Իթակա (Նյու Յորք)
քաղաք
Իթակա (անգլ.՝ Ithaca [ˈɪθəkə], հունական Իթակա կղզու պատվին[1]), քաղաք՝ տեղակայված Կեյուգա կղզու հարավային ափին (անգլ.՝ Cayuga lake), առաջինը՝ երկարությամբ և երկրորդը՝ սառցե Ֆինգեր կղզիների շարքում՝ Նյու Յորք նահանգի կենտրոնում։ Քաղաքը ավելի հայտնի է նրանով, որ այնտեղ է գտնվում Բաղեղի լիգայի կազմի մեջ մտնող Կոռնելի համալսարանը, որտեղ սովորում է գրեթե 20000 ուսանող (դրանց մեծ մասը՝ Իթակայի ճամբարում)[2][3]։
Բնակավայր | ||
---|---|---|
Իթակա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Հիմնադրված է | 1888 թ. | |
Մակերես | 15,727155 կմ² | |
ԲԾՄ | 136±1 մետր | |
Բնակչություն | ▲30 837 մարդ (2019) | |
Հեռախոսային կոդ | 607 | |
Փոստային ինդեքսներ | 14850 | |
Պաշտոնական կայք | cityofithaca.org(անգլ.) | |
| ||
Ժողովրդագրական տվյալներԽմբագրել
Ըստ 2000 թվականի մարդահամարի Իթակայում բնակվել է 29 287 բնակիչ, ունեցել է 10 287 տնային տնտեսությունև 2 962 ընտանիք։ Բնակչության խտությունը մարդ մեկ քառակուսի կիլոմետրի վրա՝ 2 071 մարդ (քառակուսի մղոնի վրա՝ 5 360,9 մարդ )։
Հայտնի բնիկներ և բնակիչներԽմբագրել
- Հանս Բետե՝ ամերիկացի աստղաֆիզիկոս, ֆիզիկայիՆոբելյան մրցանակի դափնեկիր (1967)։
- Պոլ Վուլֆովիչ՝ ամերիկացի քաղաքագետ։
- Մերի ՄակԴոնել՝ ամերիկյան թատրոնի, կինոյի և հեռուստաընկերության դերասանուհի։
- Վլադիմիր Նաբոկով՝ ռուս և ամերիկացի գրող, պոետ, թարգմանիչ, գրականագետ և միջատաբան։
- Կարլ Սագան՝ ամերիկացի աստղագետ, աստղաֆիզիկոս և բնական գիտությունների ականավոր գիտնական։
- Ռիչարդ Ֆեյնման՝ տեսական ֆիզիկայի նշանավոր գիտնական, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1965)։
- Ռոալդ Հոֆֆման՝ ամերիկացի քիմիկոս, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1981):
- Ալեքս Հեյլի՝ ամերիկացի գրող, 1977 թվականին Պուլիցերյան մրցանակի դափնեկիր։
- Եվգենի Շուլեր՝ ամերիկացի գիտնական, գրող, ճանապարհորդ և դիվանագետ։
- Պետեր Դեբայ՝ հոլանդացի գիտնական,քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր (1936)։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Gannett, Henry (1905)։ The Origin of Certain Place Names in the United States։ Govt. Print. Off.։ էջ 167
- ↑ «2007–08 facts» (PDF) (անգլերեն)։ Cornell University։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-27-ին։ Վերցված է 16 августа 2007
- ↑ Carol Kammen։ «History of Ithaca and Tompkins County» (անգլերեն)։ City of Ithaca։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-27-ին։ Վերցված է 16 августа 2007