Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Երվանդ Թերզյան (փետրվարի 9, 1939(1939-02-09)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[1] - նոյեմբերի 25, 2019(2019-11-25)[1], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[2]), աստղաֆիզիկոս, Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի գիտխորհրդի նախագահ (ANSEF), Կոռնելի համալսարանի պրոֆեսոր (ԱՄՆ), Հայաստանի ԳԱԱ արտասահմանյան անդամ։

Երվանդ Թերզյան
Ծնվել էփետրվարի 9, 1939(1939-02-09)[1]
Ալեքսանդրիա, Եգիպտոս[1]
Մահացել էնոյեմբերի 25, 2019(2019-11-25)[1] (80 տարեկան)
Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն Եգիպտոս և  ԱՄՆ[1]
Ազգությունհայ
Դավանանքքրիստոնեություն
Մասնագիտությունաստղաֆիզիկոս և աստղագետ
Հաստատություն(ներ)Կոռնելի համալսարան և Arecibo Observatory?
Գործունեության ոլորտաստղագիտություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[3], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, International Scientific Radio Union?, Սիգմա Xի, Astronomical Society of New York?, Society for Scientific Exploration? և Hellenic Astronomical Society?
Ալմա մատերԿահիրեի ամերիկյան համալսարան (1960) և Ինդիանայի համալսարան (1963)
Տիրապետում է լեզուներինհայերեն, եգիպտական արաբերեն և անգլերեն
Պարգևներ
«Ակնառու ծառայության համար» մեդալ[4] և Անանիա Շիրակացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1939 թվականի փետրվարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Հայրը հայ էր, մայրը՝ հույն։ Սովորել է է Ալեքսանդրիայում դպրոցում և Կահիրեի ամերիկյան համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում, ստանալով 1960 թ. բակալավրի դիպլոմ։ Տեղափոխվել է ԱՄՆ, ուր Ինդիանայի համալսարանում 1963 թվականին ստացել է աստղագիտության մագիստրոսի, և 1965 թ.՝ գիտությունների դոկտորի աստիճան։

1965 թվականից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ։ 1965-1967 թվականներին Երվանդ Թերզյանը աշխատում է Արեսիբոյի աստղադիտարանում (Պուերտո Ռիկո) ինչպես գիտական աշխատակից, իսկ 1967-1972 թվականներին արդեն աստղագիտության պրոֆեսորի օգնական էր։ 1968-1974 թվականներին՝ նույն համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի օգնական, 1972-1977 թթ.՝ աստղագիտության դոցենտ։ 1977 թվականին ստանում է Կոռնելի համալսարանի աստղագիտության պրոֆեսորի կոչում։ 1968 թվականին Թերզյանը նշանակվեց Կոռնելի համալսարանի աստղագիտության բաժանմունքի փոխտնօրեն, իսկ 1979 թվականին՝ տնօրեն և գլխավորեց այնը շուրջ 20 տարի։ 1979-1980 և 1992-1993 թթ. եղել է Կոռնելի համալսարանի Արեսիբոյի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնակատար։ 1996 թվականից Կոռնելի համալսարանի գիտության և կրթության զարգացման ՆԱՍԱ-ի (NASA) տիեզերական դրամաշնորհների ծրագրի տնօրենն է։

2002 թվականին Թերզյանն ընտրվեց Քառակուսի կիլոմետրանոց համալիր (SKA) ռադիոդիտակի կառուցման Միացյալ Նահանգների համալսարանների և ինստիտուտների միավորման նախագահ։ 2001 թվականից նա Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամի գիտական խորհրդի նախագահն է։

Պրոֆեսոր Թերզյանի գիտական բնագավառները բազմաթիվ են. մոլորակաձև միգամածություններից և բաբախիչներից (պուլսարներ) մինչև գալակտիկաների զույգեր ու քվազարներ։ Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին։

1965-2012 թվականներ ընթացքում Թերզյանը հրատարակել է ավելի քան 232 գիտական հոդված և 6 գրքի խմբագիր է։ Գիտական հոդվածներ տպագրվել են նաև Nature ամսագրում։

Թերզյանի գործունեության ժամանակակից երկու կարևորագույն ուղղությունները, որոնք մեծապես նպաստում են Հայաստանում աստղագիտության և ընդհանրապես գիտության զարգացմանը. նրա դերը ANSEF-ի և ArAS-ի ստեղծման և գործունեության մեջ։ Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամը (ANSEF) հիմնադրվել է 1999 թ. Նյու Յորքում՝ մի խումբ հայ գիտնականների և այլ մտավորականների կողմից, որոնց թվում է նաև Երվանդ Թերզյանը։ Հիմնադրման օրվանից Թերզյանը ANSEF-ի գիտական խորհրդի նախագահն է։ ANSEF-ը տրամադրում է հետազոտական դրամաշնորհներ։ 2001-2008 թվականների ընթացքում դրամաշնորհի է արժանացել մոտ 200 նախագիծ, յուրաքանչյուրը‘ 5000-ական ԱՄՆ դոլար։ Ընդհանուր առմամբ ավելի քան 500 գիտնականներ օգտվել են այս աջակցությունից։ աջակցությունից։ 2002 թվականին առ այսօր Թերզյանը Հայկական աստղագիտական ընկերության համանախագահն է։ 2004 թվականին Թերզյանը երիտասարդ աստղագետների համար հիմնադրեց ArAS-ի տարեկան մրցանակ և հովանավորում է այդ մրցանակները։ Ութ երիտասարդ աստղագետներ են ստացել այդ մրցանակը։

1990 թ. ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան արտասահմանյան անդամ։

2012 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Թերզյան» հոդվածին։