«Իմ երեխաները» (ռուս.՝ Дети мои), ռուս գրող Գուզել Յախինայի վեպը, որը լույս է տեսել 2018 թվականի մայիսին[1][2]։ «Իմ երեխաները» վեպը պատմություն է նախկինում ԽՍՀՄ-ում բնակված ռուս-գերմանացի դպրոցական ուսուցչի մասին։

Իմ երեխաները
ռուս.՝ Дети мои
ՀեղինակԳուզել Յախինա
Տեսակգիրք
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
ՀրատարակիչԱՍՏ
Հրատարակման տարեթիվ2018
ԳՄՍՀ978-5-17-107766-2

Լույս ընծայման պատմություն խմբագրել

Գուզել Յախինան պատմում է, որ «Իմ երեխաները» վեպը գրելը իր համար ուղեկցվել է ընթերցողների կողմից ճնշմամբ և սպասումներով իր նախորդ` «Զուլեյխան բացում է աչքերը» վեպի հաջողությունից հետո[3]։ Նա մի քանի անգամ կրկին գրել է ամբողջական գլուխներ, հնարել սյուժեներ և կերպարներ։ Երկար ժամանակ նրան թվում էր, որ վեպի ուրվագրերը ավելի շատ հիշեցնում են «Զուլեյխա»-ին, մի քանի նախկին տարբերակներում գլխավոր հերոսը թաթար տղան է, որը բնակվում է պովոլժյան գերմանացիների ընտանիքում[4][5][6]։ Նրա խոսքերով երկրորդ վեպի գրելուց առաջ վախի զգացումը «ներթափանցել է տեքստի մեջ և դարձել հիմնական գծերից մեկը»[5], իսկ «վախի հաղթահարումը» դարձել է գրքի հիմնական մոտիվը[3]։ Գիրքը գրվել է երկու տարում[7]։

Ըստ Յախինի` վեպում միավորել են նրան հարազատ թեմաներ, գերմանական մշակույթը և Վոլգան, ինքը մեծացել է պովոլժյան քաղաքում` Կազանում[6]։

2018 թվականի փետրվարին Forbes ամսագիրն առաջիկա վեպը ընդգրկել է «2018 թվականի 20 գլխավոր գրքերի» ցուցակում[3]։

2018 թվականի ապրիլի 14-ին, մինչև հրապարակումը, «Իմ երեխաները» վեպի երեք հատված օգտագործվել են «Ընդհանուր թելադրություն» ակցիայի ընթացքում[1]։ Յախինան խմբագրել է հատվածները հատուկ ակցիայի համար[4]։ «Ընդհանուր թելադրության» մասնակիցներից մեկը Մինսկում հայտարարել է, որ հանձինս վեպի պրոտագոնիստի (գլխավոր հերոսի) ճանաչել է Բախ ազգանունով պովոլժիեի գերմանացի իր պապիկին։ Յախինան պատմել է, որ դա զուգադիպություն է, վեպի բոլոր հերոսները մտացածին են[2]։

2019 թվականի օգոստոսին գիրքը լույս է տեսել գերմաներեն լեզվով։ Գերմաներեն տարբերակում «Իմ երեխաները» վեպի անվանումը փոխվել է, դառնալով «Վոլգայի երեխաները» (գերմ.՝ Wolgakinder )[8]:

Էկրանարկում խմբագրել

2018 թվականին՝ վեպի լույս տեսնելուց հետո, Յախինան պայմանագիր է ստորագրել վեպի մոտիվներով լիամետրաժ ֆիլմի ստեղծման վերաբերյալ։ Էկրանավորման ռեժիսոր պետք է դառնար Ալեքսեյ Ուչիտելը[9]։

Սյուժե խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում` 1920—1930-ական թվականներին[10]։ Վեպի պրոտագոնիստը գյուղական ուսուցիչ պովոլժիեի գերմանացի Յակոբ Բախն է, ով մեկուսացված խուտորում բնակվում է իր աղջկա հետ և գրում է հեքիաթներ[3]։ Մի անգամ նրա մոտ է գալիս անծանոթ Գրիմմը` առաջարկելով դառնալ իր աղջկա` Կլարայի դասուսույցը։ Սկզբում Բախին դուր չի գալիս Վոլգայի մյուս ափի մռայլ խորհրդավոր միջավայրը, որտեղ գտնվում էր Կլարայի տունը, բայց ի վերջո նա շարունակում է բնակվել նրա հետ և պաշտպանել նրան[1]։ Այստեղ ժամանակի ընթացքում նրա շուրջը տեղի են ունենում Պովոլժիեյի այդ ժամանակվա պատմական իրադարձությունները` Քաղաքացիական պատերազմը, 1932-1933 թվականների սովը, կոլեկտիվացումը[5]։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

«Իմ երեխաները» լի է գերմանական դասական հեքիաթներին կատարված բազմաթիվ հղումներով[1][5], քննադատները այդտեղ գտել են նաև հղումներ ֆենտեզի–գրականությանը, մասնավորապես Ջոն Թոլքինի ստեղծագործություններին[10]։ Ինքը Յախինան պատմում է, որ իր համար դա «գիտակցության առասպելաբանության» մասին պատմություն է, պրոտագոնիստը, ռուս գերմանացին իր հետ կատարվող իրադարձություններում գտնում է հեքիաթներում և առասպելներում իրեն ծանոթ գծեր[3]։

  ...Բազմաթիվ իրադարձություններ վեպում ոգեշնչված են գերմանական հեքիաթներով և լեգենդներով։ Իսկ ինձ համար գերմանական հեքիաթը եղել է խորհրդային հեքիաթի մասին պատմելու միջոց, որը 1920 ական թվականների կեսերին շատերին թվում է թե կիրականանա,բայց պարզվեց որ այն չի իրականանա, կամ էլ կիրականանա բավականին աղավաղված դաժան միջոցներով։ Այդ պատճառով էլ հեքիաթների գրքի երկրորդ մասում այն իրականանում է դաժան, սոսկալի և արյունալի։ Եվ գերմանական հեքիաթը դառնում է տեքստի գլխավոր փոխաբերությունը։
- Գուզել Յախինա[11]
 

Ի տարբերություն Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» նախորդ վեպի, «Իմ երեխաները» չի ներկայացվում որպես պատմավեպ[5][10]։ Յախինան պատմում է, որ վեպը գրելիս ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի պովոլժիեյի գերմանացիների վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր, վեպում ի հայտ են գալիս ԽՍՀՄ-ում 1920-1930-ական թվականներին պովոլժիեյի գերմանացիների մշակութի ամբողջական իրական տարրեր[4][5]։ Նրա խոսքերով, գլխավոր գործող անձիք` Յակոբ Բախը, իր դուստրը և անապաստան Վասկան ամբողջությամբ մտացածին են, իսկ երկրորդական հերոսները ոգեշնչվել են 1928 թվականի «Մարտին Վագներ» ֆիլմի կերպարներից և գործող անձանցից, որտեղ պատմվում է պովոլժիեյի գերմանացիների կոլեկտիվացման մասին։ Սկզբում Յախինան ցանկանում էր գլխավոր սյուժե դարձնել պովոլժիեի գերմանացիների արտաքսումը, սակայն գրքի վերջնական տարբերակում արտաքսումը հիշատակվում է միայն վերջաբանում, վեպի գործողությունները տեղի են ունենում մինչև տեղահանության սկսվելը։ Նա պատմում է նաև, որ «Իմ երեխաներ»-ում փորձել է խորությամբ բացահայտել «Զուլեյխա»-ում բարձրացվող թեմաները` մարդու փոխհարաբերությունները պետության հետ, «փոքր մարդու» տեղը մեծ պատմության մեջ, մարդու ներքին և արտաքին ազատությունը, հայրերի և որդիների հարաբերությունները։

Յախինայի խոսքերով գրքի չորս գլուխները նվիրված են Իոսիֆ Ստալինին և գրվել է նրա տեսանկյունից։ Այդ գլուխներից նա սկսել է գրել վեպը։

Պարգևներ խմբագրել

2019 թվականի դեկտեմբերին Յախինայի «Իմ երեխաները» վեպը դարձավ «Իվո Անդրիչի» գրական մրցանակի դափնեկիր «Լավագույն գրքի համար» անվանակարգում[12]։  Նույն ամսում ժյուրիի քվեարկության արդյունքներով վեպը գրավեց 3-րդ տեղը «Մեծ գիրք» գրական մրցույթում[13] և հաղթեց լավագույն գրքի համար ժողովրդական քվեարկության արդյունքներով[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Константин Мильчин (2018 թ․ մայիսի 11). «Немецкие страшные сказки в Поволжье: "Дети мои", новый роман от автора "Зулейхи"». ТАСС. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  2. 2,0 2,1 Дарья Ломоновская (2018 թ․ ապրիլի 25). «Минчанка узнала своего дедушку в романе писательницы Гузель Яхиной». Комсомольская правда. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Наталья Ломыкина (2018 թ․ փետրվարի 20). «20 главных книг 2018 года: от Иванова и Минаева до Янагихары и Бегбедера». Forbes (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 Анастасия Скорондаева (2018 թ․ ապրիլի 10). «Гузель Яхина: по правилам «диктатора»». Российская газета (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Дарья Субботина (2018 թ․ մայիսի 11). «Гузель Яхина о втором романе «Дети мои»: Писать начала с глав о Сталине». Вечерняя Казань. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  6. 6,0 6,1 «Гузель Яхина о своем втором романе и советском прошлом». Реальное время (ռուսերեն). 2018 թ․ մայիսի 10. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  7. Иван Шипнигов (2018 թ․ հունիսի 1). ««„Дети" — роман о молчащем поколении»». Нож (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  8. «Роман Гузель Яхиной «Дети мои» перевели на немецкий язык, изменив название на «Дети Волги»». Татар Информ (ռուսերեն). 2019 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  9. «Режиссер Алексей Учитель экранизирует роман Гузель Яхиной «Дети мои»». Аргументы и Факты. 2019 թ․ փետրվարի 22. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  10. 10,0 10,1 10,2 Галина Юзефович (2018 թ․ մայիսի 6). «Гузель Яхина выпустила роман о поволжском немце «Дети мои». С отсылками к Толкиену». Meduza. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  11. «Гузель Яхина рассказала о своем новом романе». Московский Комсомолец (ռուսերեն). 2018 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  12. Александр Борисов (2019 թ․ դեկտեմբերի 13). «Россиянка Гузель Яхина удостоена литературной награды имени Иво Андрича». Российская газета (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  13. Михаил Визель (2019 թ․ դեկտեմբերի 10). «Названы лауреаты премии "Большая книга"». Российская газета (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.
  14. «Роман Гузель Яхиной "Дети мои" победил в голосовании "Большой книги"». РИА Новости (ռուսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.