Ալեքս Հեյլի
Ալեքսանդր Մյուրեյ Փալմեր Հեյլի (անգլ.՝ Alexander Murray Palmer Haley, օգոստոսի 11, 1921[1][2][3][…], Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[4] - փետրվարի 10, 1992[1][2][3][…], Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի գրող, Պուլիցերյան մրցանակի 1977 թվականի հատուկ հիշատակման դափնեկիր։
Ալեքս Հեյլի անգլ.՝ Alexander Murray Palmer Haley | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Իթակա, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | փետրվարի 10, 1992[1][2][3][…] (70 տարեկան) |
Վախճանի վայր | Սիեթլ, Վաշինգտոն, ԱՄՆ |
Գերեզման | Թենեսի |
Մասնագիտություն | լրագրող, գրող, պատմաբան, վիպասան, ծագումնաբան, ռազմական գործիչ, կենսագիր և սցենարիստ |
Լեզու | անգլերեն |
Ազգություն | աֆրոամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Մալի |
Կրթություն | Էլիզաբեթ Սիթիի պետական համալսարան և Ալկոռնի անվան համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Queen: The Story of an American Family? և Roots: The Saga of an American Family?[5] |
Անդամակցություն | Academy of the Kingdom of for Royaume?[6] |
Պարգևներ | |
Alex Haley Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱլեքսանդր Մյուրեյ Փալմեր Հեյլին ծնվել է 1921 թվականին Նյու Յորք նահանգի Իթաքա քաղաքում, մանկավարժների ընտանիքում։ 1939-1959 թվականներին ծառայել է ԱՄՆ-ի առափնյա պաշտպանության ստորաբաժանումում, ապա թղթակցել Reader's Digest ամսագրին։ Հեյլին իբրև գրական նեգր է հանդես եկել Մալքոլմ Իքսի ինքնակենսագրական երկի ստեղծման ժամանակ, Playboy ամսագրի համար հարցազրույցներ է վերցրել հայտնի մարդկանցից, որոնց թվում են ջազային երաժշտության ներկայացուցիչ Մայլս Դևիսը, հայտնի ակտիվիստ Մարտին Լյութեր Քինգը։
1976 թվականին Հեյլին գրում է ինքնակենսագրական «Արմատներ» վեպը (անգլ.՝ Roots: The Saga of an American Family), որում ներկայացնում է իր ընտանիքի երկուհարյուրամյա պատմությունը՝ ընդհուպ մինչև իր աֆրիկացի նախնիների արմատները։ Գիրքը մեծ ճանաչում է ստանում․ այն թարգմանվում է աշխարհի 37 լեզուներով, գրքի հիման վրա նկարահանվում է մինի-սերիալ, իսկ 1977 թվականին այս գրքի համար նա արժանանում է Պուլիցերյան հատուկ մրցանակի։ Հետագա տարիներին Հեյլին աշխատում է իր երկրորդ վեպի վրա, որը վերաբերում էր իր տոհմածառի մյուս ճյուղին։ Վերջինս ավարտում է իր մահից քիչ առաջ։ Վեպը տպագրվում է նրա մահից հետո՝ 1993 թվականին՝ Alex Haley's Queen: The Story of an American Family վերնագրով։
Գրագողության մեղադրանքներ
խմբագրել1970-ական թվականների վերջերին Հարոլդ Կուրլանդերը Հեյլիին մեղադրում է «Արմատներ» վեպում իր «Աֆրիկացին» գրքի որոշ հատվածներ օգտագործելու մեջ։ Հեյլին, որն ամբողջովին հերքում էր իր հասցեին ուղղված մեղադրանքները, ի վերջո Կուրլանդերին վճարում է 650 հազար դոլար փոխհատուցում[9]։ Գրողին դատի է տալիս նաև Մարգրետ Ուոքերը։ Նա Հեյլիին մեղադրում էր հեղինակային իրավունքների ոտնահարման և իր «Տարեդարձ» վեպի որոշ դրվագներ պատճենելու մեջ․ հայցը, սակայն, մերժվում է։ Գրողին քննադատել է նաև «Nation of Islam»-ը, որը նրան մեղադրում էր իր ստեղծագործություններում պատմական փաստերը խեղաթյուրելու մեջ։
Մատենագրություն
խմբագրել- 1965 — The Autobiography of Malcolm X, ISBN 0-345-35068-5
- 1976 — Roots: The Saga of an American Family, ISBN 0-440-17464-3
- 1988 — A Different Kind of Christmas, ISBN 0-385-26043-1
- 1993 — Alex Haley’s Queen: The Story of an American Family, ISBN 0-330-33307-0
- 1998 — Mama Flora’s Family, ISBN 0-440-61409-0
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.history.com/topics/black-history/alex-haley
- ↑ http://classify.oclc.org/classify2/ClassifyDemo?owi=46904
- ↑ https://alacademia.org.ma/membre/%d8%a3%d9%84%d9%8a%d9%83%d8%b3-%d9%87%d8%a7%d9%84%d9%8a-2/
- ↑ https://www.britannica.com/topic/Spingarn-Medal
- ↑ https://www.libs.uga.edu/hargrett/lillian-smith/winners
- ↑ «Book Notes» (անգլերեն). The New York Times. 1995 թ․ մարտի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Հեյլի» հոդվածին։ |