Զուլեյխան բացում է աչքերը

Գուզել Յախինայի վեպը

«Զուլեյխան բացում է աչքերը» (ռուս.՝ «Зулейха́ открывает глаза»), ռուս գրող Գուզել Յախինայի վեպը 1930-ական թվականների կուլակաթափության վերաբերյալ։ Վեպը հրապարակվել է 2015 թվականին[1]։ Վեպի հիման վրա 2019 թվականին նկարահանվել է 8-մասանոց ֆիլմ, որի գլխավոր դերում հանդես է եկել Չուլպան Խամատովան[2]։

Զուլեյխան բացում է աչքերը
ռուս.՝ Зулейха открывает глаза
ՀեղինակԳուզել Յախինա
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Հրատարակման տարեթիվմայիս 2015

ՍյուժեԽմբագրել

«Զուլեյխան բացում է աչքերը» վեպի գործողությունները սկսվում են 1930 թվականին, թաթարական գյուղում։ 1930 թվականի ձմռանը սպանում են գեղջկուհի Զուլեյխայի ամուսնուն, իսկ նրան հարյուրավոր այլ գաղթականների հետ ջեռուցվող վագոնով ուղարկում են Սիբիր, տաժանակիր աշխատանքների։ Վեպի երկրորդ մասում պատմվում է Անգարայի ափերը աքսորվածների կենցաղի մասին,որոնք բնակվում են լքված տայգայում, առանց սննդի, ապաստանի և տաք հագուստի։ Տարբեր ազգությունների դավանանքի և ճակատագրի մարդկանց վիճակված էր համատեղ պայքարել և գոյատևել դաժան բնության և նոր կարգերի պայմաններում[3]։

ՊատմությունԽմբագրել

ՆախապայմաններԽմբագրել

Կուլակաթափ արվածների ճակատագրի թեման և աքսորաբնակների կյանքը հետաքրքրում էր Յախինային իր տատիկի պատմությունների շնորհիվ, որը իր կյանքի մեծ մասը անցկացրել էր Սիբիրի աքսորավայրերում։ Սակայն նրա կենսագրությա իրական դրվագներ վեպում չկան, տեքստը ստեղծվել է մեծ մասսամբ կուլակաթափ արված այլ մարդկանց հուշերի հիման վրա։ Բոլոր պատմությունները միավորում են 1930-1946 թվականներն ընկած ժամանակահատվածը[4]։

Գիրքը գրելու նախապատրաստական աշխատանքները տևեցին երկու տարի, ևս ութ ամիս պահանջվեց տեքստի վրա անմիջական աշխատանքների կատարման համար[4][5]։

Սեմրուկ հատուկ աքսորավայրի նախատիպ դարձավ Պիտ-Գորոդոկ աշխատանքային ավանը, որտեղ մանկության տարիներին բնակվել էր հեղինակի տատիկը։ 1994 թվականից ավանը դադարեց գոյություն ունենալ և ըստ Յախինայի 1997 թվականից այն այլևս չկա քարտեզի վրա, բայց նախկին բնակիչները և նրանց երեխաները նշում էին ավանի հիշատակի օրը, ամեն տարի ամռանը այցելելով տեղական գերեզմանատուն[4][5]։

Գործող անձիքԽմբագրել

  • Զուլեյխա - գեղջկուհի, վեպի գլխավոր հերոսուհի
  • Մուրթազա - Զուլեյխայի ամուսինը
  • Ուպիրիխա - Մուրթազի մայրը
  • Իվան Իգնատով - բոլշևիկ, Սեմրուկ ավանի ղեկավարներից մեկը, Մուրթազին սպանողը
  • Յուզուֆ - Զուլեյխայի և Մուրթազի որդին
  • Պրոֆեսոր Լեյբե
  • Նկարիչ Իկոննիկով
  • Սումլինսկի
  • Իզաբելլա Լեոպոլդովնա
  • Լուկկա
  • Վասիլի Գորելով
  • Զինովի Կուզնեց

ՀրապարակումներԽմբագրել

Սկզբում «Զուլեյխա»-ի տեքստը գրվել է սցենարի տեսքով Կինոյի մոսկովյան դպրոցի համար` որպես ուսումնական աշխատանք։ Վեպի տեսքով պատմությունը ստացել է սյուժեի և վերջաբանի զարգացման այլ ռիթմ[5]։

Վեպի մի հատվածի առաջին տպագրությունը կայացել է 2014 թվականին «Сибирские огни» ամսագրի մայիսյան համարում։ Ամսագրի գլխավոր խմբագրի պարտականությունները կատարող Վիտալի Սերոկլինովը հրապարակել է հատվածը ձեռագիրը ստանալուց հետո երկու շաբաթվա ընթացքում։ Մինչ այդ հեղինակը տեքստը ուղարկել է 13 այլ հրատարակչությունների և բազմաթիվ ամսագրերի խմբագրությունների[5]։ «Նա ոգևորեց ինձ», հիշում է հեղինակը, «ես այդքան էլ չէի հասկանում տեքստի մակարդակը։ Այո, եղան արձագանքներ ծանոթներից, բայց ինձ համար կարևոր էր գրական աշխարհից ինչ որ մեկի անդրադարձը»[6][7][8]։

Հեղինակ այսպես է արձագանքել իր վեպին`

  Ես ցանկանում էի տեղ հասցնել այն միտքը, որ նույնիսկ ամենամեծ լեռան վրա կարող է թաքցված լինել ապագա երջանկության հացահատիկը։ […] Մեծ հաշվով սա գիրք է առասպելաբանական գիտակցության հաղթահարման մասին։ Կարևոր չէ տղամարդկային թե կանացի[5]։  


ԲեմադրություններԽմբագրել

2017 թվականին Բաշկիրական դրամատիկական թատրոնի կողմից վեպը բեմադրվեց որպես ներկայացում (ռեժիսոր` Այրատ Աբուշահմանով)։ 2019 թվականին այդ բեմադրությունը դարձավ Գուզել Յախինայի «Զուլեխան բացում է աչքերը» վեպի բեմական ներկայացմանը նվիրված «Ոսկե դիմակ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնի հատուկ մրցանակի դափնեկիր հետևյալ անվանակարգերում`

  • «Մեծ ձևի լավագույն ներկայացում»
  • «Լավագույն ռեժիսոր» (Այրատ Աբուշահմանով)
  • «Լավագույն կանացի դեր» (Ռիմմա Կագրամանովա)
  • «Նկարչի լավագույն աշխատանք» և «Նկարչի լավագույն աշխատանք տարազի գծով» (Ալբերտ Նեստերով)
  • «Նկարչի լավագույն աշխատանք լուսավորության գծով» (Իլշատ Սայախով)

Քննադատների արձագանքներԽմբագրել

Ռուս քննադատները ոչ միանշանակ են արձագանքել Յախինայի վեպի դեբյուտին, ըստ էության այն համեմատելով Զախար Պրիլեպինի «Մենաստան»-ի հետ[9]։

«Российская газета»-ի մեկնաբան Պավել Բասինսկին այսպես է բնութագրել վեպը` «Գուզել Յախինայի գրելու ոճը բուռն է։ Կարճ նախադասություններ, նվազագույն նկարագրություններ, չկա ոչինչ ավելորդ»[10]։

Յուրի Պոլյակովը քննադատել է վեպը լույս տեսնելուց անմիջապես հետո` «Զուլեխան բացում է աչքերը» առաջին գիրքը, որը նախորդ տարում ստացել էր «Մեծ գրքի» գլխավոր մրցանակը։ Դա ուղղակի զավեշտալի է։ Հերոսուհին` անգրագետ թաթար կինը, որը գործնականում ապրում է կենսաբանական բնազդների մակարդակում, ինչ որ պահի նայում է քարտեզին և այնտեղ տեսնում վարդագույնի նողկալի էությունը (Խորհրդային Միություն), որը դեպի իրեն է ձգում նրա շոշափուկները… Ներողություն, ինչ քարտեզի մասին է խոսքը։ Չէ որ նա անգրագետ կին է։ Նա նույնիսկ չգիտի, թե որտեղ է գտնվում Ռուսաստանը։ Բայց հեղինակը թքած ունի գեղարվեստականության վրա, նրան ուղղակի անհրաժեշտ է արտահայտել իր բացասական վերաբերմունքը ԽՍՀՄ-ի նկատմամբ … Ինչի համար, հարգելի ընկեր թաթարներ, դուք պետականություն էք ձեռք բերել ԽՍՀՄ-ի շրջանակներում։ Ցարական կայսրությունում թաթարները պետականություն չեն ունեցել, նրանք այն կորցրել են Իվան Գրոզնիի օրոք և գոյություն են ունեցել որպես մուսուլմանական կրոնադավանական համայնք։ Եվ հենց այդպիսի գրքերն են ստանում մրցանակներ։ Նրանք անօգնական են»[11]։

Քննադատ Ռուսլան Այսինը վեպը գնահատել է որպես անհոգիության և դավաճանության գովաբանություն[12]։

Թաթար հասարակական գործիչ և դրամատուրգ Ռաբիտ Բատուլլան հանդես է եկել ընդդեմ նրա, որ Յախինային անվանեին թաթար բանաստեղծուհի, նշելով, որ հեղինակը չի գրում թաթարերեն լեզվով և որ գործող անձինք մտացածին են և անճշմարտանման, իսկ թաթարական կենցաղի և ավանդույթների նկարագրությունը չեն համապատասխանում իրականությանը և համարվում են ողջ թաթար ժողովրդի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում։

Քննադատորեն է արձագանքել նաև Կլարա Բալտինան` Գ. Յախինային անվանելով «արհեստականորեն ստեղծված և իշխանությունների կողմից բարեհաճորեն խրախուսվող գրական կերպարներից» մեկը։ «Վեպի լեզուն առաջին կեսում բացահայտ պարզունակ է։ Հեղինակը չի գրում, այլ ուղղակի վերապատմում է սյուժեն, ինքը տեքստը չի կպչում։ Հեղինակի մոտ իրականում բացակայում է այն, ինչը ընդունված է անվանել հեղինակային ոճ»[13]։

Ազդեցությունը մշակույթի վրաԽմբագրել

2017 թվականի դրությամբ թարգմանվել է 18 լեզվով, բեմադրվել Բաշկիրական դրամատիկական թատրոնում[14]։ «Россия 1» հեռուստաալիքի համար համանուն սերիալի արտադրությամբ զբաղվել է «Русское» կինոընկերությունը[15]։ 2020 թվականի ապրիլի 13-ին «Россия 1» հեռուստաալիքը ցուցադրել է համանուն սերիալի առաջին սերիան։ Գլխավոր դերում հանդես է եկել Չուլպան Խամատովան։ Սերիալում նկարահանվել են նաև Յուլիա Պերեսիլդը, Սերգեյ Մակովեցկին, Ռոման Մադյանովը, Եվգենի Մորոզովը, Ելենա Շևչենկոն, Ալեքսանդր Բաշիրովը, Ռամիլ Սաբիտովը, Ռոզա Խայրուլլինան և այլ դերասաններ։ Ֆիլմի ռեժիսորն է Եգոր Անաշկինը[16]։

ՊարգևներԽմբագրել

  • «Մեծ գիրք» գրական մրցանակ, 2015[17]
  • «XXI դար» անվանակարգի «Յասնայա Պոլյանա» գրական մրցանակ, 2015[18]
  • «Տարվա գիրք» գրական մրցանակ, 2015[19]
  • «Ընթերցողի մրցանակ» գրական մրցանակ, 2017[20]

ՀրատարակություններԽմբագրել

Ռուսերեն

  • Яхина Г. Ш. Зулейха открывает глаза: роман. — [Худож.: Андрей Рыбаков. Предисл. Людмила Евгеньевна Людмилы]. — М: АСТ, редакция Елены Шубиной, 2015. — 508 с. ISBN 978-5-17-090436-5
  • Яхина Г. Ш. Зулейха открывает глаза: роман. — [Худож.: Андрей Рыбаков. Предисл. Людмилы Улицкой]. — М: АСТ, ред. Елены Шубиной, печ. 2016. — 508 с. — 10 000 экз. ISBN 978-5-17-090436-5
  • Яхина Г. Ш. Зулейха открывает глаза: роман. — М: АСТ, Ред. Елены Шубиной, 2019. — 508 с. — 50 000 экз. (Проза Гузель Яхиной) ISBN 978-5-17-090436-5

Թաթարերեն լեզվով

  • Яхина Г. Ш. Зөләйха күзләрен ача: роман. [русчадан Ф. Тарханова тәрҗ.]. — Казан: Татарстан китап нәшрияты, 2016. — 510 с. — 1000 экз. — ISBN 978-5-298-03158-5

Ձայնագրություն

  • Яхина Г. Ш. Зулейха открывает глаза : аудиокнига [Звукозапись]. Читает Елена Калабина. — М: АСТ, cop. 2016. — 1 электрон. опт. диск (MP3). (Аудиокнига mp3)

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Зулейха открывает глаза» Гузель Яхиной — сильный дебютный роман о раскулаченной татарке
  2. ЗУЛЕЙХА ОТКРЫВАЕТ ГЛАЗА (2019)
  3. Женская проза. Обзор Галины Юзефович
  4. 4,0 4,1 4,2 Кочарова А. (2016-03-01)։ «Гузель Яхина: для меня не было выбора, о чем писать»։ РИА Новости։ Վերցված է 2017-09-24 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Гузель Яхина о своей книге «Зулейха открывает глаза», бабушке и сценариях»։ Афиша Daily։ 2016-02-24։ Վերցված է 2017-10-04 
  6. Сабурова Ольга. Гузель Яхина: Пришлось бросить хорошую работу // Собеседник. — 2016. — № 12.
  7. Автор бестселлера 2015 года «Зулейха открывает глаза» Гузель Яхина ответила на вопросы читателей // Алтайская правда. — 2016.
  8. Яхина Гузель. Зулейха открывает глаза // Сибирские огни. — 2014. — № 5.
  9. Ольга Брейнингер. Суровое «Барокко»: Новый исторический роман
  10. Невероятное. Очевидное
  11. Юрий Поляков: Я уверен, что существует ген патриотизма!
  12. Серая мышь Зулейха (ч.2)
  13. К.Балтина. С широко закрытыми глазами.
  14. Зулейха Открывает Глаза
  15. BFM.ru։ «По бестселлеру «Зулейха открывает глаза» снимут сериал»։ BFM.ru - деловой портал (ռուսերեն)։ Վերցված է 2018-08-28 
  16. «Маковецкий и Пересильд вошли в актерский состав сериала «Зулейха открывает глаза»»։ Газета.Ru։ Վերցված է 2018-08-28 
  17. «Лауреатом «Большой книги» стала писательница Гузель Яхина»։ IZ.RU։ 2015-12-10։ Վերցված է 2021-02-02 
  18. Светлана Вовк (2015-10-28)։ «Гузель Яхина с романом "Зулейха открывает глаза" стала лауреатом премии "Ясная Поляна"»։ ТАСС։ Վերցված է 2021-02-02 
  19. Татьяна РЯБИНИНА | Сайт «Комсомольской правды» (2016-11-13)։ «Гузель Яхина: «Хочу, чтобы в фильме «Зулейха открывает глаза» сыграла Чулпан Хаматова»» (ռուսերեն)։ KP.RU - сайт «Комсомольской правды»։ Վերցված է 2019-12-11 
  20. «Премия Читателя Российская государственная библиотека для молодежи»։ www.rgub.ru։ Վերցված է 2019-12-11