Մերի ՄակԴոնել (անգլ.՝ Mary Eileen McDonnell, ապրիլի 28, 1952(1952-04-28)[1][2], Ուիլքս Բարրե, Փենսիլվանիա[3]), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի։ Նա «Օսկարի» համար առաջադրվեց «Գայլերի հետ պարողը» և «Ձկան կիրքը» ֆիլմերում։ Հայտնի է նաև իր «Աստղային հածանավ. Գալակտիկա» սերիալում նախագահ Լոռա Ռոզլինի դերով։ Ներկայումս գլխավոր դեր է խաղում «Հատուկ ծանր հանցագործությունների» հեռուստասերիալում։

Մերի ՄակԴոնել
անգլ.՝ Mary Eileen McDonnell
Mary McDonnell May 2015.jpg
Ծնվել էապրիլի 28, 1952(1952-04-28)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրՈւիլքս Բարրե, Փենսիլվանիա[3]
ԿրթությունState University of New York at Fredonia? և Ithaca High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Randle Mell?

ԿենսագրությունԽմբագրել

Մերի ՄակԴոնելը ծնվել է Ուիլքս Բարե քաղաքում (Փենսիլվանիա նահանգում։ Մանկությունն ու երիտասարդությունն անցկացրել է Իտաքա քաղաքում (Նյու Յորք նահանգ)։ Ավարտել է Ֆրեդոնիայում Նյու Յորքին համալսարանը (ավարտել 1974 թվականին)։ Ավարտելուց հետո սովորում է դերասանական վարպետության դպրոցում։ Հետո միացել է Լոնգ Ուորֆ (անգլ.՝ Long Wharf Theatre Company) թատրոնի խմբին, որտեղ հանդես է եկել ավելին քան քսան տարի։

ԿարիերաԽմբագրել

1978 թվականին տեղի ունեցավ Մերի ՄակԴոնելի դեբյուտը` Նյու Յորքի թատրոնի բեմում, Սեմ Շեփարդի «Մոռացված երեխա» պիեսում։ 1980 թվականին Էմիլի Մաննի «Նատյուրմորտ» պիեսում իր գործընկերներ Տիմոտի Նիրի և Ջոն Սփենսերի հետ արժանացավ «Obie» թատերական մրցանակին։

Դերասանուհին մասնակցել է այսպիսի բրոդվեյյան ներկայացումներում, ինչպիսիք են` «Արդարադատության պատիժ», Էմիլի Մանն, «Հայդի քրոնիկաները»`Ուենդի Վասսերստին (1990 թ.) և «Ամառ և ծուխ»` Թենիսի Վիլյամս, 1996։

Շուրջ տասը տարի ՄաքԴոնելը էպիզոդիկ դերեր է խաղացել կինոյում և հեռուստատեսությունում։ Էկրանի վրա նրա ամենահայտնի դերերից մեկը «CBS» ալիքի «Շտապ օգնության» հեռուստասերիալն էր (1984), որտեղ նա խաղացել է բժիշկներից մեկի դերը։

1990 թվականին, իր կարիերայի խոշոր ձեռքբերումն էր «Գայլերի հետ պարողը» ֆիլմում աշխատանքը, որտեղ Մերին խաղացել սպիտակամորթ կնոջ դերը` ով որդեգրվել էր լակոտա ցեղի հնդկացիների կողմից։ 1991 թվականին իր «Բռունցքով կանգնածը» դերի համար Մերի ՄակԴոնելը առաջադրվեց «Օսկարի» մրցանակի` երկրորդ պլանի լավագույն դերասանուհու դերի համար։ 1992 թվականին, նա կրկին առաջադրվել է «Օսկարի», այս անգամ որպես առաջին պլանի դերասանուհի։

1994 թվականին, ՄաքԴոնելը հայտնվում է Ուիլյամ Ֆրիդկինի ֆիլմում, 1995 թվականին խաղում է Արթուր Միլլերի ֆիլմում` «Ամերիկյան Ժամացույց», իսկ 1996 թվականին խաղում է առաջին տիկնոջ դերը` «Անկախության օրը» հրաշալի ֆիլմում։

Առավել հայտնի դերերից մեկը խաղացել է 1990 թվալկանին։

2002 թվականին ՄաքԴոնելը արժանացել է Էմմիի` որպես հրավիրված դերասանուհի` Էլեոնոր Քարթերի դերի համար։ 2003-2009 թվականներին Մերի ՄակԴոնելը խաղացել է Լորա Ռոզլիի դերը` հրաշալի սերիալում, այնուհետև` «Աստղային հածանավ. Գալակտիկա» հեռուստասերիալում։ Այդ դերի համար նա 2009 թվականին արժանացել է «Սատուրն» մրցանակի` «Հեռուստասերիալի լավագույն դերասանուհի» անվանակարգում[4][5][6]։

Անձնական կյանքԽմբագրել

1984 թվականից ամուսնացած է դերասան Ռենդլ Մելոմի հետ։ Ունեն երկու երեխա. աղջիկը` Օլիվիան (ծնված` 1987 թվականին) և որդին` Մայքլը (ծնված` 1993 թվականին)։

ՄրցանակներԽմբագրել

2009 Սատուրն մրցանակը լավագույն հեռուստատեսային դերասանուհի «Աստղային հածանավ. Գալակտիկա» Նախագահ Լաուրա Ռոսլին։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #129577324 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  4. As 'Closer' ends, 'Major Crimes' begins
  5. 'Major Crimes' star wants Kyra Sedgwick cameo
  6. Fienberg Daniel (մայիսի 18, 2011)։ «TNT orders 'Closer' spinoff 'Major Crimes' starring Mary McDonnell»։ HitFix։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է մայիսի 18, 2011 

ԱղբյուրներԽմբագրել