Ջենկինս[2]
ՊրոդյուսերՉարլզ Ռովեն, Դեբորիա Սնայդեր, Զակ Սնայդեր, Փեթի Ջենկինս և Գալ Գադոթ
Սցենարի հեղինակՓեթի Ջենկինս[2], Ջեֆ Ջոնս[2] և Դևիդ Քալլահամ[2]
ԴերակատարներԳալ Գադոթ[2], Քրիստեն Ուիգ[2], Պեդրո Պասկալ[2], Քրիս Փեյն[2], Լինդա Քարթեր[2], Սիա Ալիփուր[2], Նատաշա Ռոթուել[3], Ռոբին Ռայթ[3], Քոնի Նելսեն[3], Գաբրիելա Ուալդ[3], Ռավի Պատել[3], Քրիստոֆեր Փոլահա[3], Ամր Վակեդ[3] և Կամիլա Ռոհոլմ
ՕպերատորՄեթյու Ջենսեն
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՌիկ Փիրսոն
Պատմվածքի վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Թեմիսքիրա և Bialya?
Նկարահանման վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, Ալեքսանդրիա, Միացյալ Թագավորություն, Իսպանիա, Տեներիֆե, Ջորջթաուն, Fuerteventura? և ԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան
ԿինոընկերությունDC Studios և DC Entertainment[1]
Տևողություն151 րոպե
Բյուջե200 000 000 $
Շահույթ169 601 036 $[4], 46 801 036 $[4] և 16 701 957 $[4]
ՆախորդԳիշատիչ թռչուններ։ Զարմանալի պատմություն Հարլի Քուինի մասին և DC-ի ընդարձակ տիեզերք
ՀաջորդԲեթմեն և DC-ի ընդարձակ տիեզերք
Պաշտոնական կայքէջ
 Wonder Woman 1984 Վիքիպահեստում

Սիքվելի ստեղծման մասին խոսակցություններն սկսել են հունիսին՝ «Հրաշք կին» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո, իսկ որոշումը հաստատվել է մյուս ամսում։ Ֆիլմի նկարահանման շրջանը սկսել է 2018 թվականի հունիսին և տեղի են ունենալու Լևանսդենում գտնվող Warner Bros.֊ի ստուդիայում, Վաշինգտոնում, Հյուսիսային Վիրջինիայում, Լոնդոնում, Կանարյան կղզիներում և Իսպանիայի Ալմերիա քաղաքում։

«Հրաշք կին 1984» ֆիլմը նախատեսված է թողարկել Warner Bros. Pictures֊ի կողմից 2020 թվականի օգոստոսի 14-ին, RealD 3D և IMAX 3D ձևաչափերով։

Նախապատմություն խմբագրել

1980֊ականներին Դիանա Փրինսը կոնֆլիկտ է ունենում Սովետական Միության հետ Սառը պատերազմի ժամանակ, և գտնում է իր թշնամի Ընձայռուծին։

Դերասանական անձնակազմ խմբագրել

Անմահ կիսաստվածուհի, ամազոնյան արքայադուստր և մարտիկ։ Փրինսը ամազոնների թագուհի Հիպոլիտայի և օլիմպիական աստված Զևսի դուստրն է։

Ամերիկացի օդաչու և Դիանայի սիրային հետաքրքրությունը, ով ենթադրաբար մահացել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ[5]։

Բրիտանացի մարդաբան, ով Ուզկարտագա քաղաքը և հին ծիսակատարություն հայտնաբերելուց հետո դառնում է նրանց աստծու՝ Ընձառյուծի ավատարը[6][7]։ Ընձառյուծի լինելու է ֆիլմի բացասական կերպարը[8]։

Ֆիլմում նաև նկարահանվելու են Պեդրո Պասկալը, Նատաշա Ռոթուելը, Ռեյվի Պատելը և Գաբրիելա Ուայլդը, սակայն նրանց դերերը դեռ հայտնի չեն[9][10][11]։

Արտադրություն խմբագրել

 
Փեթի Ջենքինսը, Քրիս Փայնը, և Գալ Գադոտը 2018 թվականի San Diego Comic-Con֊ում

Զարգացում խմբագրել

Ըստ Գալ Գադոտի ստորագրած համաձայնագրի նրա պետք է մարմնավորեր Հրաշք կնոջը երեք ֆիլմում, սակայն նա ընդլայնեց այն[12]։ Առաջին ֆիլմի ռեժիսոր Փեթի Ջենքինսը, ով համաձայնվել էր նկարել միայն մեկ ֆիլմ, ցանկացավ լինել ֆիլմի սիքվելի ռեժիսորը[13][14]։ 2017 թվականի հունիսին կոմիքսների հեղինակ Ջեոֆ Ջոնսը Variety֊ին տված հարցազրույցում նշել է, որ նա և Ջենքինսը արդեն աշխատում են երկրորդ ֆիլմի սցենարի վրա[15][16]։ Փեթի Ջենքինսը հարցազրույցում նշել է, որ նա անպայման կլինի երկրորդ ֆիլմի ռեժիսորը[17]։ Դրանից հետո Ջենքինսը Թվիթթերում գրել է, որ դա հաստատված չէ, ուղղակի նա գաղափարներ և հույսեր ունի[18]։ 2017 թվականի հուլիսի 22֊ին, San Diego Comic Con֊ում հաստատվեց, որ Փեթի Ջենքինսը լինելու է ֆիլմի ռեժիսորը, և որ ֆիլմի անունը լինելու է «Հրաշք կին 2»[19][20][21]։ 2017 թվականի սեպտեմբերի 13֊ին «Անզսպելիները» ֆիլմի սցենարիստ Դեյվիդ Քելհեմը միացավ Ջենքինսին և Ջոնսին, ֆիլմի սցենարը գրելու համար[22]։ 2018 թվականի փետրվարի 28֊ին հայտարարվեց, որ ֆիլմի նկարահանվելու է IMAX տեսախցիկներով[23]։ 2018 թվականի մայիսի վերջերին Զաք Սնայդերը Vero֊ում հաստատեց, որ նա ու իր կինը՝ Դեբորա Սնայդերը, լինելու են ֆիլմի պրոդյուսերները[24]։ 2018 թվականի հունիսի 13֊ին հայտարարվեց, որ ֆիլմի անվանումը լինելու է «Հրաշք կին 1984»[5]։

Նախարտադրություն խմբագրել

Ֆիլմի նախարտադրությունը պաշտոնապես սկսել է 2017 թվականի դեկտեմբերին Միացյալ Թագավորությունում[25]։ 2018 թվականի ապրիլին հաստատվեց, որ ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենալու 1980֊ականներին[26][27]։ Ֆրանսիացի դիզայներ Ալին Բոնետոն վերադարձավ իր պաշտոնին ֆիլմի շարունակության համար, իսկ Լինդի Հեմինգը կրկին դարձավ ֆիլմի հագուստների դիզայնավորողը[28]։ Ռիչարդ Փիրսոնը լինելու է «Հրաշք կին 1984» ֆիլմի խմբագիրը[29]։

Քասթինգ խմբագրել

2017 թվականի սեպտեմբերին Գալ Գադոտը հայտարարեց, որ կրկնելու է իր դերը[30]։ 2018 թվականի փետրվարի 28֊ին հայտարարվեց, որ բանակցություններ են տարվում Կրիստեն Ուիգի հետ, Ընձառյուծի դերը կատարելու[6]։ Մարտին Փեթի Ջենքինսը հաստատեց, որ Ուիգը նկարահանվելու է ֆիլմում[7]։ Մարտին 28֊ին Պեդրո Պասկալը միացավ դերասանական անձնակազմին անհայտ դերով[9]։ Թվիթեր կայքի շնորհիվ Ջենքինսը հայտարարեց, որ Քրիս Փայնը կրկին մարմնավորելու է Սթիվ Թրևորին[31]։ 2018 թվականի հուլիսի 24֊ին հայտարարվեց, որ նա ֆիլմում նկարահանվելու է։ Հուլիսի 27֊ին հայտարարվեց, որ ֆիլմում նկարահանվելու են Ռեյվի Պատելը և Գաբրիելա Ուայլդը, բայց նրանց դերերը նույնպես անհայտ են[11]։

Նկարահանումներ խմբագրել

Նկարահանումները սկսել են 2018 թվականի հունիսի 13֊ին Ջորջթաունում[29][32][33]։ Նկարահանումները տեղի են ունեցել Լևասդենում գտնվող Warner Bros.֊ի ստուդիայում (Մեծ Բրիտանիա), Վաշինգտոնում, Հյուսիսային Վիրջինիայում (ԱՄՆ)[34][35][36][37]։ Հուլիսի կեսերին ֆիլմի արտադրությունը Միացյալ Նահանգներում ավարտվեց և նրանք տեղափոխվեցին Մեծ Բրիտանիա[38]։ Օգոստոսին նկարահանումները տեղի ունեցան Լոնդոնի մի շարք վայրերում[39][40]։ Օգոստոսին և սեպտեմբերին նկարահանումները տեղի են ունենալու Կանարյան կղզիներում[41][42][43] և Ալմերիա քաղաքում (Իսպանիա)[44]։

Թողարկում խմբագրել

«Հրաշք կին 1984» ֆիլմը նախատեսված է թողարկել Warner Bros. Pictures֊ի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 2-ին, RealD 3D և IMAX 3D ձևաչափերով[45]։ Նախկինում ֆիլմը նախատեսված էր թողարկել 2020 թվականի հունիսի 6֊ին[46]։

Մարկետինգ խմբագրել

2018 թվականի հունիսի 22֊ին հայտարարվեց, որ Գալ Գադոտը գնալու է San Diego Comic-Con, որպեսզի ներկա գտնվի Warner Bros․֊ի DC֊ի ներկայացմանը։ Հայտարարվել է նաև, որ ֆիլմից մի հատված ցուցադրվելու է.[47]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Full Cast & Crew(բազմ․) — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 Box Office Mojo — 1999.
  5. 5,0 5,1 «'Wonder Woman 1984' First Look: Gal Gadot and Patty Jenkins Reunite, While Chris Pine Makes Surprise Return». IndieWire. 2018 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  6. 6,0 6,1 «Kristen Wiig Being Lassoed For Villain Role On 'Wonder Woman 2'». Deadline. 2018 թ․ փետրվարի 28. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  7. 7,0 7,1 «Kristen Wiig will star in 'Wonder Woman' sequel as the Cheetah, Patty Jenkins confirms». The Washington Post. 2018 թ․ մարտի 9. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  8. «The Bad Guys Are Inheriting the DC Universe». 2018 թ․ հունիսի 8. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  9. 9,0 9,1 «'Narcos' Star Pedro Pascal Lands Key Role in 'Wonder Woman' Sequel (EXCLUSIVE)». Variety. 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  10. «'Insecure' Star Natasha Rothwell Joins 'Wonder Woman' Sequel». TheHollywoodReporter. 2018 թ․ հուլիսի 24. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  11. 11,0 11,1 «Ravi Patel & Gabriella Wilde Boarding 'Wonder Woman 1984'». Deadline. 2018 թ․ հուլիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  12. «Wonder Woman Sequel Details Emerge, And More Movie News». Rotten Tomatoes. 2017 թ․ հունիսի 9. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  13. «'Wonder Woman' Director Patty Jenkins Not Signed for Sequel». The Hollywood Reporter. 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  14. Goldberg, Matt (2017 թ․ հունիսի 5). «Wonder Woman 2 Setting Will Take Diana To America». Collider. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  15. «DC Film's Jon Berg, Geoff Johns on Success of 'Wonder Woman' and Sequel Plans (EXCLUSIVE)». Variety. 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  16. «Patty Jenkins Developing 'Wonder Woman' Sequel (EXCLUSIVE)». Variety. 2017 թ․ հունիսի 20. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  17. «BREAKING: Patty Jenkins Confirms She's Directing the Wonder Woman Sequel». Advocate. 2017 թ․ հունիսի 29. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  18. «Patty Jenkins Backtracks Her Wonder Woman 2 Confirmation». CinemaBlend. 2017 թ․ հունիսի 30. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  19. «Warner Bros. Officially Announces Wonder Woman Sequel». Screen Rant. 2017 թ․ հուլիսի 22. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  20. «Warner Bros Confirms DC Universe Pic Titles: 'Wonder Woman II', 'Flashpoint' & More – Comic-Con». Deadline. 2017 թ․ հուլիսի 22. Վերցված է 2017 թ․ հուլիսի 23-ին.
  21. «'Wonder Woman' Sequel: Patty Jenkins Officially Set to Return as Director». The Hollywood Reporter (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  22. «'The Expendables' Writer Joins Patty Jenkins, Geoff Johns to Write 'Wonder Woman 2' (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  23. «IMAX (IMAX) Q4 2017 Results – Earnings Call Transcript». 2018 թ․ փետրվարի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  24. «Updates On Incredibles 2, Supergirl, The Expanse, and More». io9. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.
  25. «Director Patty Jenkins Confirms 'Wonder Woman 2' Is in Pre-Production». PursueNews.com. 2017 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  26. «Director Patty Jenkins teases more details of "Wonder Woman 2" storyline». NME. 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  27. «Patty Jenkins Confirms Wonder Woman 2 Is Set in The '80s». ScreenRant. 2018 թ․ ապրիլի 24. Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին.
  28. «Production Designer Aline Bonetto Returns For 'Woman Woman 2'». OmegaGround. 2018 թ․ մայիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  29. 29,0 29,1 «Cameras Roll on Warner Bros. Pictures' 'Wonder Woman 1984'». Business Wire. 2018 թ․ հունիսի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  30. «Patty Jenkins Closes Deal to Direct 'Wonder Woman' Sequel (EXCLUSIVE)». Variety. 2017 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  31. «Patty Jenkins on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 18-ին.
  32. «'Wonder Woman 2' Working Title Revealed – Teases Villain?». OmegaGround. 2018 թ․ փետրվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 7-ին.
  33. Ritman, Alex (2018 թ․ փետրվարի 19). «5 London Studios Hollywood Loves». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  34. «'Wonder Woman 2' to film at Alexandria's dead Landmark Mall». Washington Business Journal. 2018 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  35. «'Wonder Woman 2' Reportedly Shooting Stateside This Summer». Heroichollywood.com. 2018 թ․ մարտի 18. Վերցված է 2018 թ․ մարտի 18-ին.
  36. «Wonder Woman 2 to Film in Georgetown». The Georgetown Metropolitan. 2018 թ․ մայիսի 24. Վերցված է 2018 թ․ հունիսի 4-ին.
  37. «'Wonder Woman 2' Starring Gal Gadot Open Casting Call». ProjectCasting.com. 2018 թ․ հունիսի 14. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  38. «Pedro Pascal Heads To London To Film 'Wonder Woman 1984'». Heroic Hollywood. 2018 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
  39. «New Set Photos Reveal 'Wonder Woman 1984' Now Filming In London». Heroic Hollywood. 2018 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  40. «Exclusive: 'Wonder Woman 1984' to film at Royal College of Physicians in London (photo)». Batman-News. 2018 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  41. «Tenerife will be one of the filming locations for the next Wonder Woman movie». 2018 թ․ ապրիլի 20. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  42. «El rodaje de 'Wonder Woman' desembarca a finales del verano». Canarias7 (in Spanish). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  43. «Una superproducción para Fuerteventura». Canarias7 (in Spanish). 2018 թ․ մարտի 25. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին. {{cite web}}: Text "first" ignored (օգնություն)
  44. «'Wonder Woman 1984' rodará en Almería este verano». Filmand (in Spanish). 2018 թ․ հունիսի 15. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  45. «'Wonder Woman 2' Release Date Moved Up 6 Weeks». The Hollywood Reporter. 2017 թ․ նոյեմբերի 13. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
  46. «'Wonder Woman 2' Sets Release Date». The Hollywood Reporter. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  47. «Gal Gadot and 'Wonder Woman 1984' Planned As Warner's Big Comic-Con Surprise». Deadline (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ հունիսի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրաշք կին 1984» հոդվածին։